Կրթություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Կրթություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի https://hayacq.com/76182--.html https://hayacq.com/76182--.html Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը  IFIA NV կարգավիճակ ունեցող  գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում  արժանացել է ոսկե սերտիֆիկատի։

«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է  նոր տեսակի թեթև բետոն, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ։ Ըստ էության, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թույլ ծայրերը վեր են ածվում ավազի․ որքան երկար ժամանակ պտտվի թմբուկը, այդքան ավազը կավելանա՝ ի հաշիվ խճի մակերևույթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերևույթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործվում է մասնավորապես շենքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,-պարզաբանել է գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը։

Հայ գիտնականի մտքի արգասիքը կարող է կիրառական լինել ոչ միայն Հայասատանի, այլև աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողության հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շենքերի ջերմամեկուսացման  առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառությունը  բավականին արդյունավետ հնարավորություններ կստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:

FIAI կողմից կազմակերպված IFIA NV կարգավիճակ  ունեցող  գյուտարարների երրորդ միջազգային գյուտերի և նորարարությունների մրցույթը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առցանց  եղանակով։

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրերս կայացած նույն միջազգային մրցույթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռևս  2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գյուտը, որը գործնականում կիրառվել է երկրաշարժի գոտում վնասված շենքերի վերականգման  ու նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման համար,  արժանացել է արծաթե մեդալի։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը՝ ի դեմս ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2023թ-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպես լիիրավ անդամ։

«IFIA-ի հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրության փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպությունը կարող է դառնալ  ամուր հարթակ հայաստանյան  գիտական ներուժի  զարգացման համար։

Գիտության զարգացումը և համալսարանում գիտահետազոտական աշխատանքների ակտիվացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական  ուղղություններից մեկն է և գտնվում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով անընդմեջ արդիականացվում են լաբորատոր սարքավորումները, ընդլայնվում են  համագործակցությունները՝ նոր կապեր հաստատելով  միջազգային գիտական մտքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
]]>
hayacq2016 Wed, 08 Nov 2023 09:32:53 +0400
Կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է. «Ժողովուրդ» https://hayacq.com/75717--.html https://hayacq.com/75717--.html «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դուստրը եւ որդին՝ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները, սովորում էին Էստոնիայում գտնվող Տարտուի համալսարանում։ Արայիկ Հարությունյանը բոլոր հնարավոր բեմահարթակներից հնչեցնում էր, որ նախկինների երեխաները սովորում են արտասահմանյան բուհերում։ Ժաննա Անդրեասյանի երեխաներն էլ ցանկություն են հայտնել սովորել Գերմանիայում։ Իշխանության համար դա նրանց երեխաների իրավունքն է։ Իշխանականները քարկոծում էին նախկիններին, սակայն այս աղմուկին մոռանում են ավելացնել նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դուստրը՝ Արփի Հովհաննիսյանը եւս սովորում է արտասահմանում, ավելի կոնկրետ՝ Պրահայի ճարտարապետության ինստիտուտում։

Ըստ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրի՝ նրա՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 7 հազար 424 եվրո, որը համարժեք է 3 մլն 157 հազար դրամի։ Սեփական բծերը չտեսնող իշխանությունները քարկոծում էին նախկինների երեխաներին, բայց այսօր փաստացի հեղափոխական իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը եւս սովորում է արտասահմանում։

Հայկական կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, հենց նախարար Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 21․ 10․ 23 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 21 Oct 2023 09:31:15 +0400
Չտպված դասագրքերի պատճառով 2-րդ դասարանցիները խնդիր են ունենալու https://hayacq.com/74620--2-.html https://hayacq.com/74620--2-.html ԿԳՄՍ նախարարությունը առայժմ չի տպագրել դպրոցական նոր դասագրքերը, եւ մի շարք դպրոցականներ ստիպված են էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ սովորել:


NEWS.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց, որ հիմնական խնդրի առաջ են կանգնելու 2-րդ դասարանի աշակերտները, քանի որ նրանք փոքր են եւ առաջնային է դասագրքերի դիզայնը. 


«Մեր կրթությունն այնքան վատ վիճակում է, որ հիմա 1 ամիս այն կողմ այս կողմը արդեն շատ բացասական չի լինելու: Մտահոգիչ է 2-րդ դասարանի խնդիրը, որովհետեւ ամեն դեպքում նրանք շատ փոքր են եւ իսկապես դասագրքերը պետք են, նրանք չեն կարող հեռախոսներով կամ պատճենահանված տարբերակներով դաս անել: Այդ գրքերի համար կարեւոր է գրքերի դիզայնը, քանի որ գործ ունենք երեխայի հետ, եւ լավ չի, որ հենց տարվա սկզբից սովորի անորակ սեւ ու սպիտակ պատճենահանված նյութերով»,- նշեց կրթության փորձագետը:


Նրա խոսքով՝ այժմ կրթական ոլորտում լուրջ խնդիր է ուսուցիչների պակասը եւ դրան էլ գումարվում է նաեւ դասագրքերի հարցը.


«Կարող էր այս ամենը տեղի չունենալ, եթե անցած տարվա ամռանը նախարարությունը չհապաղեր չափորոշիչները վերանայելու եւ դասագրքերի մրցույթը արագ հայտարարելու հարցում: Եղել է հապաղում, մայիսին ավարտվել է դասագրքերի չափորոշիչների փորձարկումը, որից հետո պետք է շատ արագ վերանայվեին ու սեպտեմբերին ամենաուշը հայտարարվեր մրցույթը, բայց չի արվել: Հայտարարվել է դեկտեմբերին, ընդ որում, առանց չափորոշիչների հաշվարկման, եւ նախարարությունը ստիպված է եղել 3 անգամ մրցույթը հետաձգել այն պատճառով, որ մի շարք հեղինակներ ուղղակի չեն հասցրել աշխատանքն ավարտել: Եթե նախարարությունը չհետաձգեր, մենք ավելի վատ վիճակ կունենայինք»: 


Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ նախարարությունը կարող էր պատշաճ կարգով կազմակերպել այդ հարցը, եւ կարելի էր նույնիսկ 1 տարի հետաձգել:


Անդրադառնալով դասագրքերում հին չափորոշիչները նորերով փոխարինելուն՝ կրթության փորձագետն ասաց.


«Դրանք փորձարկվել են, բայց այդ փորձարկումն ինչ արդյունք է տվել, ոչ մեկ չգիտի, որովհետեւ որեւէ հրապարակում չկա: Կան հակասական կարծիքներ, օրինակ՝ նախարարությունը պնդում է, որ նոր չափորոշիչների շնորհիվ Տավուշում առաջադիմությունը կտրուկ բարձրացել է, սակայն կան նաեւ այլ կարծիքներ, որ փորձարկվող նյութերը շատ դեպքերում եղել են անորակ եւ երեխաների մոտ սովորելու ցանկությունն ավելի է նվազել»: 
]]>
larisa2018 Tue, 05 Sep 2023 14:32:40 +0400
Դպրոցներում անբավարար գնահատական չի լինի, կլինի գնահատման երեք տեսակ. ԿԳՄՍՆ https://hayacq.com/70886--.html https://hayacq.com/70886--.html ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:




Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝


1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում.




2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում.


3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում.


4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ դասարաններում:






Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի: Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:


Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ.


1) հայտորոշիչ գնահատում,


2) ձևավորող գնահատում,


3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող):


Հայտորոշիչ գնահատում


Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Հայտորոշիչ գնահատման ձևն ընտրում է ուսուցիչը:


Ձևավորող գնահատում


Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում. միավոր չի նշանակվում:


Ամփոփիչ գնահատում


Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով:


Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը:


Հաստատության 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով:


Միավորային գնահատում


Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։ Միավորային գնահատման ցանկացած ձևի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ և ձևավորող գնահատումներ:
]]>
larisa2018 Mon, 13 Mar 2023 15:30:17 +0400
Հայտնի է 1-12-րդ դասարանների ձմեռային արձակուրդի տևողությունը https://hayacq.com/68358--1-12-.html https://hayacq.com/68358--1-12-.html ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:


Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։


3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։


Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:


Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Սահմանվել է նաև, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: 
]]>
larisa2018 Mon, 21 Nov 2022 10:14:19 +0400
Ե՞րբ կլինի վերջին դասը https://hayacq.com/64144--.html https://hayacq.com/64144--.html ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:


Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:


Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:
]]>
larisa2018 Tue, 12 Apr 2022 11:20:38 +0400
Ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ 400,000 դրամ․ Անդրեասյան https://hayacq.com/61935--400000-.html https://hayacq.com/61935--400000-.html Հայաստանում ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար միայն հավելավճարի քաղաքականությունը բավարար չէ, շատ կարևոր է աշխատավարձային քաղաքականություն մշակել։ Լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հանրակրթության մասին օրենքով նախատեսում ենք ատեստավորված ուսուցիչների համար սահմանել դրույքաչափի փոփոխություն, այսինքն՝ դրույքաչափը կբարձրանա։ Մենք կունենանք աշխատավարձի բարձրացում , բայց դա կվերաբերի ատեստավորված ուսուցիչներին (խոսքը կամավոր ատեստավորման մասին է)։ Դրույքաչափի փոփոխությունը կլինի էական, 10000-20000 դրամ։ Այժմ նվազագույն դրույքաչափը 108,800 դրամ է և մենք նպատակ ունենք այն հասցնել մինչև 200,000 դրամ, որի նկատմամբ նոր կկիրառվի հավելավճարը»,-ասաց փոխնախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ այս պահին ուսուցիչներն ունեն հնարավորություն կամավոր ատեստավորվելու և տարրակարգի միջոցով աշխատավարձը կրկնապատկելու։
«Սա նշանակում է, որ մաքսիմալ աշխատավարձի հնարավոր չափը կարող է դառնալ 400,000 դրամ»,-ասաց նա։
Անդրեասյանի խոսքով՝ դա իրենց առաջարկն է, և իրենք այդ ուղղությամբ հաշվարկներ են իրականացրել։ Փոխնախարարը հույս ունի, որ առաջիկայում այդ հարցերի շուրջ մանրամասն քննարկում կլինի։
2022 թվականի կամավոր ատեստավորման գործընթացում նախարարությունը մի քանի փոփոխություն կիրականացնի։ Նախ կփոփոխվի առաջադրանքների ծավալ - տրվող ժամանակ հարաբերակցությունը, որպեսզի ուսուցիչներն ավելի երկար մտածելու ժամանակ ունենան։ 2021 թվականի ատեստավորումն իրականացվել է միայն Երևանում, իսկ 2022-ին այն կանցկացվի նաև մարզերում։ Բացի այդ, թեստերի հետ կապված մասնագիտական խմբերը ստացել են մի շարք հարցեր, որոնք եկող տարի կվերանայվեն։
Նշենք, որ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանն արդեն մասնակցել են 996 ուսուցիչներ. ատեստավորումն անցածների 47 տոկոսը 30-50 տոկոս հավելավճար կստանա:
]]>
larisa2018 Thu, 23 Dec 2021 12:35:49 +0400
Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում https://hayacq.com/61472--.html https://hayacq.com/61472--.html ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում՝ Գիոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետական համալսարանը (ԳՔՄՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն (ՃՇՀԱՀ) ընդլայնում են համագործակցության շրջանակները։
ՃՇՀԱՀ-ի նիստի դահլիճում հայ և ռուս գործընկեր բուհերը կնքեցին համագործակցության պայմանագիր, որը հայկական կողմից վավերացրեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ռուսական կողմից՝ ՌԴ-ի Գիոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետհամալսարանի ռեկտոր Նադեժդա Կամինինան։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ի անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի նախագահին և ՌԴ-ի պետական գրանցման կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավարին ոչ միայն ցուցաբերած աջակցության, այլև կրթության մոդեռնիզացման մեջ կողմերի ներգրավվածության համար։ Մեր նախագծերը հնարավոր է իրականություն դարձնել միայն ուղիղ երկխոսության և ակտիվ համագործակցության միջոցով, քանի որ հենց նման պայմաններում մենք կարող ենք կոնստրուկտիվ զարգացում ապպահովել։ Այս համագործակցությունը սկիզբ է մեծ ճանապարհի»,-ասաց ԳՔՄՊՀ ռեկտորը։
Համագործակցության պայմանագրի վավերացմանը  ներկա էին  ՌԴ-ի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավար Օլեգ Սկուֆինսկին և ՀՀ անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Ողջունելով այս նոր ծրագիրը  կողմերը առանձնակի կարևորեցին համագործակցությունը հույս հայտնելով, որ պրոֆեսիոնալ կրթական ալյանսների ստեղծումը ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում կապահովվեն երկրների և տնտեսությունների կայուն զարգացում։
«Համոզված եմ, որ այս պայմանագրի վավերացմամբ նոր ազդակ կհաղորդվի մեր երկու բուհերի հաղորդակցմանը՝ հիմք ընդունելով հետագա համատեղ գիտակրթական ծրագրերը և նախագծերը»,- ողջունելով հյուրերին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Միևնույն ժամանակ ռեկտորը ներկայացնելով համալսարանի գիտակրթական ռազմավարական հիմնական ուղղությունները տեղեկացրեց նաև, որ համալսարանի համար տարին հոբելյանական է՝ լրանում է 100 ամյակը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գեոդեզիայի, քատեզագրության և տարածական տվյալների բնագավառներում կրկնակի դիպլոմների տրամադրմամբ՝ համատեղ ցանցային կրթական ծրագրերի մշակում և իրականացում: Ինչպես նաև ներառյալ բարձրագույն կրթության բոլոր մակարդակների, դոկտորանտուրայի, լրացուցիչ մասնագիտական կրթության և ակադեմիական շարժունակության ծրագրերը։ Գիտական համատեղ հետազոտությունների և միջոցառումների կազմակերպում ու անցկացում, արդյունքների հրապարակում ազգային և միջազգային առաջատար պարբերականներում։ Գիտահետազոտական, կրթական, հասարակական-մշակույթային, ազգային և միջազգային ծրագրերի ու նախագծերի համատեղ իրականացում։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակում։ Համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացում՝ ցանցային գործընկերության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։
 
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան
 
 
]]>
irina2022 Thu, 02 Dec 2021 15:18:02 +0400
Սպասվում են լայնածավալ կրճատումներ․«հին սերունդն» այլևւս պետք չէ.ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու բլեֆը https://hayacq.com/55960--.html https://hayacq.com/55960--.html Նոյեմբերից, նախնական հաշվարկներով, մոտ 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու»,- հայտարարեց նա։


Իրականում Նիկոլ Փաշինյանը ուսուցիչների աշխատավարձի մասին խոսելիս մի շատ կարևոր բան չասաց, ինչպես նաև չասաց, թե ինչ միջոցներով են բարձրացնում աշխատավարձը, եթե թոշակն անգամ արտաքին պարտքի հաշվին են տալիս։


Սպասվում է ամբողջ ուսուցչական անձնակազմի որակավորման գործընթաց։ Ըստ Yerevan.Today-ի աղբյուրների, խնդիր է դրված ազատվել թոշակի տարիքում գտնվող ուսուցիչներից։ Նրանք որակավորման այս փուլը չեն անցնի և դուրս կգան համակարգից, որոնց հաշվին էլ կարվի ծախսերի տնտեսումը, և կբարձրացվի մնացյալ ուսուցիչների աշխատավարձերը։ Սակայն, կառավարությունը նրանց չի կարողանում տալ սոցիալական երաշխիքներ, բայց, միաժամանակ, ուզում է, որ «հին սերունդն» այլևս չաշխատի դպրոցներում։ Ուրեմն, որակավորման գործընթացը պարզապես պատրվակ է՝ «հո ձեզ չենք ազատում, դուք մրցույթը չանցաք» ձևակերպմամբ նրանցից ազատվելու համար։


Նաև, շատ կարևոր է, որ ըստ մեր տեղեկությունների, տարեց ուսուցիչների փոխարեն նորերին չեն ընդունելու, դասաժամերը կավելացնեն և որակավորումը չանցած ուսուցիչների աշխատավարձը կբաժանեն մյուսների մեջ։


Ահա սա է նախատեսում անել կառավարությունը «ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա» նախընտրական կաշառքի ֆոնին։ Ու դա է պատճառը, որ աշխատավարձը բարձրացնելու են ոչ թե, օրինակ, մինչև հունիս՝ ընտրություններ, այլ այդ մասին բարձրացվում է նախընտրական շրջանում, բայց տալու են նոյեմբերին։ Նախատեսվում է, որ արդեն սեպտեմբեր ամսին մենք կունենանք «հեղափոխական» փոփոխությունը։ Սակայն հաշվի առնելով, որ այս իշխանությունը գրեթե ոչինչ ավարտին չի հասցնում, երբ ինչ պետք է իրեն ասում է ասելու համար, հանարավոր է ուղղակի խոսում են, խոսելու համար։


 
]]>
larisa2018 Thu, 08 Apr 2021 16:02:01 +0400
Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը https://hayacq.com/53516--.html https://hayacq.com/53516--.html Պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում՝  ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։ Այն  հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին հեռահար եղանակով օգտվել ռուսաստանյան բուհերի գրադարաններից և նպատակ ունի երկկողմանի էֆեկտիվ դարձնել կրթության կազմակերպման գործընթացները։ 
Ռուսաց լեզվի կենտրոնը բացվեց Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերոթյան աջակցությամբ։ Կենտրոնի բացումը բարձր գնահատեցին ՀՀ-ում ՌԴ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Կողմերը ընդգծեցին կենտրոնի  դերը որպես լայն հարթակ հայ-ռուսական կրթական և գիտական  համատեղ ծրագրերի իրականացման տեսակետից։

Կենտրոնի բացման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ստորագրումը իրականացվեց հեռահար եղանակով: Ռուսական կողմից պայմանագիրը վավերացրեց Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի  համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Դիմիդովը, հայկական կողմից՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Համագործակցության պայմանագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների  կրթության գիտության, մշակույթի բնագավառներում, այդպիսով իսկ ներդրում ունենալ երկու երկրների սոցիալ տնտեսական զարգացման գործընթացում և համաշխարհային գիտա-կրթական տարածքում ապահովել համալսարանների ավելի լայն ինտեգրումը։ 


Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները և դասախոսները կարող են համատեղ մշակել կրթական ծրագրեր, իրականացնել կրթական և գիտահետազոտական նախագծեր, միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցել գիտական և կրթական ծրագրերում, դասախոսների և գիտաշխատողների փոխանակում կատարել և կազմակերպել մի շարք այլ գիտակրթական միջոցառումներ և դասավանդումներ։

ՃՇՀԱՀ-ի մամուլի  քարտուղար Ժասմին Վիլյան
]]>
hayacq2016 Tue, 15 Dec 2020 20:30:19 +0400