Քրեական - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Քրեական - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ https://hayacq.com/79171--.html https://hayacq.com/79171--.html Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:


Ենթադրվում է, որ խոսքը «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի մասին է։


ՔԿ-ն փաստական տվյալներ է ստացել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ղ.-ն իր մի խումբ համախոհների հետ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում, դրանից հետո նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է այլ անձանց հետ։


«Նրանք հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին»,– նշված է հաղորդագրությունում:


Արդյունքում հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:


Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձին։
2024 թվականի ապրիլի 23-ին նա ձերբակալվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործություն):


Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը) նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 14:54:58 +0400
Տեսանյութեր. Հայտնաբերվել ու վնասազերծվել է հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը https://hayacq.com/78950--36-.html https://hayacq.com/78950--36-.html Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս Հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Անմիջապես ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վ․ Վարդանյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ իրականացվում է հատուկ օպերացիա։ 

Ոստիկանները վստահ լինելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությանը, հանձնարարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի գումարտակների պարեկներին, որպեսզի անցնեն ուժեղացված ծառայության։ Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվում կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները Ս․ Ռուստամյանի , Մ․ Հակոբյանի գլխավորությամբ ասֆալտին են փռում կասկածյալին ու արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ սովետական տարիներին Երևանում թալանվել էր Հայաստանի կենտրոնական բանկը, մի քանի ամիս տևեց, միչև սովետական ողջ միլիցիան ու «ԿԳԲ»-ն կարողացան հայտնաբերել կատարողին ու գողոնը։ Այս դեպքում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և Մալաթիայի քննչական բաժնի քննիչները 24 ժամ ռեժիմով իրականացնելով փայլուն, գրագետ ու ճիշտ աշխատանքներ ցուցաբերելով իրավապահին վայել պրոֆեսիոնալիզմ կարելի է ասել հանցագործությունը բացահայտել են և որ ամենակարևորներից մեկն է՝ հայտնաբերվել  է գողոնի մասը։

Նախաքննության շահերից ելնելով այ պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում, սակայն աղմկահարույց այս գործի բացահայտման աշխատանքները իրականցվել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհանիսյանի, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անմիջական վերահսկողության արդյունքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել էին ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկաններն ունեին հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով էին կատարել Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոսկի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:

Այն, որ ավտոմեքենան հայտնաբերվել  էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, դա անհերքելի ապացույց էր, քանի որ նշված 3 կառույցն աշխատել էին գերլարված ու որն էլ տվել էր իր արդյունքը, մինչդեռ ոստիկանության Մալաթիայի բաժնում բաժնի պետ Հարություն Դանիելյանը, ում արդեն կոչում են «Տիրացու Զավեն» մականվամբ, ուղտի ականջում քնած էր եղել, իսկ նրա ղեկավարած բաժնում, կարելի է ասել, աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը:

Մալաթիայի վարչական տարածքում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ բնակարանների գողություններ, խանութների գողություններ, ավտոմեքենաների գողության ու թալանման դեպքեր և այլ հանցատեսակներ, սակայն դեպքերի հիմնական մասը մնում է չբացահայտված ու դրա մեղավորը առաջին հերթին հենց տարածքի ոստիկանապետ «Տիրացու Զավեն»-ն է, մինչդեռ նախկինում Մալաթիան այնպիսի հզոր բաժնի պետեր է ունեցել, որ ոչ միայն բացահայտվում էին հանցագործությունները, այլ նաև կանխվում ու նախականխվում:

Վերոնշյալ ավազակային հարձակման դեպքն էլ եթե բացահայտվի, դա շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների, մարդիկ թող իրենց հույսը չդնեն «Տիրացու Զավենի» ու նրա ղեկավարած բաժնի վրա ու առաջնորդվեն «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքով:
 

]]>
larisa2018 Sat, 13 Apr 2024 13:31:05 +0400
Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի https://hayacq.com/78910--porsche-cayenne-36-293-.html https://hayacq.com/78910--porsche-cayenne-36-293-.html Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել նախօրեին տեղի ունեցած դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:


Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:


Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։


Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։


Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:


Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։


Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:


Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։
]]>
larisa2018 Thu, 11 Apr 2024 13:00:04 +0400
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. ձերբակալել են գլխավոր օպերլիազորների https://hayacq.com/78812--.html https://hayacq.com/78812--.html
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. ձերբակալել են գլխավոր օպերլիազորների
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն:  


Հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:


Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերը հիմնավորված են, հակառակ դեպքում նրանց չէին ձերբակալի ու խուզարկություններ չէին կատարի:  
]]>
larisa2018 Fri, 05 Apr 2024 15:20:43 +0400
18-ամյա ուսանողի սպանության հետքերով հայտնաբերվեցին նաև մասնակիցներից 2-ը https://hayacq.com/78452-18-2-.html https://hayacq.com/78452-18-2-.html Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով փայլուն ու գրագետ օպերացիա Սյունիքի մարզում հայտնաբերել էին ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած ստահակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում ոչ միայն ճիվաղը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 ստահակների են հայտնաբերել Սիսիանում։ Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։


Նշված անձինք երեկ ձեռնաշղթայված ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հսկողությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ  տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նշված անձինք ներկայացվեցին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, տականքը ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզոսւթյան բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և ոստիկանության Սիսանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողղները Սիսանի բաժնի պետի գլխավորությամբ իրականցնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ Սյունիքի մարզում հայտնաբերել էին մարտի 12-ին Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:


Ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում էին եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու ի վերջո օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել էին Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ էր ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել էին կասկածյալին: 


Գ. Շամյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն էր:
]]>
larisa2018 Thu, 14 Mar 2024 14:29:05 +0400
Հարվածներ և քաշքշոց «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների միջև https://hayacq.com/78305--.html https://hayacq.com/78305--.html Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ․Ա․–ի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը և բացակայելու արգելքը։




Արդյունքում՝ վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման ձևերին։

]]>
larisa2018 Wed, 06 Mar 2024 11:49:13 +0400
Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով կան վիրավորներ․ կռվի մասնակիցների թիվը հասնում է 25-ի https://hayacq.com/77615--25-.html https://hayacq.com/77615--25-.html SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտվում է վիրահատարանում։


Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա․-ն է։


Ոստիկանները հիվանդանոցում էին, երբ  շտապօգնության խումբը «դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։ 


Տեղում ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ․-ն է։ Կարճ ժամանակ անց շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։


Տեղում ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ․-ն է։


Մինչ բժիշկները 3 վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կնետրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ պարզել են, որ նույն օրը ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա․-ի, Գևորգ Գ․-ի, Լերմենտ Գ․-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ի ,15-ամյա  Ադամ Մ․-ի , 20-ամյա Հայկ Խ․-ի, 17-ամյա Հովհաննես Հ․-ի, 16-ամյա Տիգրան Խ․-ի, 17-ամյա Հակոբ Խ․-ի, 18-ամյա Արթուր Հ․-ի, 16-ամյա Աբել Ս․-ի, 16-ամյա Ալբերտ Ա․-ի , 15-ամյա Գոռ Թ․-ի, 18-ամյա Վանիկ Թ․-ի, 17-ամյա Հայկ Ս․-ի, 17-ամյա Սամվել Բ․-ի, 16-ամյա Արեն Ս․-ի, 17-ամյա Սերժ Գ․-ի, 16-ամյա Միքայել Բ․-ի , 17-ամյա Լևոն Ղ․-ի, 16-ամյա Սիմոն Մ․-ի, 16-ամյա Սարգիս Շ․-ի, 16-ամյա Միքայել Մ․-ի, 16-ամյա Սամվել Մ․-ի և 16-ամյա Տիգրան Մ․-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով միմյանց հարվածներ են հասցրել։


Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։


]]>
larisa2018 Fri, 26 Jan 2024 11:51:35 +0400
Թե ինչպես է եղել 42-ամյա կնոջ սպանությունը.ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում https://hayacq.com/77255--42-.html https://hayacq.com/77255--42-.html ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն.Ն.-ին, շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:


Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի՝ իր տանից և չի վերադարձել։


Փաստի առթիվ սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում 42-ամյա կինը ճանաչվել էր տուժող:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել էին մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև՝ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել էր, որ տուժողի «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը 2023թ. հունիսի 20-ին վաճառվել էր Երևան քաղաքում, որը վաճառած և ձեռք բերած անձինք հայտնաբերվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին:


Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ 42-ամյա կինը սպանության զոհ է դարձել:


 
Մասնավորապես՝ իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տուժողը Փարաքարում հանդիպել է 18-ամյա իր ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, խեղդամահ է արել էր նրան, ապա կպչուն ժապավենով կապել էր վերջինիս ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Այնուհետև դին հրելով գցել էր տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։


Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել էր 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։


42-ամյա կնոջ դիակը հայտնաբերվել էր երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարված քննչական գործողության ժամանակ:
Պարզվել է, որ դեպքից ամիսներ առաջ նույն 18-ամյա երիտասարդը կատարել է մեկ այլ հանցագործություն ևս:


Մասնավորապես՝ 2023 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը, Փարաքար համայնքի Երևանյան փողոցի տներից մեկի դիմաց բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար, դիտողության էր արժանացել նշված տանտիրոջ որդու կողմից, ինչը վերածվել է վիճաբանության։ Դրա ընթացքում երիտասարդն իր մոտ պահվող դանակով հարվածել էր վերջինիս որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք, ապա նույն առարկայով հարվածել էր իրեն մոտեցող տանտիրոջ ձախ ազդրին՝ վերջինիս պատճառելով ձախ ազդրի ծակած կտրած վերք՝ մկանների վնասումով, առողջության տևական քայքայումով, միջին ծանրության մարմնական վնասվածք և դիմել փախուստի, իսկ դանակը նետել էր Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի «Մշակույթի և երիտասարդության պալատ»-ի հարակից տարածքում։


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (ավազակությունը՝ խոշոր չափերով հափշտակություն կատարելով) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով և այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանությունը):


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:


Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
]]>
larisa2018 Thu, 04 Jan 2024 15:38:31 +0400
Կոտայքի մարզի բնակիչն իր անասնաֆերմայում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և 1 երեխայի․ կանանց հարվածել է ձեռքերով ու ոտքերով, երկաթյա գործիքով https://hayacq.com/77184--3-1-.html https://hayacq.com/77184--3-1-.html Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները: Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։ Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։ Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով: Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն: Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։ Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։ Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման: Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ: Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




]]>
larisa2018 Fri, 29 Dec 2023 12:10:43 +0400
Երևանում «օրենքով գողերի» միջև «ռազբորկա» է եղել, «ռազբորկայի» վայրում հայտնաբերել են Mercedes և Toyota ավտոմեքենաները https://hayacq.com/77014--mercedes-toyota-.html https://hayacq.com/77014--mercedes-toyota-.html SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին Երևանում օրենքով գողերին միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 MO 010 համարանիշի և Toyota մակնիշի 11 OT 001 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նշված ավտոմեքենաներով են ժամանել «օրենքով գողերի» միջև տեղի ունեցած «ռազբորկային»։Ինչպես տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից, նոյեմբերի 17-ին Երևանում «Օրենքով գողերի» միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված «Արսեն Երևանսկին»՝ Արսեն Մկրտչյանը, ազատ է արձակվել, չի կալանավորվել։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չի ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ Մկրտչյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Դատարանը Մկրտչյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ մեղք չի գործել, իսկ թե արդյո՞ք նրա մասնակցությամբ այլ գործողություններ իրականացվել են, «Օրենքով գողերը»՝ Արսեն Մկրտչյանը և կալանավորված «Վիտյա Թբիլիսկին» արդեն առերեսվել են, թե՝ ոչ, փաստաբանը բացասական պատասխանեց։Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ օրվա ցերեկային ժամերին՝ ժամը՝ 16,00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում «Օրենքով գողեր» «Արսեն Երևանսկու» և «Վիտյա Թբիլիսկիի» միջև վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաև նրանց կողմնակիցները։ Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել, հայհոյանքներ հնչեցվել։ Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին էին ներկայացվել միջադեպի 12 
]]>
larisa2018 Thu, 21 Dec 2023 11:10:38 +0400