Սփյուռք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Սփյուռք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ավելի քան 5մլն լիրա է Թուրքիայի հայությունը նվիրաբերել աղետի գոտու համար https://hayacq.com/70422--5-.html https://hayacq.com/70422--5-.html Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ 


Պատրիարք Մաշալյանը նշել է, որ այս ծանր օրերին հումանիզմը պետք է ի հայտ գա մարդկանց մեջ։ Խոսելով աղետի գոտի հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ նա ընդգծել է, որ պատրիարքարանն աղետի հենց 2-րդ օրն օգնություն է հավաքել և ուղարկել։


Հայկական հիմնադրամների միությունն էլ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությանն է փոխանցել 2․5 մլն լիրայի օգնություն, իսկ փետրվարի 15-ի երեկոյան կազմակերպված «Թուրքիան մեկ սիրտ է» նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի հայկական համայնքի հիմնադրամներն առանձին անհատների հետ միասին հանգանակել և նվիրաբերել են 3 մլն լիրա։

]]>
irina2022 Mon, 20 Feb 2023 20:34:31 +0400
Գլենդելում Պահանջում են Նիկոլ Փաշինյանի Հրաժարականը. Տեսանյութ https://hayacq.com/52902--.html https://hayacq.com/52902--.html Ամերիկահայերը մտահոգված են Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի առումով և այդ կապակցությամբ բողոքի ցույց են անում Գլենդել քաղաքում]]> hayacq2016 Sun, 15 Nov 2020 11:32:14 +0400 Տեսանյութ.Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ սադրիչների հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել https://hayacq.com/52457--.html https://hayacq.com/52457--.html Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել Ադբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային։

«Վերջ թուրքական ագրեսիային», «Կողքիդ ենք, հայ զինվոր», «Դուխով, տղերք ջան», «Արցախը Հայաստան է, Արցախը մենք ենք» վանկարկումներով ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացնում։

Սակայն ճանապարհին մի քանի քաղաքացիներ (ըստ ականատեսների՝ թուրքեր), դիմացի մայթում խցանումից դուրս են եկել, անցել ակցիայի մասնակիցների կողմ ու մուրճերով հարվածել են քայլերթին մասնակցող հայերին, ապա սկսել հայհոյել Արցախի ու Հայաստանի դրոշներով ծածկված քաղաքացիներին։ Ի պատասխան ակցիայի մասնակիցները հարվածեցին այդ մարդկանց։

«Տեսնո՞ւմ եք՝ թուրքերն ինչ են անում, հայերի են սպանում խաղաղ ցույցի համար»,- նեղսրտած նշում են ակցիայի մասնակիցները։

Ու թեև ադրբեջանցիներից մեկի հարվածից հայ երիտասարդը արնահոսում էր, ընկերները որոշեցին բաց թողնել սադրիչներին և չտրվել սադրանքներին։

Արնահոսող երիտասարդը կորցրեց գիտակցությունը, ընկերները շտապ օգնություն են կանչել։ Դեպքի վայրում են նաև ոստիկանները։
]]>
hayacq2016 Wed, 28 Oct 2020 11:47:10 +0400
Տեսանյութ.Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն է https://hayacq.com/51923--.html https://hayacq.com/51923--.html Տեսանյութ.Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն էՖրանսիայի Միդի-Պիրենե մարզի և Թուլուզի հայկական ընկերակցությունը, տեղեկանալով Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի հրթիռահրետանային և ցամաքային հարձակումների մասին, սեպտեմբերի 30-ին, Թուլուզի Հայաստանի հրապարակում գտնվող հայկական խաչքարի մոտ կազմակերպել է միասնության հանրահավաք։
Հանրահավաքի նպատակն էր իրազեկել համայն աշխարհին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ապօրինությունների մասին և մեզ հետ միասին անհանդուրժողականություն ցուցաբերել: Սա ոչ միայն հայ ժողովրդի պայքարի, այլ նաև միջազգային հանրության անվտանգության հարցն է, քանի որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի և Հայաստանի դեմ կռվում է վարձկան ահաբեկիչների օգնությամբ։
 
Հավաքի ընթացքում հնչեցին մի շարք հայրենասիրական երգեր, ելույթներ՝ նվիրված հայրենիքին օգնության ծրագրերի հրատապ իրականացմանը: Հավաքի մասնակիցներին միացան նաև քրդերը իրենց պաստառներով՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի:
Արցախը, Հայաստանը և ողջ Սփյուռքը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։
 
Մենք #ՀաղթելուԵնք։
#WeWillWin #ArmeniaStrong #ArtsakhStrong
 
 
 
 
]]>
hayacq2016 Sun, 04 Oct 2020 19:23:13 +0400
Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին https://hayacq.com/51733--.html https://hayacq.com/51733--.html Հարգելի հայրենակիցներ,
Նենգ թշնամին կրկին անգամ սանձազերծված պատերազմ է հայտարարել Արցախի եւ ողջ հայության դեմ:
Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի հակամարդկային ռազմատենչ քաղաքականությունը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական հաստատությունների վրա օդից ու ցամաքից ռմբակոծությունները: Արդեն կան քաղաքացիական զոհեր, կանայք երեխաներ:
Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին, պաշտպանել մեր հայրենիքը ու մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր հայրենիքում: Կրկին անգամ մեծ դաս տալ նենգ թշնամուն, որ այլեւս չհամարձակվի պատերազմ հրահրել մեր դեմ:
Մեր թշնամին Ալիեվի կլանի ղեկավարած Ադրբեջանի հայատյաց իշխանություններն են եւ նրանց պատերազմի դրդող Թուրքիայի ֆաշիստական իշխանությունները: Ադրբեջանի բնակչությունը ինքը զոհն է Ալիեվյան կլանի տասնյակ տարիների թալանչիական, բռնատիրական եւ հակամարդկային քաղաքականության:
Կոչ ենք անում, բոլորս միասնաբար համախմբվել եւ պայքարել բոլոր բնագավառներում: Հայ ժողովուրդը խաղաղության ժողովուրդ է, բայց հիմա կենաց մահու պատերազմ է եւ հարկավոր է նենգ թշնամուն ամեն գնով պարտադրել խաղաղություն:
Սիրելի հայրենակիցներ «Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի» կոչ ենք անում բոլոր միջոցներով զորավիգ կանգնել Հայաստանի ու Արցախի հայրենական իշխանություններին եւ մեր անպարտ ու հզոր բանակին՝ մինչեւ ավարտին հասցնենք մեր հաղթանակը:
Սփյուռքի մեր սիրելի հայրենակիցներին կոչ ենք անում բոլոր միջոցներով միջազգային հանրությանը հայտնել Ադրբեջանի սադրանքների, կեղծ տեղեկատվությունների, ագրեսիայի ու սանձազերծված պատերազմի մասին եւ պահանջել, որ միջազգային կառույցները, միջազգային հանրությունը անտարբեր չմնա, այլ ընդհակառակը, դատապարտի եւ կտրուկ միջոցներ ձեռնարկի կասեցնելու Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած՝ դավադրությունների աղբյուր Թուրքիայի հակահայ եւ հակամարդկային գործողությունները:
Հաղթանակը մերն է:
Փառք ու պատիվ մեր հաղթանակած բանակին:
Կեցցե Հայաստանն ու Արցախը:
Կեցցե հայ ժողովուրդը:
 
Եվրոպայի Հայերի Համագումար
27 սեպտեմբեր 2020
Շվեդիա

]]>
hayacq2016 Sun, 27 Sep 2020 14:44:17 +0400
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Պատրիկ Դեւեջյանը https://hayacq.com/48166--.html https://hayacq.com/48166--.html Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը մահացել է մարտի 29-ի լույս գիշերը։
Ծագումով հայ 75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր, երբ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։
Օրեր առաջ ֆրանսահայ քաղաքական ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել.«Համաճարակն ախտահարեց նաև ինձ»,- գրել էր նա՝ նշելով, որ իրեն հոգնած է զգում, և շնորհակալություն էր հայտնել բուժանձնակազմին:
]]>
hayacq2016 Sun, 29 Mar 2020 11:50:07 +0400
Նախագահ Թրամփն արժանի չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի նախագահ Թրամփի օգտին https://hayacq.com/46426--.html https://hayacq.com/46426--.html Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:

Սակայն, Թրամփը հիասթափեցրեց աշխարհի ճնշող մեծամասնությանը, բացառությամբ թուրք և ադրբեջանցի ժխտողականների, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարեց, որ «վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցի վերաբերյալ արտացոլված են անցյալ տարվա ապրիլին նախագահի վերջնական հայտարարության մեջ»:
Այս երկու բանաձևերն անտեսող պետդեպարտամենտի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վռնդել ամերիկյան զորքերը Թուրքիայում գտնվող երկու ավիաբազաներից և խնդրել Թուրքիայի խորհրդարանին բանաձև ընդունել՝ բնիկ ամերիկացիների սպանությունները ճանաչելով որպես ցեղասպանություն։

Վերջին երեք տարիների ընթացքում Թրամփը չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը՝ 1915 թ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կանխամտածված զանգվածային սպանությունները հիշատակելիս։ Թրամփն այսպիսով հետևել է նախագահներ Օբամայի, Բուշ կրտսերի, Բիլ Քլինթոնի և Բուշ ավագի նախադեպին, որոնք բոլորն էլ հրաժարվել էին հայկական զանգվածային սպանությունները որակելուց  որպես ցեղասպանություն: Միակ բացառությունը եղել է Ռոնալդ Ռեյգանը, որը 1981 թ․ ապրիլի 22-ին նախագահական հռչակագիր է հրապարակել՝ Օսմանյան կայսրության կողմից հայկական սպանությունները հիշատակելով որպես ցեղասպանություն:

Թրամփը 2019 թ․ ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է տարբեր մեղմասացություններ՝ «Հայոց ցեղասպանությունը» հիշատակելու համար ՝ առանց օգտագործելու այդ եզրը․ «1915 թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»: Թրամփը հավելել է․ «Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը»։ Բացի այդ, Թրամփը գործածել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ խուսափելու «Հայոց ցեղասպանություն» բառերն արտասանելուց։ Թրամփը պարզապես պատճենել է նույն եզրույթը, որն օգտագործել էր նախագահ Օբաման։ Ցավոք, Թրամփը, որը հաճախ մերժում է Օբամայի քաղաքականությունը, որոշել էր հետևել իր նախորդի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելու մերժմանը։

Թրամփի կողմնակիցներին նյարդայնացրել էր այն հանգամանքը, որ մի քանի թերթեր անվանապես անդրադարձել էին նախագահ Թրամփին՝ որպես «Հայոց ցեղասպանություն» եզրը մերժողի։ Թեև Թրամփն այս հարցի վերաբերյալ անձնական հայտարարություն չէր արել, սակայն պետդեպարտամենտը, որպես Թրամփի վարչակազմի մաս, նման հայտարարություն չէր անի առանց իր «Մեծ շեֆի» հավանության․․․ Բացի այդ, պետդեպարտամենտի խոսնակը ինքն անձամբ հղում էր կատարել Թրամփի՝ անցյալ տարվա ապրիլյան ուղերձին։ Թրամփի օգտին միակ բանն այն է, որ նա քարոզչական խոստում չի տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ՝ ի տարբերություն իր չորս նախորդների։ Թեև նա պարտավորություն չունի պահելու չտված  նախընտրական խոստումը, սակայն նա չպետք է բերանը փակեր Անկարայի բռնապետի ճնշմամբ և հետապնդեր իր անձնական ֆինանսական շահերը, ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

Թեև 2020 թ․ ապրիլի 24-ը դեռ առջևում է, սակայն հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի բնավորությունը, չի կարելի վստահ լինել, որ նա այդ ժամանակ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, անձամբ ես, ոչ մի ակնկալիք չունեմ, որ նա կառերեսվի ճշմարտությանը և կհրաժարվի իր անձնական շահերից։

Անցյալ շաբաթ մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ Թրամփի վերընտրության հեռանկարների վրա։ 2019 թ․ դեկտեմբերի 19-ին, «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ազդեցիկ ավետարանական ամսագրի գլխավոր խմբագիր Մարկ Գալին խմբագրական գրեց՝ «Թրամփը պետք է հեռացվի պաշտոնից» վերնագրով։ «Քրիստոնեությունն այսօր» ամսագրի հիմնադիրը հայտնի պատվելի Բիլլի Գրեհեմն է։ Սա կարևոր խմբագրական է, հաշվի առնելով այն փաստը, որ սպիտակամորթ ավետարանականների ճնշող մեծամասնությունը սատարում է նախագահ Թրամփին։

Ահա թե ինչպես է նախագահ Թրամփի հեռացումը պաշտոնից արդարացվում խմբագրականում․
1)  Նախագահ Թրամփի փորձը՝ հարկադրելու Ուկրաինայի առաջնորդին հետաքննել իր քաղաքական հակառակորդին (Ջո Բայդենին)՝ «ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլ ավելի կարևոր՝ խորապես անբարոյական է»:
2)    «Այս նախագահը վարկաբեկել է բարոյականության գաղափարը իր կառավարության մեջ: Նա վարձել և աշխատանքից ազատել է մի շարք մարդկանց, որոնք այժմ դատապարտված հանցագործներ են: Նա անձամբ խոստովանել է բիզնեսում անբարո գործողությունների և կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնցով նա շարունակում է հպարտանալ։ Միայն նրա թվիթերյան էջը՝ իր խեղաթյուրումների, ստերի և զրպարտանքների սովորական տողերով, գրեթե կատարյալ օրինակ է այն մարդու համար, որը բարոյապես կորած և շեղված է»:
3)    «Մենք կարծում ենք, որ պաշտոնազրկման լսումները բացարձակապես պարզ են դարձրել, ինչը չի կատարվել Մյուլլերի գործով հետաքննությամբ, որ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները անձնական շահերի համար և դավաճանել է իր սահմանադրական երդմանը: Պաշտոնազրկման լսումները լուսաբանեցին նախագահի բարոյական թերությունները բոլորի համար։ Սա վնասում է նախագահության հիմնարկությանը, վնասում է մեր երկրի հեղինակությանը, նաև վնաս է հասցնում ինչպես մեր ժողովրդի ոգուն, այնպես էլ ապագային: Նախագահի դրական կողմերից ոչ մեկը չի կարող հավասարակշռել այն բարոյական և քաղաքական վտանգը, որին մենք բախվում ենք նման կոպիտ անբարո բնավորության տեր առաջնորդի ղեկավարությամբ»:
4)    «Արդյոք Թրամփը պաշտոնից կհեռացվի Սենատի կողմից, թե համաժողովրդական քվեարկությամբ հաջորդ ընտրությանը, դա խելամիտ դատողության հարց է։ Այն, որ նա պետք է հեռացվի, կարծում ենք, որ ոչ թե կուսակցական հավատարմության, այլ Արարչի Տասը պատվիրանների նկատմամբ հավատարմության խնդիր է»։
5)   «Հին ասացվածք օգտագործելով՝ ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով, ասել, որ անկախ նրանից, թե քանի ձեռք ենք շահում այս քաղաքական պոկերային խաղում, մենք խաղում ենք կոպիտ անբարոյականությամբ և բարոյական անունակությամբ դարսած խաղաքարտերով։

Եվ երբ մտածում ենք, որ ժամանակն է մեր բոլոր խաղանիշերը հրել սեղանի կենտրոն, հենց այդ ժամանակ է, որ ամբողջ խաղը փլուզվելու է։ Այն կփլուզվի ավետարանական կրոնի հեղինակության և ավետարանի աշխարհընկալման վրա։ Այն կփլուզվի նաև տղամարդկանց և կանանց պետության վրա, որոնց բարեկեցությունը ևս մեր խնդիրն է»։

Ամերիկահայերը և նրանց համախոհները պետք է շարունակեն ամոթանք տալ բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սկսած նախագահ Թրամփից, պետքարտուղար Մայք Պոմպեոյից և Ներկայացուցիչների պալատի այն 11 հանրապետական անդամներից, որոնք 2019 թ․ հոկտեմբերի 29-ին դեմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Դրանք են՝ Գրեգ Փենսը, Լարի Բուքշոնը, Ջեյմս Բերդը և Սյուզան Բրուքսը՝ Ինդիանա նահանգից, Մայք Ռոջերսը՝ Ալաբամայից, Էնդի Հարիսը՝ Մերիլենդից, Վիրջինիա Ֆոքսը և Մարկ Մեդոսը՝ Հյուսիսային Կարոլինայից, Թոմ Քոլը՝ Օկլահոմայից և Մակ Թորնբերին ու Քևին Բրեյդին՝ Տեխասից։

Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի նախագահ Թրամփի և ոչ էլ Կոնգրեսի 11 հանրապետական անդամների օգտին, որոնք դեմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին․․․

 Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի]]>
larisa2018 Wed, 25 Dec 2019 11:53:27 +0400
Կան մարդիկ, որ նախկին ռեժիմից բարքեր են ներմուծում նոր Հայաստան. Տեսանյութ https://hayacq.com/43074--.html https://hayacq.com/43074--.html Կան մարդիկ, որ նախկին ռեժիմից բարքեր են ներմուծում նոր Հայաստան. Տեսանյութ«Հայացք» մամուլի ակումբում սփյուռքահայ լրագրող, իրավապաշտպան Վահե Դիլոյանը խոսեց քաղաքապետարանի դիմաց ակցիայի առընչությամբ իր հանդեպ հարուցված քրեական գործի և քաղաքից չբացակայելու արգելքի հարուցած խնդիրների մասին:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

]]>
anih0107 Fri, 12 Jul 2019 18:20:15 +0400
Ով՞ է Աթենքում սպանված հայը https://hayacq.com/42414--.html https://hayacq.com/42414--.html Հունական մամուլի անդրադարձը Հունաստանում հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական թեմի ատենապետ` Մերուժան Հարթենյանի սպանությանը։
Հունիսի 5-ին, ժամը 01։00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում, իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում երկու անհայտ անձերի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, ով վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետ։ Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր և առցանց մաումուլը: Այդ մանրամասնություններից խոր ցնցում ապրեց տեղի հայ համայնքը։
Թարգմանաբար ներկայացնում ենք հունական հեռուստաալիքներից, կայքերից և տպագիր մամուլից որոշ հատվածներ.
• «Αnt1» հեռուստաալիքի կայքը սպանության մասին գրում է.
«Մաֆիոզ խմբերի հաշվեհարդարի հետևանքով զոհվել է հայ եկեղեցուն մոտ անձ։ Սպանվողը զբաղվում էր փողերի լվացմամբ և թմրանյութերի թրաֆիքինգով»։ (www.antenna.gr)
• Հունական հանրահայտ «Vima» թերթը այսպես է վերնագրել սպանության լուրը․ «ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ, ԿՈԼՈՄԲԻԱՅԻՑ ԿՈԿԱԻՆԸ և «ՍԱԼ»-ը» («Սալ»-ը/«Յուղը», հանցավոր խմբի ղեկավարի մականունն է)։ Ոստիկանական աղբյուրներից քաղելով իր տեղեկությունները թերթը գրում է, որ Աթենքի Անո-Ղլիֆադա (Ano-Glyfada) շրջանում սպանված 41-ամյա հայը, «ՍԱԼ» (Յուղ) մականունով, Հունաստանում կալանավորված ռուս հայտնի հանցագործի սերտ գործընկերն է, ով հույն ոստիկանության կողմից (ΕΛΛΑΣ) արդեն դատապարտվել է թմրանյութերի թրաֆիքինգի և սպանությունների համար։ Նրանք ռուս, վրացի և ալբանացի ազգություններից կազմված հանցախումբի միջոցով բանանի արկղերով Կոլոմբիայից Հունաստան էին տեղափոխել ավելի քան 160 կգ կոկային։ (www.tovima.gr)
• Ամերիկյան CNN հեռուստաալիքի հունական ծառայությունը գրում է․
«Տեղեկությունների համաձայն, սպանությունը մաֆիայի տարբեր խմբերի միջև հաշվեհարդարի արդյունք է։
Սպանությունը իրականացվել է 7.65 եւ 9 մմ երկու տարբեր զենքերի կրակոցներից։ CNN-ը նշում է, որ սպանվողը ոստիկանությունում հաշվառման մեջ գտնվող անձ էր, ով ամեն ամիս պետք է ներկայանար ոստիկանությանը»։  (www.cnn.gr)
• Հունական «10.gr»-ը գրում է որ Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկային ներկրող նախկին ըմբիշը սերտ հարաբերությւնների մեջ էր Հունաստանում հայ եկեղեցու հետ։ 41-ամյա անձը ուներ երկու երեխա։ (www.to10.gr)
• «Ի էֆիմերդիա»-ն գրում է․ 2013 թվականի հոկտեմբերին, Հունաստանի ոստիկանության և ամերիկյան DEA-ի համատեղ ջանքերի շնորհիվ, Սալոնիկում հայտնաբերվեց Էկվադորից բերված 120 կգ կոկային: Հանցագործության շրջանակներում ձերբակալվել են 16 մարդ, որոնց գլխավորում էր, հունական ծագումով 45-ամյա վրաստանցին։ Հանցախմբին մաս են կազմել ալբանացի, վենեսուելացի, ուկրաինացի, հույն և հայ անձեր։ Ղլիֆադայում սպանված 41 ամյա Մ․Ա․ (հունարենում բացակայում է «Հ» տառը) մաս է կազմել հանցախմբին: (www.iefimerida.gr)
• Հունական հայտնի «Թա Նեա» (Τa Νea) օրաթերթը այսպես է վերնագրել սպանությունը`
«41-ամյա հայի ալեկոծային սպանությությունը և 2013 թ. հարցաքննության թղթածրարը, Կաստորիայում կատարված ներդրումը և նրա հարաբերությունները Աթենքի հայ եկեղեցու հետ»։
Թերթը գրում է․
«Կեսգիշերն անց, ժամը 1-ին, Ղլիֆադայի Կարաիսկակի հրապարակի վրա գտնվող իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում 41-ամյա հայաստանցին սպանվել է անհայտ երկու անձերի կողմից: Ոստիկանության տվյալների համաձայն, նրա վրա կրակ են բացել, երբ զոհը մեքենան կանգնեցրել և փորձել է իջնել: Երկու երեխաների հայր 41-ամյա նախկին ըմբիշը, կապեր է ունեցել հայկական եկեղեցու հետ: 2013 թվականին նա մեղադրվում էր «փողերի լվացման» մեջ և Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկայինի ներկրման խոշոր գործի շրջանակներում: Նա 2015 թ.-ին Հունաստանի դատարանում նույնպես մեղավոր է ճանաչվել` Ռուսաստանից, Վրաստանից, Ալբանիայից, բազմաթիվ հույների և ավելի քան 100 մեղադրյալի հետ միասին: (www.tanea.gr)
• Protothema հունական կայքը սպանությունը վերագրելով մրցակից հանցախմբերի հաշվեհարդարին, մանրամասնում է 2015թ․-ի ձերբակալության հանգամանքները, գրելով․ «2015թ․-ին հետաքննությունը սկսվել է թմրամիջոցների տեղափոխման մոնիտորինգի արդյունքում, երբ վիճարկվող բեռնարկղը հայտնաբերվել է Սալոնիկի բեռնարկղային տերմինալում, որը պարունակում էր 108 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 1.1 կիլոգրամ կոկային, ամենն իրար հետ` 120 կիլոգրամ»: (www.protothema.gr)
]]>
larisa2018 Mon, 10 Jun 2019 18:10:01 +0400
Հեռուստամարաթոն-դրամահավաք նվիրված Ջավախքին. Տեսանյութ https://hayacq.com/42242--.html https://hayacq.com/42242--.html Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաքը նախաձեռնել է ԱՄՆ-ում գործող «Սփյուռքի միասնության հարթակ» նախաձեռնությունը։ 
«Ջավախքի բարեկամներ» խորագիրը կրող հեռուստամարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում երիտասարդական մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Ջավախքի տարբեր քաղաքներում և գյուղերում։ ]]>
hayacq2016 Sun, 02 Jun 2019 21:04:15 +0400