Իրան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Իրան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Իրանում հայկական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացնելու Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման դեմ https://hayacq.com/69777--.html https://hayacq.com/69777--.html Իրանում հայկական հասարակական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացնելու Ադրբեջանի Հանրապետության ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պաշարման դեմ։

Թեհրանի հայոց թեմի թեմական խորհուրդը իր հաղորդագրության մեջ հավելել է. «Բողոքի այս ցույցը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին, ժամը 11:30-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, որը գտնվում է Քարիմ Խան Զանդի և Օստադ Նեջաթոլահի փողոցներում»։

Իրանի հայ համայնքը նաև խնդրել է Իսլամական Հանրապետության օգտագործելով քաղաքական բոլոր հնարավորությունները դադարեցնելու այս անմարդկային պաշարումը որպես միջնորդ։

Նշենք, որ շուրջ 50 օր առաջ ԱՀ ուժերը բնապահպանների անվան տակ փակել են Լաչինի միջանցքը և կանխել քաղաքացիների տեղաշարժն ու սննդամթերքի տեղափոխումը Հայաստանից Լաչինի շրջան։ Մյուս կողմից, չնայած ձմռան ցրտերին, Բաքուն դադարեցրել է նաև Լաչինի շրջանի բնակիչների համար գազի սպառումը, որն ուղարկվում է Հայաստանից։

Իրավապաշտպանները նախազգուշացրել են Լաչինի շրջանի 120 հազար բնակիչների համար հումանիտար աղետի մասին:


]]>
hayacq2016 Tue, 24 Jan 2023 19:30:44 +0400
Իրանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ինքնակամ բուժվելուց https://hayacq.com/47770--7-.html https://hayacq.com/47770--7-.html Իրանի Ալբորզ նահանգում 7 մարդ մահացել է այն պատճառով, որ փորձել է կանխել վիրուսի տարածքումը։ Նրանք հավատացել են սոցցանցերում հրապարակված կեղծ հայտարարություններից մեկին, թե մեթիլ սպիրտը (հայտնի է որպես փայտի սպիրտ) օգնում է խուսափել վարակվելուց։

Այդ հեղուկը, սակայն, իրականում ուժեղ թույն է։ Դրանից 5-10 գրամ խմելու հետևանքով առաջանում է ծանր թունավորում, կուրություն, 30 գրամ խմելու դեպքում՝ մահ։ Իրանցի 7 մարդն էլ փայտի սպիրտ ընդունելուց հետո մահացել է։
Մեթիլ սպիրտ խմելը բոլորովին չի կարող օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն ընդունված է օգտագործել փայտի և այլ մակերևույթներ մաքրելու համար։
]]>
larisa2018 Mon, 09 Mar 2020 18:00:06 +0400
Մարտի մեկի քաղաքական շահարկմանը պետք է վերջ տալ https://hayacq.com/40353--.html https://hayacq.com/40353--.html Առաջարկ նախկիններին ու ներկաներին`մի քիչ պետական մտածողություն դրսեւորեք, մի մորատորիում արեք, պայմանավորվածություն ձեռք բերեք գոնե մինչեւ սեպտեմբեր դադարեցնելու իրար հանդեպ կոմպրոմատային պատերազմը, զինադադար կնքեք, միմյանց ոչնչացնելու մոլուցքն առայժմ մի որոշ ժամանակ զսպեք, քանի որ պետությունն եք արդեն վարի տալիս: Նոր իշխանությանը, կառավարության ծրագրի ընդունումից հետո, թույլ տվեք աշխատել, ի վերջո` պետությունն է տուժում այդ բոլորից` մի քիչ զսպեք միմյանց վրա տակառ գլորելու գայթակղությունը, գոնե մի երկու ամիս, գուցե մի բան դուրս գա:
 
]]>
hayacq2016 Fri, 01 Mar 2019 18:15:14 +0400
Ամերիկյան պատժամիջոցները Իրանին ծնկի չեն բերի. Տեսանյութ https://hayacq.com/36820--.html https://hayacq.com/36820--.html Ամերիկյան պատժամիջոցները Իրանին ծնկի չեն բերի. ՏեսանյութԱՄՆ կողմից ավելի շատ նպատակ կա զսպել Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում, ինչպես նաև հոգեբանական վնաս հասցնել, ներքին խժդժություններ առաջացնել: ]]> hayacq2016 Tue, 06 Nov 2018 16:24:30 +0400 Եվրոպական միությունը խորապես ափսոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համար https://hayacq.com/30443--.html https://hayacq.com/30443--.html Եվրոպական միությունը խորապես ափսոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համարԵվրոպական միությունը խորապես ափսոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համար Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին, հայտնում էThe Guardian կայքէջը։ 
Եվրամիությունը մտադիր է հավատարիմ մնալ 2015 թ. Իրանին միջուկային համաձայնագիրը `խոստանալով պաշտպանել  Թեհրանի հետ գործարարական կապերի մեջ գտնվող եվրոպական ընկերություններին ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցներից :
Հայտարարությունում նշվում է, որ ԳՀՀՊ միջուկային չտարածման համաշխարհային ճարտարապետության կարեւոր բաղադրիչ է եւ վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար։
]]>
hayacq2016 Wed, 09 May 2018 17:24:16 +0400
Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները https://hayacq.com/28968--.html https://hayacq.com/28968--.html Հայաստանը կմեծացնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներըՀայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: «Այս տարի մենք էլեկտրաէներգիայի ծավալները Իրան շեշտակի ավելացրել ենք: Նախատեսում ենք այն հասցնել 1 միլիարդ 600 հազար ԿՎ/ժամի, որը 2016-ի համեմատ 40-50 տոկոս աճ կապահովի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:


]]>
irina2022 Wed, 04 Apr 2018 20:30:44 +0400
4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում https://hayacq.com/25590-49-.html https://hayacq.com/25590-49-.html  4,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում
Հնարավոր զոհերի ու ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:






]]>
irina2022 Thu, 11 Jan 2018 16:00:09 +0400
Ով կլինի Իրանի հաջորդ նախագահը. Տեսանյութ https://hayacq.com/16863--.html https://hayacq.com/16863--.html Ներկայումս Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ հոգևոր առաջնորդը փորձում է իրեն իրավահաջորդ պատրաստել և այդ դերում տեսնում է Ռեիսիին: Սակայն նա լայն հասարակությանը անծանոթ է և անհրաժեշտություն կա նրան բերելու ասպարեզ ճանաչելի դարձնելու համար: Այսօրվա հոգևոր առաջնորդ ևս ժամանակին եղել է ԻԻՀ նախագահ: Այդպես անցումն ավելի հեշտ կլինի: Ռեիսին կդառնա նախագահ, նրա գործունեությանը կծանոթանա ժողովուրդը և հետո, երբ ժամանակը գա, Ռեիսին պատրաստ կլինի կատարել հաջորդ քայլը», - ասաց Գոհար Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ միանշանակ դեռևս հնարավոր չէ ասել, թե ով կհաղթի, քանի որ Իրանում կա ընտրության իրավունք ունեցող 50մլն քաղաքացի և կանխատեսումներ անել, թե այս պահի դրությամբ ինչ փոփոխություններ կլինեն դժվար է ասել: ]]> hayacq2016 Wed, 17 May 2017 17:12:29 +0400