Վրաստան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Վրաստան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն «Հայկական» սկանդալ Վրաստանում. պատգամավորն անպարկեշտ առաջա՞րկ է արել տնօրենին https://hayacq.com/43298--.html https://hayacq.com/43298--.html Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Նինոծմինդայի (Սամցխե Ջավախք) մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին ու նրա հաշվապահ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ծառայողական պարտականությունները չարաշահելու և մինչև 9 հազար լարի (3,5 հազար դոլար) բյուջետային գումար յուրացնելու համար։
Գինոսյանը մեղադրանքները հերքում է և պնդում, որ «շիլան եփել է» պատգամավոր Հենզել Մկոյանը։ Գինոսյանը համոզված է, որ Մկոյանը փորձում է մտացածին սկանդալով վրեժ լուծել իրենից նրա համար, որ բազմիցս մերժել է պատգամավորի` սեռական մերձեցման առաջարկները։
Գինոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2018թ–ին մանկապարտեզում ամենամյա աուդիտի ժամանակ։
«Դեռ աուդիտի արդյունքներից առաջ տեղի քաղաքապետարանում ինձ մեղադրեցին կանոնադրությամբ չաշխատելու մեջ։ Պաշտոնապես ես Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն եմ, սակայն իմ հսկողության տակ են նաև հարակից գյուղերի նախադպրոցական հաստատությունները, որոնց բյուջեն ես եմ տնօրինում», – բացատրեց Գինոսյանը։
Ըստ փաստաթղթերի` գյուղական մանկապարտեզներ չկան, դրանք ոչ մի կերպ գրանցված չեն։ Գինոսյանը պնդում է, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը և նշել, որ անհրաժեշտ է փոխել կանոնադրությունը և ամեն ինչ գրանցել։
Ավելի ուշ նրան մեղադրել են բյուջետային միջոցները հափշտակելու մեջ։ Ինչպես նա պնդում է, դա հնարովի գործ է։ Մանկապարտեզում, որտեղ աշխատում է Գինոսյանը, պայման կա. եթե աշխատակիցներից ինչ–որ մեկն աշխատանքի չի գալիս և նրան փոխարինում է մեկ այլ աշխատող, ապա աշխատավարձը փոխանցվում է փոխարինողին։
Գինոսյանը և հաշվապահ Անժելիկա Պուտուլյանը մի քանի ամիս փոխարինել են փոխտնօրենին։ Հետևաբար աշխատավարձը կիսել են իրար մեջ։
Գինոսյան իր գործողություններում անօրինական ոչ մի բան չի տեսնում և մտադիր է պայքարել իր անմեղությունն ապացուցելու համար։


]]>
larisa2018 Wed, 24 Jul 2019 11:02:01 +0400
Տեսանյութ. Վրացի հաղորդավարը եթերում հայհոյանքներ է տեղացել Պուտինի հասցեին. նրա ելույթը հանգեցրել է բողոքի ակցիայի https://hayacq.com/42946--.html https://hayacq.com/42946--.html Վրաստանում մի քանի հարյուր մարդ հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, գրում է ria.ru-ն: 

Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 
Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր ու շշեր նետում շենքի ուղղությամբ: Իր հերթին հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար: 

Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը:
«Վրաստանի նախագահը միանշանակ քննադատում է ատելության սերմանումը, բանավոր ագրեսիան, վիրավորանքներն ու սադրիչ հայտարարությունները, որոնք այսօր արվել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքով…»,- գրել է նա Twitter-ում: 
«Արված արտահայտությունները սադրանք են, որոնք ուղղված են վրաց-ռուսական հարաբերությունների՝ առանց այդ էլ ծանր իրավիճակի խորացմանը»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանն ու բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ազատ խոսքի հարցերով, համապատասխան գնահատական տալ հեռուստաընկերւթյան ու կոնկրետ լրագրողի պահվածքին:
Նշենք, որ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որն այս իրավիճակից հետո դադարեցրել էր իր հեռարձակումը, վերսկսել է աշխատանքը:
]]>
larisa2018 Mon, 08 Jul 2019 10:45:06 +0400
Վրաստանում վթարից տուժած ՀՀ 3 քաղաքացիները տեղափոխվում են ՀՀ. մյուս 2 առավել ծանր վիճակում գտնվողները կտեղափոխվեն ուղղաթիռով https://hayacq.com/42945--3-2-.html https://hayacq.com/42945--3-2-.html Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:
Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (1979 թ.), Ա.Մ.-ի (2008 թ.) և Է.Մ.-ի (2003 թ.) դիերը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (1977 թ.), Ռ.Մ.-ն (2006 թ.), Մ.Մ.-ն (1988 թ.), Լ.Մ.-ն (2002 թ.) և Մ.Մ.-ն (2005 թ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:
Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:
Ժամը 19:00-ի դրությամբ Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

]]>
larisa2018 Mon, 08 Jul 2019 10:00:30 +0400
Վրաստանում ցույցերի հետևանքով տուժած քաղաքացիները բուժումը կշարունակեն Թուրքիայում և Իսրայելում https://hayacq.com/42889--.html https://hayacq.com/42889--.html Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած երկու քաղաքացի այսօր առավոտյան մեկնել է Իսրայել, ևս մեկը՝ Թուրքիա՝ բուժումը շարունակելու, հայտնում է apsny.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի առողջապահության նախարարության հայտարարությանը:

Թուրքիայում գտնվող երկու իրավապահներ արդեն բուժում են ստանում։ Երկու քաղաքացի բուժումը շարունակում է Գերմանիայում, ևս երկուսը՝ Իսրայելում:
Տուժածների բուժման համար վճարում է «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել էին հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից:
]]>
larisa2018 Thu, 04 Jul 2019 18:05:01 +0400
Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացրել է ՌԴ-ն, կա ՌԴ-ից ամենօրյա սպառնալիքի վտանգ https://hayacq.com/42791--20-.html https://hayacq.com/42791--20-.html Մեր պաշտպանական քաղաքականությունը, որը հիմնված է խաղաղ սկզբունքների վրա, միտված է սեփական ուժերով սպառնալիքներից փախչելուն. այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով ՌԴ տնտեսական պատժամիջոցների վտանգավորության աստիճանի մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:


Իզորիայի խոսքով՝ իրենց երկրի 20 տոկոսը օկուպացվել է ՌԴ-ի կողմից, և կա ՌԴ-ի կողմից ամենօրյա սպառնալիք:
«Մենք մշտապես ասում ենք, որ այն պայմանններում, երբ երկրի տարածքի 20 տոկոսը օկուպացրել է ՌԴ-ն, կա ՌԴ-ից ամենօրյա սպառնալիքի վտանգ: Ահա թե ինչու է մեր պաշտպանական քաղաքականությունը հիմնված խաղաղության սկզբունքների վրա, այն միտված է թույլ չտալ այդ սպառնալիքներին իրականանալ՝առավելագույնս օգտագործելով մեր պաշտպանական հնարավորությունները»,- ասել է Լևան Իզորիան:
 
]]>
larisa2018 Sat, 29 Jun 2019 16:52:09 +0400
Վրաստանում քաղաքացիներին զգուշացնում են Սև ծովի ափին փոթորկի մասին.Մոբիլիզացված են փրկարարների հավելյալ խմբեր https://hayacq.com/42790--.html https://hayacq.com/42790--.html Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Սև ծովի ամբողջ ափային գոտում սպասվող փոթորկի մասին զգուշացնում է բնակչությանը և կոչ անում չմտնել ծովը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:


Վրաստանում հայտարարում են, որ Սև ծովի ողջ ափային գոտում գրանցվում է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ, և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:
«Կտրականապես արգելվում է փոքրահասակ երեխաներին առանց ուշադրության թողնել ափին:
Ափային գոտում բարձրացված են կարմիր դրոշներ, որոնք արգելում են ծովը մտնել: Մոբիլիզացված են նաև փրկարարների հավելյալ խմբեր»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
]]>
larisa2018 Sat, 29 Jun 2019 16:25:43 +0400
Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են հայկական ապրանքների արտահանմանը https://hayacq.com/42751--.html https://hayacq.com/42751--.html Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են հայկական ապրանքների արտահանմանըՄեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին  տարիների ընթացքում դինամիկ  աճում է:
 
Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ  բեռները ստուգելու պատճառաբանությամբ  մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում:
 
Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2  օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով  ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:
 
Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել  ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար:
 
ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայություն  Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են հայկական ապրանքների արտահանմանը
]]>
hayacq2016 Thu, 27 Jun 2019 18:37:06 +0400
Տեսանյութ. Ռուս տուրիստներին առաջարկել են անվճար Երևանից տեղափոխել Վրաստան.հայերն էլ մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան https://hayacq.com/42688--.html https://hayacq.com/42688--.html Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին առաջարկել է անվճար ավտոբուսային ուղիներ բացել Վրաստանից Երևան, Բաքու և Տրաբզոն: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ալավերդաշվիլիի կարծիքով, այդպիսով ռուսաստանցի զբոսաշրջիկները հնարավարություն կունենան մեկնել այդ քաղաքներ որտեղից էլ անվճար ավտոբուսներով տեղափոխվել Վրաստան:
Մյուս տարբերակը երրորդ  երկրներից չարտերային լրացուցիչ չվերթներ կազմակերպելն է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բալթյան երկրներին, Ուկրաինային, Ղազախստանին, որոնք արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը և ցանկությունն օգնել:
Ալավերդաշվիլին իր առաջարկներն արդեն ներկայացրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան չվերթները դադարեցվելու են:
***
 
Հայտարարություն Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ.
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։
Ավտոբուսն ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

]]>
larisa2018 Tue, 25 Jun 2019 13:38:01 +0400
ՈՒղիղ․Գախարիայի հրաժարական, փոխադարձ վիրավորանքներ. լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանում https://hayacq.com/42695--.html https://hayacq.com/42695--.html Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցների խոսքով բողոքի պատճառը խորհրդարանի պատգամավորների սովորական ռեժիմով նիստի անցկացումն է:
Խորհրդարանի նիստին այսօր ընտրվելու է նաև խորհրդարանի նոր խոսնակը:
Խորհրդարանի նիստը, սակայն, մեկնարկել է մեծ աղմուկով: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են օրակարգային հարցերը փոխել, ըստ նրանց, գլխավոր հարցը պետք է դառնա Գիորգի Գախարիայի հրաժարականը և ձերբակալվածների ազատ արձակումը:
Խորհրդարանի դիմաց ակցիայի մասնակիցները սուլում են՝ վանկարկելով Գախարիա հեռացիր:
Նիստը մեկնարկելուց մի քանի րոպե անց այն ընդհատվեց:
]]>
larisa2018 Tue, 25 Jun 2019 13:14:11 +0400
Տեսանյութ.Ոստիկանական տեռոր`Ախալքալաքում.դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին,զենք պարզել կանանցից մեկի գլխին https://hayacq.com/42350--.html https://hayacq.com/42350--.html «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ ոստիկանական տեռոր:
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա:
Լկտիացած ոստիկաններից մեկը, նույնիսկ, զենք է պարզել կանանցից մեկի գլխին:
     Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական, և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի անբողջ խստությամբ»։
]]>
larisa2018 Fri, 07 Jun 2019 12:30:02 +0400