Բնապահպանություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Բնապահպանություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Թող Ադրբեջանը նախ իր բնապահպանական «մտահոգությունների» մասին մտածի. իր շրջակա միջավայրի աղտոտումը ազդեցություն է ունենում նաև ՀՀ տարածքի վրա https://hayacq.com/74266--.html https://hayacq.com/74266--.html Մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Եվ ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Բնության աղտոտումը հետադարձ կապով ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկային հասարակության հետագա կենսագործունեության համար, այլև նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Իսկ կլիմայական անոմալիաները ահռելի վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը առավել լուրջ, համատարած բնապահպանական ռիսկեր է ստեղծում շրջակա միջավայրի համար։ Այդպիսի երկրի դասական օրինակ է Ադրբեջանը, որի նավթարդյունաբերությունն էական վնաս է հասցնում Կասպից ծովի ավազանին ու հատկապես ափամերձ շրջաններին։


Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում նաև Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան և մասնավորապես հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլ յու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։ Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։ Այն, որ Ադրբեջանը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ալիևն իրեն միջազգայնորեն ներկայացնի որպես կանաչ տնտեսության ջատագով։


Նա փորձում է այդ համատեքստում նույնիսկ ներդրումներ ներգրավել արտասահմանից։ Ադրբեջանն անգամ ներկայանում է վերականգնվող էներգետիկային նվիրված տարբեր համաժողովներին։ Միևնույն ժամանակ էկոհանցագործ այդ երկիրը, որը Արցախյան պատերազմի ժամանակ ֆոսֆորական զենք էր կիրառում, անխնա այրում Արցախի անտառները, վնասում բնական միջավայրը, իրեն իրավունք է վերապահում Հայաստանին ու Արցախին մեղադրել շրջակա միջավայրը վնասելու հարցում։ Ավելին, Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։


Ու հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։


]]>
larisa2018 Tue, 22 Aug 2023 11:13:18 +0400
Տեսանյութ.Հակաճգնաժամային 15-րդ միջոցառման մանրամասները.Սոցիալական աջակցություն՝ ուռենի տնկելու դիմաց https://hayacq.com/49016--15-.html https://hayacq.com/49016--15-.html ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում ներկայացնում է հակաճգնաժամային 15-րդ միջոցառման մանրամասները: 6 մարզ, 2 մլն ուռենի, շուրջ 1000 աշխատատեղ՝ օրական մինչև 10 000 դրամ աշխատավարձով. հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվում է ստեղծել գետի ափը պաշտպանող անտառաշերտ։]]> larisa2018 Tue, 12 May 2020 13:15:54 +0400 Սևանա լճի խնդիրների քողի ներքո իրականացնում են ամենակոպտագույն խախտումներն ու ոտնձգությունները https://hayacq.com/47519--.html https://hayacq.com/47519--.html
Ինչո՞ւ են Հայաստանում արհամարված ներդրողների շահերը,  վտանգված  օրենքները, իսկ կոռուպցիոն խնդիրները շարունակաբար մնում են չբացահայտված 
ԱՀԱԶԱՆԳ
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում վերջին տասնամյակում ոչ միայն որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվել, այլ այն դարձել է ավելի խոցելի, ինչը հիմնականում պայմանավորված է չափազանց վատ կառավարման համակարգով:                
 
Մի երկրում, որտեղ տարեկան հաշվառվում է մոտ 10 մլրդ խմ ջրաքանակ, այն դեպքում, երբ ջրապահանջարկը կազմում է մոտ 3 մլրդ, չի կարող տիրել այն սոսկալի վիճակը, որը տարիներ շարունակ առկա է: 
Իսկ այն բավական մտահոգիչ է, հատկապես՝ ջրային ոլորտի պատկան մարմինների կողմից ոլորտում ներդրողների նկատմամբ իրականացվող իրավունքների կոպիտ ոտնահարման պայմաններում՝  մեծապես Վայոց Ձորի մարզի Եղեգիս և Արփա գետերի վրա տեղակայված փոքր հիդրոէլեկտրակայանների նկատմամբ: Առանձնահատուկ սոսկալի իրավիճակում են հայտնվել Եղեգիս գետի օրինական ջրօգտագործողները, որոնք պետության կողմից ստանալով գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները, ոլորտում մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում են իրականացրել՝ վստահելով պետության աջակցությանն ու երաշխավորությանը: 
Բայց այսօր իրականացվում է ճիշտ հակառակը. բոլոր օրինական հիմքերն ու երաշխավորությունն արհամարված են, այդ իրավունքները՝ կոպտորեն ոտնահարված: Երկար տարիներ հանրությանը խեղաթուրելով և ապակողմնորոշելով՝ իրականացվում էր և շարունակաբար իրականացվում է ջրերի հաշվառման, կանոնակարգման և բաշխման անկանոն, անխնա, խախտումներով և չարաշահումներով լի հակաօրինական գործողություններ:

Խոսքը գնում է նրա մասին, որ այդ տնտեսվարողներին օրենքի ուժով հաստատված ջուրը չի տրվում, չի պահպանվում օրենքի և իրավունքի գերակայությունը, չի ապահովվում օրենքով հաստատված գետի էկոլոգիական թողքը, առանց ծանուցելու, զգուշացնելու և հաշվի նստելու օրինական ջրօգտագործողների հետ իրականացվում է ինքնիրավչական բնույթի գործողություններ, երկարաժամկետ ջրանջատումներ և ջրազրկումներ, ինչն ուղղակիորեն հարվածում է այդ տնտեսվարողներին, որոնք ունեն հսկայական ֆինանսաական պարտավորություններ:
Ավելին՝ ստեղծված իրավիճակում վերջիններս արդեն իսկ անկարող են հոգալ առնվազն իրենց հարկային և վարկային պարտավորությունները՝ գրեթե հայտնվելով սննկացման եզրին: Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, որը խնդիրները շտկելու փոխարեն հետամուտ է լինում նոր խնդիրների առաջացմանը՝ ուղղորդելով դեպի դատարան կամ Ջրային կոմիտե...  
 
Այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Սևանա լճի խնդիրների քողի ներքո իրականացնում են ամենակոպտագույն խախտումներն ու ոտնձգությունները: Խեղաթուրելով իրավիճակն ու ապակողմնորոշելով հանրությանը՝ փորձ են անում ամեն կերպ կապել Եղեգիս գետի փոքր հիդրոէլեկտրակայաններին Սևանա լճի ջրալրման խնդիրների հետ, ինչը բովանդազուրկ է և հակաօրինական, քանզի Սևանա լճի մասին  օրենքում, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի հաստատելու մասին օրենքում, ինչպես նաև այլ օրենքներում Եղեգիս գետի՝  իբրև ջրահամալրման սկզբաղբյուրի մասին որևէ հիշատակում չկա: Փոխարենը նշված վերջին օրենքով Սևանա լճի ջրի մակարդակի բարձացումը պետք է իրականացվի «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման արդյունքում, որի շնորհիվ Սևանա լիճ տարեկան պետք է լրացուցիչ տեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր: Սակայն զավեշտալին այն է, որ այսօր նույն պատկան մարմինների կողմից նույն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրների շրջանակներում որևէ կերպ չի հիշատակվում, ավելին՝ ամեն կերպ փորձ է արվում կոծկել «Որոտան-Արփա» ջրատար թունելի հիմնահարցը, որով նախատեսված է Սևանա լիճ տեղափոխել տարեկան մինչև 165 մլն խմ ջուր, որի կառուցման, շահագործման և վերանորոգման համար պետության գանձապետարանից դուրս է գրվել միլիոնավոր ԱՄՆ դոլարներ: Փոխարենը՝ այդ թունելը 2004 թվականին իր պաշտոնական բացումից ի վեր երբևիցէ չի գործել, ինչն առնվազն հստակ և դեռևս չբացահայտված կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում: Փոխարենն այսօր այդ թունելով տեղափոխվելիք ջրաքանակն անօրինական կերպով փոխարինում են Եղեգիս գետի ջրապաշարով՝ փորձելով սննկացնել այդ տնտեսվարողներին և արատավորելով գետը, ինչն արդեն իսկ ձեռք է բերել «ճգնաժամային գետ» ոչ բարի համբավը: Նույն պատկան մարմինները պարտավոր են այդ ջուրը «Որոտան-Արփա» թունելով տեղափոխել Սևանա լիճ, հետևել օրենքի պահանջին, այլ ոչ թե շրջանցել և խախտել այն:  
 
Ստացվում է այնպես, որ ներդրողները, որոնք այս դեպքում հիմնականում KFW միջազգային բանկի կապիտալով և հայ-գերմանական հիմնադրամի կողմից ներդրած ռեսուրսներն են, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության բարձր երաշխավորությամբ, չնայած իրենց բոլոր իրավունքների և պետական երաշխավորությանը, ջուր ստանալու և գործունեություն ծավալելու այլևս իրավունք չպետք է ունենան: Եվ ո՞ւր է այստեղ իրավական պետություն ասվածը, ո՞ւր է իրավունքի գերակայությունը, այլևս ի՞նչ գործ ունեն ներդրողները, երբ սեփական քթի տակ կոպտորեն խարխլվում են ներդրողի իրավունքներն ու շահերը:        Ի՞նչ եք կարծում, այս ամենը տեսնելով, ո՞ր ներդրողն այսուհետ պետք է  ներդրում կատարի Հայաստանում թե՛ էներգետիկայի ոլորտում և թե՛ ընդհանրապես, ի՞նչ երաշխիքով, որ վաղը նույնը չի իրականացվի նաև իրենց նկատմամբ:
 
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան, ստանալով բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է, որ բացառապես անօրինական, անարդար և անօրինաչափ հիմքերով պայմանավորված նման մոտեցման պատճառով վերոնշյալ ներդրողները պատրաստակամ են դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ ընդհուպ ծայրահեղ՝ պաշտպանելու և ապահովելու իրենց բոլոր օրինական շահերն ու իրավունքները:  
 
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
]]>
irina2022 Tue, 25 Feb 2020 19:20:02 +0400
Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ https://hayacq.com/44440--.html https://hayacq.com/44440--.html Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսեցին օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդի և Հայաստանի օզոնային շերտի վերականգնման մասնակցության մասին:
 
Այսօր  նշվում է Օզոնային շերտի  պահպանության օրը։ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրել է միջազգային 2 պայմանագիր՝ օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությունը և օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան՝ այդպիսով ստանձնելով օզոնային շերտի պաշտպանության նկատմամբ պարտավորություններ։
 
Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել.«Առաջին 6 տարին պահանջվեց՝ ծրագիր մշակելու համար, թե ինչպես պետք է մենք մեր երկրում փոխարինենք օզոնային շերտը քայքայող նյութերը։ Բուն գործողությունները մեկնարկեցին 2005 թվականից, երբ այն ժամանակ Բնապահպանության նախարարությունում մեկնարկեց օզոնի ծրագիրը»,- նշեց Լիանա Ղահրամանյանը, հավելելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն. «Երեկ Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ»։
 
Բացի այդ Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն՝ Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնին կից գործելու է նաև փորձնական ձեռնարկություն, որտեղ ներդրվել է նոր տեխնոլոգիա՝ սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ տեխնոլոգիայով, որը նաև չի վնասում կլիմային։
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

]]>
hayacq2016 Mon, 16 Sep 2019 18:06:44 +0400
Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ https://hayacq.com/43982--.html https://hayacq.com/43982--.html Բնապահպանների քայլերթը են կազմակերպել նվիրված Ամուլսարի պաշտպանությանը: Քայլերթին մասնակցում են նաև ԱԺ պատգամավորներ ԲՀԿ խմբակցությունից: Ցուցարարները վանկարկում են՝ Մենք ենք տերը մեր երկրի, Ամուլսարը, միայն սար: Հիշեցնենք, որ Ամուլսարի խնդրի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ջերմուկում էր: ]]> hayacq2016 Sat, 24 Aug 2019 18:53:47 +0400 Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու, չի՛ ստացվելու, չե՛նք թողնելու. հայտարարություն են տարածել https://hayacq.com/43967--.html https://hayacq.com/43967--.html Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ հայտարարություն են տարածել Ամուլսարի մասին.
«Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։
Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։
Չկա ու չի կարող լինել որևէ գիտամասնագիտական բացատրություն, որը կհիմնավորի, թե այդ հանքի շահագործումը կործանարար չի լինելու:
Ժամանակին իշխանությունները նման «հեղինակավոր մասնագետների» հիմնավորմամբ Սևանի մակարդակն աղետալի չափերով իջեցրեցին, այսօր էլ ռեալ վտանգ են ստեղծում Հայաստանի բնության ու մարդկանց համատարած ու զանգվածային թունավորման համար:
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին ու գործիչներին կոչ ենք անում համախմբվել և մեր գործնական քայլերը համակարգելու նպատակով սկսել համատեղ խորհրդակցություններ:
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք, որ վերջապես ետ կկանգնեն մերժվածների ազգուրաց գործն ու գործելակերպը շարունակելու քաղաքականությունից:
Հայաստանը պետք է ազատագրվի իր ընդերքը հոշոտող բոլոր թալանչիական կապանքներից:
Կրկին դիմելով Ամուլսարի համար պայքարող ուժերին ու գործիչներին, հատուկ կարևորում ենք այս հարցի շուրջ ջանքերի մեկտեղումն ու համակարգումը։ Տեղեկացնում ենք նաև, որ այդ նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար առաջիկայում հրավերներ ենք ուղարկելու նրանց։
Վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու։
Չի՛ ստացվելու: 
Չե՛նք թողնելու։
Ազգովի՛ն։
Սևանը չի՛ թունավորվելու,
Ջերմուկը մնալո՛ւ է առողջարան,
Ամուլսարը մնալո՛ւ է սար։
Մե՛նք ենք տերը մեր երկրի։
Պետրոս Մակեյան - Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության նախագահ Petros Makeyan
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն Վարուժան Պարսամի Ավետիսյան
Ալբերտ Բաղդասարյան, ՀՀ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան, Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյան
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ Hayk A. Martirosyan»:
]]>
larisa2018 Sat, 24 Aug 2019 12:44:47 +0400
Կրակը կարող է կրկին ակտիվանալ. մանրամասներ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհի մասին https://hayacq.com/43965--.html https://hayacq.com/43965--.html ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին:
«Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։
Աշխատանքները դեռ շարունակվում են։
ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է»,- գրել է նա:
]]>
larisa2018 Sat, 24 Aug 2019 12:01:31 +0400
Ինչն է կաշկանդում Փաշինյանին` որոշել, որ հանքը չպետք է շահագործել.Ամուլսարի կոռուպցիոն կծիկն այսօր ևս գործում է https://hayacq.com/43949--.html https://hayacq.com/43949--.html «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրված  ասուլիսում հայտարարեց, որ Ամուլսարի հանքի գործն առաջին օրից մինչ այսօր կոռուպցիայի կծիկ է:
«Հայտարարվեց, որ կոռուպցիոն կծիկ է, որից հետո և՛ Հայկ Մարտիրոսյանին, և՛ Հայկ Գրիգորյանին կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննության, ես կարող եմ ասել՝ հենց առաջին օրերից՝ 2005 թ-ից, երբ պետք է լիներ հողհատկացման որոշումը, ես մշտապես ներկա եմ եղել գործընթացին և կարող եմ ասել, որ առաջին օրից մինչ այսօր գործը կոռուպցիա է, դա կհամարեք կաշառակերություն, բարձրաստիճան պաշտոնայների կողմից  հովանավորչություն, թե ինչ, դրանից հարցի էությունը չի փոխվում»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը «Լիդիան Արմենիան» մտցրեց շրջանառության մեջ՝  ԱԱԾ-ի, ոստիկանության և նախարարությունների աջակցությամբ:
Սանասարյանը հայտարարեց, որ Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի տարածքներում ոստիկանության մեծ բազմություն կա, նրանք ավելանում են, բնակարաններ են վարձում, զորանոցներում են, քնում են ավտոբուսներում: «Ուշագրավ էր Օսիպյանի հայտարարությունը, որ այն ոստիկանները, որոնք անհրաժեշտության դեպքում ուժ չեն գործադրի, իրենք և իրենց վերադասերը կպատժվեն»,-ասաց նա:  
Նա նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն այնպիսի   մեխանիզմներ են ստեղծել, որ օրենքով պետական միջոցները՝ ժողովրդի  սեփականությունը, դառնում է առաձին ընտանիքներին շահույթ բերող օբյեկտ: «Եթե ժամանակին կար օրենք, որ մաքուր շահույթի 20 տոկոսը պետությանն էր, իսկ 80 տոկոսը՝ հանքատերինը, դա դարձրեցին 2 տոկոս, որը կոչվում է ռոյալթի հարկ՝ արքայական հարկ,  ինչը կեղծիք է»,-ասաց նա:
«Կանաչների միության» նախագահն առաձին-առաձին անդրադարձավ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված եզրակացությանն առ այն, որ հանքը որևէ վնաս չի կարող տալ և հայտարարեց, որ Նիկոլ  Փաշինյանին չի ներկայացվում իրականությունը և նրան սխալ են զեկուցում:
«Ամուլսարն այնպիսի հանգույցում է, որ որևէ ձևով հանքը շահագործելը վտանգ է, նույնիսկ ամենաբարձր  չափանիշները կիրառելու դեպքում: Մեր վարչապետին դարձնում են ծաղրի առարկա: Կարևոր չէ՝ վարչապետն է ասել, թե ով, որ ասում է, որ ոչ մի կաթիլ կեղտաջուր հանքից  դուրս չի գա: Սա երևակայությունից դուրս է, խնդիրը բացարձակապես չտիրապետողի հայտարարություն է, հետո եթե հասկանա, նա ինքը կկարմրի, և կհասկանա, թե ինչ սոսկալի վիճակի մեջ են դրել իրեն: Ես ասում եմ՝ ՀՀ-ի անվտանգության ծառայությունները պետք է կարողանան պարզել, թե  կառավարության համակարգում այդ ովքե՞ր են տեղավորվել, որ վարչապետին այդպիսի տեղեկություն են տալիս և նաև թույլ են տալիս, որ նման բան ասի»,-ասաց նա և հավելեց, որ սա դիվերսիա է հայոց պետականության դեմ:
 «Կա  չափավոր, տանելի վնասներ, բայց Ամուլսարը հետևյալն է՝ Արփա և Որոտան գետերը տարեկան շուրջ 1,5 մլրդ ջուր է հոսում, մենք մեր հաշվեկշռից կորցնում ենք դա, և Լիդիանն էլ չի թաքցնում, որ բացի այս տարածքներից  աղտոտվելու են անհամենատ ավելի մեծ տարածքներ, այսինքն՝ փոքրանալու է ՀՀ բնակչության կենսատարածքը և, մեծ է հավանականությունը, որ կաղտոտեն նաև Սևանը»,-ասաց նա և նշեց, որ կան վճարներ, որոնք կարող են արդարացնել, բայց կան նաև այնպիսի փոխհատուցում, որը ոչ մի դեպքում չի արդացվի:
Հարցին, թե ինչն է  կաշկանդում Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնելու, որ Ամուլսարը չպետք է շահագործել, Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տալ կարդինալին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Ամուլսարի կոռուպցիոն կծիկն ինչպես ստեղծվել և գործել է Քոչարյանի և Սարգսյանի օրոք, առանց որևէ փոփոխությունների այսօր ևս գործում է»:
]]>
larisa2018 Fri, 23 Aug 2019 14:46:04 +0400
Աստված հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի, բայց ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը https://hayacq.com/43947--.html https://hayacq.com/43947--.html Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված հային դրախտային երկիր է տվել՝ երկնամերձ լեռնաշխարհով, երկնասույզ լեռնագագաթներով, հորդառատ գետերով, սառնորակ աղբյուրներով։ Տվել է Արարատ լեռը, Արագածը, արարչական ԱՐ արմատով սկսվող դաշտեր, գետահովիտներ, կիրճեր, ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ հանքերով հարուստ սարեր, աստվածաշնչյան գետեր և խելք ու իմաստություն, որ տնօրինի իր բախտն ու ճակատագիրը։ Բայց որտեղից որտեղ հայտնվել է թշնամին, սատանան, Բելը, մոնղոլը, թուրքը, տգիտությունը, ներքին թշնամին։ Աստված խելամիտ հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի՝ թշնամական ոտնձգություններից պահպանելու համար։ Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը։ Եթե ամուլ բառը վերջից կարդանք, կհայտնվի լումա բառը։ Լուման հայոց արժեզրկված մանրադրամն է։ Մենք Ամուլ սարի անունը պետք է փոխենք և արժանապատվորեն կոչենք ՈՍԿԵՍԱՐ։ Այն ազգային հարստություն է և չի կարելի վաճառել ոչ մի գնով, երբեք...»:]]> larisa2018 Fri, 23 Aug 2019 14:01:35 +0400 Որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու եւ պաշտպանելու եմ շակալների հարձակումներից https://hayacq.com/43868--.html https://hayacq.com/43868--.html Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» եւ պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաեւ՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում եւ կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։
Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։
Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու եւ պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող եւ երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»:
]]>
larisa2018 Tue, 20 Aug 2019 12:40:07 +0400