Տոներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Տոներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ.Նշվեց Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և Աստվածհայտնությունը, կատարվեց Ջրօրհնեքի կարգ https://hayacq.com/77280--.html https://hayacq.com/77280--.html Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը և հայտնությունը՝ Աստվածհայտնությունը:

Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետում մկրտվելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, ապա հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն, բուժիչ դեղ: 


]]>
hayacq2016 Sat, 06 Jan 2024 13:32:00 +0400
Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի. Մայր Աթոռ https://hayacq.com/77218--.html https://hayacq.com/77218--.html Հանրային հեռուստաընկերության կայքի Ամանորի երեկոյի ծրագրում բացակայում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի մասին ազդարարումը, ինչը նշանակում է, որ Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից առաջին անգամ Վեհափառ Հայրապետի ելույթը չի ցուցադրվելու պետական հեռուստաընկերությամբ:

Մայր Աթոռը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է.

Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ 

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ 

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը։
]]>
hayacq2016 Sun, 31 Dec 2023 21:58:37 +0400
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը, որը նաև անվանում են Հայկական դիմակահանդես https://hayacq.com/70388--.html https://hayacq.com/70388--.html Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն Բուն Բարեկենդանը այս տարի  նշվում է փետրվարի 19-ին: Հավատավոր ժողովուրդը Մեծ Պահքի միջոցով այսօրվանից սկսում է 48 օր տևող մի ճանապարհ, որ տանում է դեպի Քրիստոսի Հարության Ավետիսը։ Գրում է qahana.am-ը։


Վաղն արդեն՝ օրը փոխվելուն պես՝ մտնելու ենք պահքի մեջ՝ խոնարհությամբ, ապաշխարությամբ, զղջմամբ ու համբերությամբ անցնելով ուղին, որ տանում է դեպի Լույսը։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում այս օրը՝ Բուն Բարեկենդանը։


Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Այս օրը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, ինչը պահքի խորհրդանիշն է: 


Հնում Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային՝ «հայոց ազգի օրեր»: Այն համարվում էր ամենաերջանկաբեր տոներից մեկը, ինչի ընթացքում վայելում էին ճոխ ու առատ ուտելիքներ, ականատես լինում ազգային մի շարք պարերի, խաղերի, թատերախաղերի: Բոլորը մաս էին կազմում այս զվարճանքին, գյուղի հրապարակում սեղան էին բացում ու խնջույք կազմակերպում։ Իսկ տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ Պահքից հետո դարձյալ ձվով բացեն։


Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը ծածկվում է. Պահքի օրերին մատուցվում է փակ խորանով Սուրբ Պատարագ:

]]>
irina2022 Sun, 19 Feb 2023 13:03:18 +0400
Իբրև մանուկ Հիսուսը ծնվեց Սուրբ Հոգով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից https://hayacq.com/69294--.html https://hayacq.com/69294--.html «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ»

Մարգարեական այս խոսքերը վերաբերում են Քրիստոսի Ծննդյանը և առիթ տալիս մտորումների։       

Իբրև մանուկ Հիսուս ծնվեց Սուրբ Հոգով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից։ Հիսուս Քրիստոսի  ծնունդը նման էր մանկան սովորական ծնունդի, բայց Աստծո Որդին գոյություն ուներ հավիտենությունից առաջ, ուստի Որդին չծնվեց, այլ տրվեց մեզ՝ մարդկությանը։

Կարևոր է այն հաստատումը, որ Մանուկը ծնվեց մե՛զ համար և Որդին մե՛զ տրվեց։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է, ունե՞նք այդ գիտակցումը, որ հրաշալի այս խորհուրդը մեր փրկության համար եղավ։

Այն, որ Հիսուս ծնվեց, փաստ է, պատմական իրողություն։ Այն, որ Որդին տրվեց մեզ, նույնպես իրողություն է։ Պարզապես կարևոր է հարցը ձևակերպել այսպես. արդյոք մեզ համար Մանուկը ծնվե՞լ է, Որդին մեր կյանքում գոյություն ունի՞։ Խնդիրը Սուրբ Ծննդյան իրողությունը միայն փաստելը չէ, այլ այն վերապրելը։ Քանի որ մենք չենք նշում Քրիստոսի ծննդյան տարեդարձը, այլ՝ Փրկչի ծնունդը, որն իրական է, և ամեն տարի Քրիստոս իրապես ծնվում է մեր սրտի քարայրում։

Այլ կերպ՝ Մանուկը մեզ համար չի ծնվի, եթե մենք էլ չծնվենք Նրա համար։ Հոգու ծնունդը ներքին փոփոխություններն են, որոնք արտաքնապես արտահայտվում են աշխարհի, մարդկանց, մեր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Մարդկանց համար մեր հավատքի վկայությունը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչ ենք զգում, այլ՝ ինչ ենք անում։ Զգալ, որ այսպիսին ենք կամ այնպիսին, դեռ բավական չէ։ Տեսե՞լ եք երբևէ դերասանական խաղ, երբ սրերով կռվում են. առաջին հայացքից զգացողությունն այն է, թե իրական սրախաղ է, սակայն հասկանում ենք, որ դրանք նախապես պայմանավորված շարժումներ են, և այդ «կռվի» մեջ չկա չարություն։ Նույն կերպ վարվում է մարդը. ցույց է տալիս, թե ատում է մեղքը, պայքարում չարի դեմ, բայց այդ պայքարը պարզապես խաղ է։

Եթե Մանուկը ծնվել է մեզ համար, ապա մենք էլ կոչված ենք լինել այդ Մանկան նման։ Եթե Որդին տրվել է մեզ, ուրեմն մենք էլ Աստծո որդիներ ենք։ Որդին տրվեց մեզ, և Նա Իր կյանքը զոհեց մեր փրկության համար, ուստի մենք էլ պիտի մեր կյանքը նվիրաբերենք Որդուն։

Սա հոգևոր կյանքի հրամայականն է. ծնվել իբրև մանուկ, Մանկան նման աճել, զորանալ շնորհներով և իմաստությամբ, որպեսզի պատրաստ լինենք նվիրաբերել մեր կյանքը ճշմարտությամբ, արդարությամբ, ողորմությամբ և սիրով՝ հանուն  Աստծո փառքի ու մեր փրկության։

Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
]]>
hayacq2016 Fri, 06 Jan 2023 09:25:28 +0400
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Զատիկը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից https://hayacq.com/55862--.html https://hayacq.com/55862--.html Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):


Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
 
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
 
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
 
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
 
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
]]>
irina2022 Sat, 03 Apr 2021 22:10:02 +0400
Այսօր Բուն բարեկենդանի տոնն է, որը նաև անվանում են Հայկական դիմակահանդես https://hayacq.com/54707--.html https://hayacq.com/54707--.html Այսօր Բուն բարեկենդանի տոնն է, որը նաև անվանում են Հայկական դիմակահանդես Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
 
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
 
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):
 
Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:  Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
 
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը,  բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:

Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի   մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լուա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»: (Մատթ 6:16 - 18)

Վարդապետներն  ասում  են,  որ  այն  պարագային  է  մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

«Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց]]>
hayacq2016 Sun, 14 Feb 2021 13:22:20 +0400
Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը https://hayacq.com/47794--.html https://hayacq.com/47794--.html Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը
Կանանց մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Գարնանային այս տոները կնոջ հոգեբանության վրա ինչպե՞ս են անդրադառնում:
 
-Առհասարակ, կանանց տոնը պարզապես ընդգծում է կնոջը երջանկացնելու ամենատարբեր ու յուրօրինակ միջոցները և այն դարձնում հանրային, լուսաբանվող, ավանդույթ ձևավորող, նաև ինչու չէ` ուսուցանող, թե ինչպես վերաբերվել կնոջը ողջ տարվա ընթացքում: Այս տոնը հնարավորություն է տալիս կնոջը ամրապնդելու կին լինելու հպարտությունն ու երջանկությունը:
 
-Ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը:

-Հոգեբանական տեսանկյունից՝ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, և գեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ ներսում է: Գաղտնիքը այն է, որ հիմնականում ներքին գեղեցկությունն է  պայմանավորում կնոջ գեղեցկությունը: Հետևաբար, կինը պետք է կարողանա հասկանալ և կատարելագործել սեփական անհատականությունը, ապահովելով իր արտաքինի ու ներքինի ներդաշնակությունը: 
Հայտնի է նաև, որ կնոջ գեղեցկության հիմնաքարը սիրված լինելն է: Իսկապես, հուզական ոլորտը նշանակալի է կնոջ կյանքում, կարելի է ասել՝ կնոջ կյանքը նախևառաջ հուզական կյանքն է: Ինչպես ասել է Ֆրանսուազա Սագանը. «Սիրված լինելու համար ամենից լավը գեղեցիկ լինելն է: Բայց գեղեցիկ լինելու համար հարկավոր է սիրված լինել»,:
 
-Ըստ Ձեզ, ի՞նչն է, որ բոլոր ժամանակներում կարևոր է եղել և մնում է այդպիսին կնոջ կյանքում հոգեբանական տեսանկյունից:

-Կանացիությունը... Կանացիությունը միշտ թրենդային է կնոջ կյանքում` անկախ ժամանակներից, տարիքից, մասնագիտությունից և այլն: Այն միայն արտաքին հատկանիշների համադրություն չէ, ինչպես հաճախ կարծում են: Կանացիություն նշանակում է` բարի, նուրբ, քնքուշ, հանգիստ, հոգատար, զգույշ, ուշադիր, սիրալիր, իմաստուն (ոչ կանացի որոշ հատկանիշներ` ագրեսիվ, կոպիտ, անզուսպ, անտարբեր, իմպուլսիվ...): Եթե ուզում եք լինել կանացի, մի վերցրեք տղամարդու պարտականություններ և սոցիալական դերեր, հարստացրեք ներաշխարհը լուսավոր էմոցիաներով, դրական ինֆորմացիայով, զբաղվեք ստեղծագործական աշխատանքով: Կանացիությունը դա այն է, ինչ այդքան գրավում է տղամարդուն, և այն է, ինչ կնոջը տարբերում է տղամարդուց:

-Ձեր մաղթանքը կանանց:

-Ընդունեք և սիրեք ձեր անհատականությունը, միևնույն ժամանակ բաց մի՛ թողեք ինքնազարգացման ուղին: Կարողացեք արտահայտել Ձեր զգացմունքները, քանի որ դրանց կուտակումը ճնշում է կանացիությունը: Գնահատեք սիրելի տղամարդու ցանկացած քայլը, որը միտված է հարաբերության բարելավմանը կամ Ձեզ երջանկացնելուն:  Անպայման ժամանակ գտեք ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության ամրապնդման համար: Կյանքի տարբեր իրավիճակներում եղեք լավատես և սփռեք խաղաղություն:  
Հիշեք նաև` «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը ՝ գանձ»: 
]]>
irina2022 Tue, 10 Mar 2020 19:00:40 +0400
Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա https://hayacq.com/46396--.html https://hayacq.com/46396--.html Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Վիկտոր Ենգիբարյանի համար:
 
-Բուռն աշխատանքի, տեսանելի արդյունքների, ընտանեկան երջանկության և հիմնավորված լավատեսության տարի էր։ 
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Տնտեսական, արտաքին քաղաքական, ռազմական, ներքաղաքական ու հանրային բարեփոխումների ոլորտներում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացները համարում եմ նաև իմ անձնական ձեռքբերումը և հպարտ եմ այդ զգացողությամբ։
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Միշտ պետք է ձգտել ավելիին, կիսակատակ ասած, երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա։
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-Քաղաքական այն բարեփոխումները, որոնց սկիզբը դրել ենք այս տարի պետք է նոր թափ հաղորդեն մեր երկրին: 
Թե՛ ինձանից, թե՛ իմ շրջապատից, ակնկալում եմ ջանքերի շեշտակի ավելացում։
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ինձ համար Սուրբ Ծննդյան տոներն առավել խորհրդանշական են, իսկ Ամանորն  իհարկե ամփոփման, հետահայցքի և ապագային նայելու լավ առիթ է։
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Տանը, իմ և հայրական ընտանիքիս բոլոր անդամների հետ։ 
Նույնիսկ Գերմանիայում ուսանելիս, միշտ եկել եմ Հայաստան, ընտանիքիս հետ նշել տոներն ու վերադարձել։ 
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
 
-Տնական բուժենինա հորթի մսով:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
 
-Այո, սիրում եմ պատրաստել խորոված, կարծում եմ վատ չի ստացվում:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Ընտանիքով դիմավորելը լավագույն ավանդույթն է:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
 
-Ոչ՝ բարեբախտաբար:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Այո, անպայման, ոչ միայն հավատում եմ, այլև վստահ եմ, որ հրաշքներ լինում են:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Մեկ-երկու բան կա, որ միգուցե ուզենայի փոխել, բայց վստահ չեմ, որ առանց այդ փորձառությունների ամեն ինչ կստացվեր այնպես, ինչպես կցանկանայի որ ստացվեր: 
Հետևությունն այն է, որ նույնիսկ բացասական փորձառությունները նույնպես կարևոր են։
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
 
-Մաղթում եմ, որ միասնության այն աննախադեպ մակարդակը, որը կա մեր հանրության շրջանում ամրապնդվի և վերածվի անդառնալի արժեքի: 
Մեզանում գերիշխի հանրային շահը, որտեղ աղքատները և թույլերը ստանան այն աջակցությունը, որն իրենց պետք է, իսկ կարողներն առավել հանդուրժող են և ի վիճակի են կրել պատասխանատվություն դրակցի առաջ և ստիպել նրան շտկել մեջքը։ 
Մեր միասնությունն է, որ մեզ դարձնում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը։ 
Ցանկանում եմ, որ մենք երկրպագենք աշխատասեր մարդկանց՝ սկսած զինվորից, մինչև գործարար, բանվոր և պետական այր։ 
Hayacq.com
]]>
irina2022 Mon, 23 Dec 2019 20:30:04 +0400
Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի https://hayacq.com/46395--.html https://hayacq.com/46395--.html Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Արմեն Փամբուխչյանի համար:
 
-Դրական:
 
-Գլխավոր ձեռքբերումներն որո՞նք են եղել:
 
-Երկրորդ դստերս՝ Նանեի ծնունդը:
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
         
-Այս նստաշրջանում չհասցրեցի շրջանառել ծովային օրենսդրության փաթեթը:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
         
-Կիսատ մնացած գործերի շարունակությունը, երջանիկ անհատի կերտումը:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
         
-Նախորդ տարին ամփոփել, նոր իդեաներ գեներացնել, ներել և ներվել:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
         
-Տանը՝ ընտանիքի անդամների հետ, տոնական սեղանի շուրջ:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
         
-Սիրում եմ մսային ուտեստների գրեթե ողջ տեսականին, մասնավորապես խոզի բուդը:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
         
-Այո, սիրում եմ պատրաստել, հիմնականում շատ լավ է ստացվում խոզի բուդը, ձվածեղը, տժվժիկն ու խաշլաման:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
         
-Արդեն երկու տասնամյակ է այդ օրը կրում եմ ամբողջությամբ նոր հագուստ:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
 
        
-Ընդգծված արտառոց դեպք չեմ մտաբերում:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
         
-Երազանքներս արտահայտում եմ կենացի տեսքով, իսկ առանց հրաշքների հավատալու կյանքը մի փոքր անհետաքրքիր կլիներ:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
          
-Ոչինչ, քանի որ այդ պարագայում, մեկ քայլ փոխելով կփոխվեր անցյալի ու ներկայի ամբողջ տրամաբանությունը:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
         
Յուրաքանչյուրի ազնիվ ակնկալիքների իրականացում:
Hayacq.com
]]>
irina2022 Mon, 23 Dec 2019 18:48:13 +0400
Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը https://hayacq.com/43834--.html https://hayacq.com/43834--.html Այսօր՝ օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Եկեղեցին այսօր պատարագից հետո խաղողի օրհնության կարգ է կատարելու, որից հետո այն բաժանվելու է եկեղեցու այցելուներին:
Վաղը մեռելոց է:
]]>
hayacq2016 Sun, 18 Aug 2019 12:32:29 +0400