Ջավախք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Ջավախք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ https://hayacq.com/76932--.html https://hayacq.com/76932--.html Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Տոներն ու ծեսերը Ջավախքում» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: 

«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:

Ծրագիրը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Միջոցառմանը ներկա էր նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանը: Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անվանի ջավախքցիներ: 
Էլեկտրոնային գիրքը ներկաներին ներկայացրեց ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը, գրքի գլխավոր խմբագիրն է Վահագն Սարգսյանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում  ընդգրկվել են նաև մի խումբ կամավորներ: 
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը  հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց և շնորհակալագրերով պարգևատրեց կամավորներ՝ Ասյա Բադիշյանին, Նարինե Եսոյանին, Լեյլի Եսոյանին, Անաիտ Օգանեսյանին, Լուսինե Քլոյանին, Արևիկ Աստոյանին, Մարինե Անտանոսյանին, Զարուհի Ավետիսյանին, Աշխեն Կակոսյանին, Գրետա Շիրինյանին, Աքսանա Աղջոյանին և Պավլինա Մանվելյանին կատարած պատասխանատու աշխատանքի համար: 
]]>
hayacq2016 Sat, 16 Dec 2023 22:03:51 +0400
Այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ է Հայաստանի ներքին կայունությունը https://hayacq.com/53015--.html https://hayacq.com/53015--.html Ջավախքի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցնե՜ր

Այսօր Մայր հայրենիքը և ողջ հայությունը ապրում են ծանր օրեր: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Ադրբեջանի, Թուրքիայի և վերջինիս կողմից անմիջական աջակցություն վայելող միջազգային ահաբեկիչների ու վարձկանների կողմից: Հայ ժողովուրդը վերստին կանգնեց ցեղասպանության վտանգի առջև: Թշնամու թիրախում հայտնվեցին Արցախի բնակավայրերը և խաղաղ բնակչությունը: Քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մարդկության դեմ թուրքերի կողմից իրականացրած հերթական հանցագործությունը: Նոյեմբերի 10-ին ռազմական գործողություններն ավարտվեցին հայտնի եռակողմ հայտարարությամբ: Այն ծանր զգացողություններ առաջացրեց ողջ հայության շրջանում: Սակայն, միևնույն ժամանակ, այս զինադադարի պայմանները որոշակի հնարավորություններ են ստեղծում առաջիկա բանակցային գործընթացում դրական շտկումներ կատարելու համար:
 
Բայց դրա համար անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա: Ջավախահայության լայն շրջանակները  խորապես մտահոգված են Հայաստանի հանրապետության ընթացիկ ներքաղաքական զարգացումներով, և մենք կոչ ենք անում, որ ՀՀ քաղաքական ուժերը`ընդդիմադիր թե իշխանամետ, ցուցաբերեն բարձր պատասխանատվություն` թույլ չտալու Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացում, որպեսզի միասնաբար հաղթահարվեն հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները: Այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ է Հայաստանի ներքին կայունությունը: Այն չափազանց կարևոր է նաև հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի անվտանգության տեսանկյունից: Թշնամին կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Հետևանքները անդառնալի կլինեն: Անհրաժեշտ է լրջորեն սերտել պատմության դառը դասերը:

«Ջավախք»ժողովրդական շարժում հկ նախագահ` Նորիկ Կարապետյան

«Ջավախք» հկ նախագահ` Ստեփան Հակոբյան

Ջավախքի մտավորականների միության նախագահ` Ազատ Շիպակցյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա-Վերլուծական կենտրոնի նախագահ` Էդուարդ Այվազյան
]]>
hayacq2016 Thu, 19 Nov 2020 20:22:20 +0400
Ծնունդով ջավախքցիների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ.Տեսանյութ https://hayacq.com/52504--.html https://hayacq.com/52504--.html Զինուժ Մեդիան տեսանյութ է հրապարակել, որտեղ ծնունդով ջավախքցիների մարզումներն են ռազմաճակատ մեկնելուց առաջ:
]]>
hayacq2016 Fri, 30 Oct 2020 09:15:18 +0400
Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ https://hayacq.com/51832--.html https://hayacq.com/51832--.html Ջավախքից ուղարկված օգնությունը արդեն հասավ Հայաստան, Երեւան են մտնում Ջավախքից եկող բեռնատարները, որոնց վրա գրված է. «Ջավախք», «Միասին մի բռունցք»:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել էին Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը:
Ցուցարարները պահանջում էին բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան անարգել հումանիտար օգնություն ուղարկել և որպես կամավոր մեկնել Արցախ:
]]>
hayacq2016 Wed, 30 Sep 2020 18:18:45 +0400
Տեսանյութ. Լարված իրավիճակ հայ-վրացական սահմանի մոտ, վրացիները ջավախահայ կամավորներին չեն թույլատրում սահմանն անցնել https://hayacq.com/51775--.html https://hayacq.com/51775--.html Տեսանյութ. Լարված իրավիճակ հայ-վրացական սահմանի մոտ, վրացիները ջավախահայ կամավորներին չեն թույլատրում սահմանն անցնելՋավախահայ երիտասարդները կամավոր հավաքվել են և որոշել գալ Հայաստան, հայրենիքի սահմանները պաշտպանելու, սակայն սահմանի փակ լինելը խնդիրներ է հարուցել:
]]>
hayacq2016 Mon, 28 Sep 2020 23:34:09 +0400
Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ https://hayacq.com/50713--.html https://hayacq.com/50713--.html Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված։
 
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում 1983 թվականին ծնված Ա․Գ․-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։

 
Որպես պատիժ այդ հանցագործության համար նախատեսված է 7-15 տարվա ազատազրկում։
 
«Քննությունը պարզել է, որ մեղադրվող Ա․Գ․-ն փոխադարձ տարաձայնությունների հետեւանքով հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ․Մ․-ին, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Իրավապահներն անձնական հետախուզման արդյունքում առգրավել են հրազենը։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց նախորդել է հրաձգությունն ու Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Շուրջ երկու տասնյակ մարդ հրկիզել է «Արթսեք» հյուրանոցը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ եւս չորս տուն։ Ենթադրվում է, որ տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը, իսկ մյուսները՝ նրա բարեկամներին։
 
Անկարգությունների մասնակիցները շատ ագրեսիվ էին, նրանցից մի քանիսի մոտ կային մահակներ։ Վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Բախումների հետեւանքով առնվազն մեկ մարդ է տուժել եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։ Քաղաքում դեռեւս մոբիլիզացված է հատուկ նշանակության ծառայությունն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ պարեկային ոստիկանությունը։

]]>
hayacq2016 Sun, 09 Aug 2020 11:52:03 +0400
Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում https://hayacq.com/50712--.html https://hayacq.com/50712--.html Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:
Մեր տեղեկություններով՝ ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։
Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել միջադեպ՝ մահվան ելքով:
Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:
Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Ըստ թարմացված տեղեկատվության, Ախալքալակում հրդեհված տների թիվը հասել է չորսի։ Բոլորը կապված են «Արտսեկ»  հյուրանոցի սեփականատիրոջ հետ։ Առաջինն այրել են հյուրանոցը, կոտրել պատուհաններն ու դռները։ Դեպքի վայր է ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
]]>
hayacq2016 Sat, 08 Aug 2020 21:42:03 +0400
Որքան անհեթեթ է Ձեր խոսքը.այստեղ կա հայ մնալու վտանգ. Փաշինյանի ելույթին արձագանքում են Ջավախքից https://hayacq.com/45198--.html https://hayacq.com/45198--.html Ջավախքի Նինոծմինդա քաղաքի բնակչուհի Նազելի Բաբաջանյան – Ծառուկյանը (Նազելի Նաիրի) արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ջավախահայության խնդիրների վերաբերյալ անդրադարձին.  
«Պարոն Փաշինյան ջան,
եթե ըստ Ձեզ Ջավախահայության հիմնախնդիրներից կարևորագույնը այդ խայտառակ ճանապարհն է, որի վերանորոգված հատվածը ընդամենը 16 կիլոմետր է, այսինքն սահմանից մինչև Գորելովկա, որից հետո սկսվում է անցյալ տարվա վերաասֆալտած 2 կիլոմետրը, մինչև Օռլովյա գյուղ, այնտեղից շրջկենտրոն կրկին քարե դար է ու եթե այդ հատվածների մասնատած ասֆալտապատումը դուք լուծված խնդիր եք համարում՝ աչք փակելով մեզ սպառնացող բյուր ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ.
Հայկական դպրոցների վրացականացում, հայկական դասագրքերի արգելում, դպրոցներում հայկական հիմնի, հայկական դրոշի արգելում, դասագրքերի 80% վրացալեզու...
Գյուղերում անասնապահության խթանի փոխարեն բյուր ու ծանրագույն հարկեր ու տուրքեր, այսինքն դառը դատիր, դատարկ նստիր, իսկ Դուք հպարտորեն խոսում եք ինչ որ ողորմելի լուծված խնդրից։ Դա խնդիր չի կարելի համարել, դա նույնիսկ Ձեր ձեռքբերումը չէ, քանզի Սահակաշվիլիի օրոք մենք ճանապարհներ ունեինք աշխարհն էր զարմանում, ու Վրաստան պետությունը իր երկրի տարածքների համար հոգում է, շատ լավ, մենք գոհ ենք, Դուք մեր ազգայինը պահպանելու խնդիրները լուծող հարցերով զբաղվեք, թե չէ ամեն մի թեթև բարերար կարող է լուծել 10 կմ ճանապարհաշինության խնդիրը, որ մի հատ էլ պետական բարձր ամբիոններից բարձրսձայնենք, այն էլ Վրաստանի ծախսերով արված գործի մասին։


Դուք փորձեք պայմանավորվել, որ մեզ տեխզննում չպարտադրեն, մինչև մեզ Եվրոպական ճանապարհ չհանձնեն:
Դուք Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների սերտիֆիկացման խնդիրը լուծեք, դուք հայկական դպրոցների դասագրքերի խնդիրը լուծեք, Դուք բարեհաճեք այցելել Ջավախք ու ծանոթանալ մեր խնդիրներին։
Երբ այցելում եք որևէ տեղ, պաշտոնական այցերի շրջանակներում ձեզ ոչ մի պաշտոնյա մեր հիմնախնդիրների մասին չի ասելու, դա իր դիրքից ու շահերից չի բխում. Դուք այցելեք Ջավախք ու այս անգամ շփվեք ժողովրդի հետ, առանց պատնեշաձողերի ու միայն այդ ժամանակ կհասկանաք, թե որքան անհեթեթ է Ձեր խոսքը լուծված խնդիրների վերաբերյալ։
Ջավախքցին իր քար ու քռչի (քուռչ՝ Ջավախքի բարբառով՝ քարաժայռ -խմբ.) պես դիմացկուն է, առանց ձեր ասֆալտի էլ կապրի, Ջավախքցուն հայ մնալու հենասյուն է պետք, իր հայ սերունդն է պետք, իր արվեստով, իր պատմությամբ, իր մշակույթով, իր բանաստեղծներով ու գրողներով, իր էթնոսի պահպանությամբ։
Սա է Ջավախքցու խնդիրը, թե չէ Վրաստանում մեր կյանքին ու ապրուստին վտանգ չկա, այստեղ կա հայ մնալու վտանգ։ Եվ  դրա առաջի մեղավորը մեզ անտեսող մեր Հայաստան հայրենիքն է, որը մեզ վերաբերող խնդիրները դիտարկում է կեղծ ու զուտ պաշտոնական ձևաչափի մեջ, անհետևողական, ժողովրդի դեմքին թոզ փչելու և զուտ Հայաստանի շահերին հարող ձևաչափերի մեջ»։
Հ.Գ. Երբ Նազելի Բաբաջանյան–Ծառուկյանը խոսում է Ջավախքի ու ջավախքցու խնդիրների մասին, անդրադառնում ՀՀ վարչապետի մատնանշած՝ իր բնորոշմամբ «ողորմելի լուծված խնդրին», արդյոք հիշո՞ւմ է, թե հայկական դպրոցների, հայկական դասագրքերի, հայկական հիմնի, հայկական դրոշի, Ջավախքում հայի ինքնության պահպանման և շատ շատ այլ կարևոր հարցերը հատկապես ո՞ւմ ղեկավարման տարիներին են առաջացել: 
Եթե տիկինը մոռացել է, ապա հիշեցնենք՝ բոլոր այս խնդիրները ծագել են  նույն Սահակաշվիլիի օրոք և արմատներն այնքան խորն են, որ նույնիսկ նրա պաշտոնից հեռանալուց հետո էլ ձերբազատվել չի լինում:
Իսկ, եթե Սահակաշվիլիի օրոք ճանապարհներն աշխարհն էին զարմացնում, ապա ինչո՞ւ է խնդիր առաջացել նոր ճանապարհ կառուցել:
Նաև հետաքրքիր է Նազելի Բաբաջանյան–Ծառուկյանը արդյո
՞ք չի գիտակցում, թե ճանապարհի կառուցումը որքանով է նպաստում հայապահպանությանը, թե՞ կարևորն այստեղ չգիտես ինչ շահերից ելնելով Սահակաշվիլիին գովերգելն է, բայց ոչ Ջավախքի ու ջավախքցու խնդիրները:

]]>
larisa2018 Thu, 24 Oct 2019 12:00:02 +0400
Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան https://hayacq.com/45094--.html https://hayacq.com/45094--.html ԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի բան պատմեմ...
Այսօր մի կին եկավ զրուցելու, լացելով պատմեց, որ մեկ օր առաջ իր հայրիկին են թաղել: Հայրը և մայրը հայ են եղել, ինքը և քույրը արդեն ամուսնացած են վրացու հետ և կրկնամկրտվել են Վրաց Ուղղափառ եկեղեցում: Խնդրում էր, որ իր հայրիկի համար հոգեհանգիստ կատարեմ: Ասում էր, քանի որ հայրս ՙՙգրիգորյան է՚՚ վրաց եկեղեցին չի անում հոգեհանգիստ, խնդրում եմ դուք արեք: Ասեցի շատ լավ, մինչ հոգեհանգիստը կուզենամ, որ մի քանի բան իմանաք: Նախ մեր եկեղեցին ,,գրիգորյան՚՚ չէ և Առաքելական է ու մնացածը պատմեցի, երկրորդ՝ որ իր կրկնամկրտությունը մեծ մեղք է եղել իր և իրեն մկրտող հոգևորականի կողմից: Պատմեց, թե ինչպես են իրեն համոզել, որ Հայ եկեղեցու մկրտությունը անվավեր է, քանի որ մենք հերետիկոս ենք և այլն: Այդ մասին շատ էի լսել, բայց ահա այսօր լսեցի ևս մի նոր ցնդաբանություն: Պարզվում է, որ վրաց հոգևորականի պատմական գիտելիքները փայլատակել են ասելու, որ թուրքական լծի տակ հայերի առաջ երկընտրանք է եղել՝ կամ ուրանալ հավատքը, կամ լեզուն:
Հայերը չեն հրաժարվել լեզվից և մասամբ ուրացել են ուղղափառ հավատքը և Քրիստոսին ընդունում են որպես միայն Աստված, որպես ճշմարիտ մարդ չեն ընդունում, միաբնակ են և այլն: Այս կնոջն ու իր նմաններին այսպիսի բազմաթիվ ստեր հորինելով՝ վերամկրտում են, և սրանց հայ լինելուց պարզապես մի չնչին հիշատակ է մնում: Իհարկե բավականին հանգամանալից պատմեցի ու բացատրեցի, թե ինչպես են իրեն խաբել, ինչ մեղքի մեջ են քցել, ինչպես ես ստի միջոցով սեփական պապերի ու նախնիների սուրբ հավատքի դեմ տրամադրել: Խեղճ կինն ընկավ մեծ շփոթմունքի մեջ: Իհարկե կատարեցի նաև հոգեհանգիստը, բայց մտքիս մեջ նրա հայրիկի հոգու համար աղոթելով հանդերձ, մեղադրում էի այդ ամենի համար հենց առաջին հերթին այդ հայրիկին, ոչինչ չի փոխանցել իր զավակներին հայ լինելու մասին, ոչ լեզու, ոչ պատմություն, ոչ հավատք, և հետևանքը սա է: Աստված թող ողորմի իրեն իհարկե, բայց ակամայից հիշեցի այն իմաստուն խոսքը, որ լավ հայը նա չէ, ում ծնողները հայ են և ինքն էլ հայկական անուն ազգանուն ունի, այլ նա, ում երեխաներն են հայ:
Սա հազարավոր դեպքերից միայն մեկն է, կներեք երկար ստացվեց, հուսամ կկարդաք»։
]]>
larisa2018 Fri, 18 Oct 2019 15:25:42 +0400
Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ https://hayacq.com/43293--.html https://hayacq.com/43293--.html Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ]Հուլիսի 20-ին կրկին բազմամարդ էր Ջավախքի Կարծախ գյուղը: Վրաստանի Ախալքալաքի շրջանի իշխանությունների նախաձեռնությամբ՝ ի դեմս քաղաքապետ Յուրա Ունանյանի և շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի, արդեն 32-րդ անգամ տոնվեց անզուգական Ջիվանուն նվիրված տոնը: Մեծաթիվ հյուրեր Վրաստանից և Հայաստանից հերթական անգամ հաղորդակից եղան մեծն Ջիվանու քաղցրաձայն ստեղծագործությանը: Բանախոսներն արժևորեցին Ջիվանուն որպես բացառիկ աշուղի, բանաստեղծի և փիլիսոփայի:
 
Հուլիսի 21-ին 52-րդ անգամ նշվեց Տերյանական պոեզիայի տոնը պոետի հայրենի Գանձա գյուղում: Տոնակատարությունը  կազմակերպել  էր Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը՝ ի դեմս քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանի: Հնչած ելույթներում Վահան Տերյանը արժևորվեց ոչ միայն որպես մեծանուն պոետ ու բանաստեղծ, այլ նաև որպես պետական և ազգային հայտնի գործիչ, ով ջանքեր չի խնայել հայ ժողովրդի բարօրության համար:
 
Ջիվանիական և Տերյանական պոեզիայի տոներին մշտապես մասնակցում են Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվում է հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի: Տոնակատարությունների գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են ջիվանիական և տերյանական երգեր ու բանաստեղծություններ և սրտառուչ խոսքեր նրանց մասին: Պոեզիայի այս տոները հիրավի համաժողովրդական տոնախմբություն են Ջավախքում, որոնց մասնակցում են ոչ միայն հազարավոր ջավախցիներ, այլ նաև բազմաթիվ հյուրեր: 
 
Տոնակատարության մասնակիցների թվում էին Հայաստանի պաշտոնական պատվիրակության ղեկավար, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Մաթևոս Ասատրյանը, Սերգեյ Մովսիսյանը, Սեդրակ Թևոնյանը, Հայկ Գևորգյանը, Նարեկ Զեյնալյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը,  ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, «Ջավախք»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտյուշ Գրիգորյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ջիվանիագետ Սամվել Մուրադյանը, Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Հարություն Հովնաթանը, գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը  և այլ հյուրեր: 
 
Տոնակատարություններին իրենց պատվավոր մասնակցությունը ցուցաբերեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսո Ամիրանիաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը և այլոք:
 
Տոներին մասնակցելու համար Ջավախք էին ժամանալ նաև մի քանի մշակութային խմբեր և անհատ երգիչներ, այդ թվում ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» համույթը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, որոնք իրենց անզուգական կատարումներով բազմապատկեցին տոնական տրամադրությունը:
 
Հայաստանյան պաշտոնական պատվիրակության կազմակերպիչը մշտապես հանդիսանում է «Ջավախք» հայրենակցական բարեգործական ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 
]]>
anih0107 Tue, 23 Jul 2019 18:41:51 +0400