Գլխավոր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Գլխավոր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին https://hayacq.com/79190--.html https://hayacq.com/79190--.html Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (7-րդ դար) ապրիլի 23-ից հավատացյալների համար հասանելի չէ, դեպքի վայրից հայտնում է «blagovest-info.ru»-ի թղթակիցը, այցելուների համար անհասանելի կլինի նաև տեղի գերեզմանատունն ու Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված հայ զինվորների պանթեոնը։


Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծման արդյունքում տաճարից հիսուն մետր հեռավորության վրա կանգնեցվել է սահմանաբաժան սյուն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հրապարակել է սյան լուսանկարը։ Տավուշի մարզի բնակիչները, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ մեկ շաբաթ է՝ իրենց բողոքն են հայտնում՝ փակելով Նոյեմբերյան-Թբիլիսի ճանապարհը։ Անվտանգության ուժերը հարակից Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր գյուղերի բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ եկեղեցուն։


Հենց այս չորս գյուղերից էլ, ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ արած հայտարարության, տարածքներ են պոկվել։ Մինչ բնակիչները վիճում էին վարչապետի հետ՝ վերջինիս տարածաշրջան կատարած այցի ժամանակ, հայ զինվորականները ականազերծել են Ադրբեջանին փոխանցվող տարածքները և տեղադրել պայմանական սահմանը նշող ցուցանակներ։ Այդ «սահմանը» գծված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գերեզմանոցից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա։


«Հայաստանի իշխանությունները հերթական սուտն են տարածում՝ պնդելով, որ ֆիզիկապես տաճարը մնում է հայկական կողմում։ Սակայն սահմանը գծում են հենց դրա կողքին և մեզ արգելում են այցելել այդ սահմանային գոտի»,- Blagovest-info-ի հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ մեկնաբանելով Փաշինյանի մամուլի ծառայության հայտարարությունը, թե եկեղեցին ֆիզիկապես մնում է Հայաստանի տարածքում։ Սրբազանը, դիմելով բողոքող ժողովրդին, խորհուրդ է տալիս սիրտը չկոտրել:


«Ամեն ինչ նոր է սկսվում, սա վերջը չէ, մի հուսահատվեք։ Կոչ եմ անում բոլոր գործարարներին, բոլոր ներկա ու նախկին զինվորականներին, բոլոր ոստիկաններին ու իրավապահներին, մշակույթի գործիչներին՝ ձեր դիրքորոշումը հայտնի դարձրեք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խոսքով: Մի ստանձնեք աղետի պատասխանատվությունը: Մարդկանց հանգիստ թողեցիք, ժամանակն է այս ամենը շտկելու»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը։


Նիկոլ Փաշինյանն արդեն խոստացել է նոր տներ կառուցել այն տավուշցիների համար, ովքեր տարածքների հանձնումից հետո ստիպված կլինեն լքել իրենց տները։ Սակայն տեղի բնակիչները հրաժարվում են գումարից և պահանջում, որ Փաշինյանն իր հերթին հրաժարվի «Հայաստանի հանձնման շարունակվող քաղաքականությունից»։ Սահմանի այն հատվածը, որն արդեն մաքրվել ու տրվել է ադրբեջանական կողմին, 1990-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի լավագույն ամրացված պաշտպանական գծերից էր։


Տավուշի բնակիչները չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղության մասին Փաշինյանի պնդումներին, քանի որ կարծում են, որ վարչապետը ձախողել է բոլոր այն ծրագրերը, որոնք իսկապես կարող էին խաղաղություն բերել։ Ուստի տավուշցիները չեն պատրաստվում լքել իրենց տները և անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել։ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, որը համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներից մեկը, կառուցվել է 6-7-րդ դարերում։


Դրսից փոքր երևացող եկեղեցին ճարտարապետական լուծման շնորհիվ ներքուստ բավական ընդարձակ է՝ գմբեթը հենված է միջանցքների կամ աբսիդների անկյուններին, իսկ ձգողականության ուժը թուլանում է կայուն խորշերի օգնությամբ։


Այս կառույցների պարզությունն ու ներդաշնակությունն արտահայտվում է ազատ, անբաժան ներքին տարածությամբ, շենքի ներքին և արտաքին կոմպոզիցիաների միասնությամբ և կայունության բարձրացմամբ (իզուր չէ, որ վաղ միջնադարյան նման հուշարձաններից շատերը պահպանվել են գրեթե անձեռնմխելի կերպով, նույնիսկ ուժեղ երկրաշարժերից հետո):


Հայաստանում կա չորս այդպիսի հուշարձան-եկեղեցի՝ Մաստարայում, Հառիճում, Ոսկեպարում և Արթիկում։ Ոսկեպարի եկեղեցու դեկորատիվ հարդարանքը համապատասխանում է հայկական շինությունների վաղ միջնադարյան ոճին։ Դրսից ուղղանկյուն ցցված աբսիդները ծածկված են երկթեք տանիքներով։ Վերջին անգամ Ոսկեպարի եկեղեցին վերանորոգվել է 1975-77 թվականներին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը


www.1or.am
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 13:31:52 +0400
Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը https://hayacq.com/79175--.html https://hayacq.com/79175--.html Կիրանցում գերլարված իրավիճակ է, սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհըԿիրանցում գերլարված իրավիճակ է։ Սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում՝ ընդդեմ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու։ Քաշքշուկ և հրմշտոց է սկսվել տավուշցիների և ոստիկանների միջև, սևբերետավորները ուժ են կիրառում։
Կիրանցում է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 21:32:52 +0400
Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան https://hayacq.com/79162--.html https://hayacq.com/79162--.html Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել ԵրևանԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան:

Ավելի վաղ քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան ի աջակցություն տավուշցիների։

Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 12:02:05 +0400
Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը https://hayacq.com/79154--.html https://hayacq.com/79154--.html Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.), հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ «ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։ 

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն էլ գրել էր.«Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 21:37:43 +0400
Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել https://hayacq.com/79149--.html https://hayacq.com/79149--.html Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով փողոցներ, խաթարելով երթևեկությունը։




«Նիկոլ ցեղասպան, Նիկոլ հողատու, երկիրը տվել են թուրքին»,-բացականչում են ակցիայի մասնակից կանայք։


Դիմելով բողոքի վայր հասած ոստիկաններին՝ մասնակիցները նրան հորդորում են. «Նիկոլ ջրաղացին ջուր չլցնեք»։
]]>
larisa2018 Thu, 25 Apr 2024 14:56:19 +0400
Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների https://hayacq.com/79134--.html https://hayacq.com/79134--.html Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարներիԱյսօր «Ազգային Ժողովրդավարական բևեռը» «Ազատության» հրապարակում միտինգ էր անում, որի ավարտին դուրս եկան երթի՝ կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով՝  «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք»։

Բևեռը հայտարարություն է տարածել․ 

«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։
]]>
hayacq2016 Wed, 24 Apr 2024 22:08:52 +0400
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին https://hayacq.com/79126--.html https://hayacq.com/79126--.html ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։


«Ազատություն»-ը գրում է՝ զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել նախկին և գործող պետական պաշտոնյաների, ինչպես նաև իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար:


Անպատիժ ոստիկան


ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է, ենթադրյալ հանցագործները շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ առաջխաղացում ստանալ:


Իրավապաշտպաններն այս համատեքստում հիշեցնում են ամիսներ առաջ ԱԺ-ում ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս հանցագործին ազատվել քրեական պատասխանատվությունից, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են։


Պետդեպը շեշտում է, որ Հայաստանի նախագահն օրինագիծը ստորագրեց՝ անտեսելով քաղհասարակության բողոքները, որը պնդում էր, որ փոփոխությունը հակասում է Սահմանադրությանը, նպաստում անպատժելիության խորացմանը և կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքում:


Ոստիկանության կողմից չարաշահումների մասին հաղորդումների աճ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում․ Պետդեպարտամենտն աննախադեպ է որակում հատկապես փաստաբանների նկատմամբ ոստիկանական բռնությունը, հավելում, որ լրացուցիչ այլ դեպքեր, այդ թվում՝ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում գիշերային ակումբի այցելուներին ծեծի ենթարկելը, վկայում են ոստիկանության անպատժելիության աճի միտման մասին:


Զեկույցում տեղ է գտել նաև անչափահասի նկատմամբ բարձրաստիճան ոստիկանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու աղմկահարույց միջադեպը, ոստիկանական բաժանմունքներում ծեծի այլ դեպքեր:


Փաստելով, որ հայաստանյան օրենքներն արգելում են կամայական ձերբակալությունն ու կալանքը, այդուհանդերձ, զեկույցի հեղինակներն ընդգծում են՝ կամայական, ընտրովի ձերբակալությունները շարունակվել են։


Փաստաթղթում ներկայացված է պաշտոնական վիճակագրությունը՝ 2022 թվականին դատարանները բավարարվել են գրավի դիմաց ազատ արձակելու պահանջների միայն 25 տոկոսը, մինչդեռ Կառավարության պահանջած կալանքի դիմումների 70 տոկոսի դեպքում դատարանները դրական են արձագանքել։


Դատական համակարգը չի համարվում անկախ կամ անաչառ
Չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։


«Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը չի դիտվում որպես անկախ կամ անաչառ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ կային դատավորների վրա ազդելու՝ Կառավարության և նախկին ռեժիմի ներկայացուցիչների փորձերի մասին», - ասված է զեկույցում։


Պետդեպի հրապարակած փաստաթղթում տեղ են գտել նաևՀՀ կառավարության կոռուպցիան հետաքննած լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Ժողովրդավարական խոստումներով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի պատասխան բացահայտումների դատարանի միջոցով լրագրողից հերքում և միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ ըստ էության խուսափելով իր ճշմարտացիությունը ապացուցել դատարանում՝ իշխանությունը դատարանի օգնությամբ պատժիչ գործողության է դիմել՝ հասնելով լրագրողի հաշիվների սառեցմանը:


Իշխող ուժն իր քննադատներին նաև Աժ-ում է պատժել


Զեկույցի հեղինակներն ակնարկում են, որ իշխող ուժն անցանկալի ձայներին պատժում է նաև խորհրդարանում՝ անցած տարվա հուլիսին պաշտոնանկ անելով օրենսդիր մարմնի հանձնաժողովների վերջին ընդդիմադիր նախագահին՝ Թագուհի Թովմասյանին, բացակայությունների պատճառաբանությամբ:


Իրավապաշտպանները հիշեցնում են, որ ավելի վաղ հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահները և խորհրդարանի փոխնախագահը ևս պաշտոնանկ են արվել տարատեսակ պատճառաբանություններով։


Ըստ քաղաքացիական հասարակության որոշ խմբերի՝ կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է շահերի բախման, տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրների և կոռուպցիոն գործերով սակավ դատավճիռների պատճառով: Խնդրահարույց է պետական գնումների համակարգը, այդ թվում՝ մեկ անձից գնումների համատարած պրակտիկան, ինչպես նաև գնումների պայմանագրեր ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերը:


Բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում


Փաստաթղթում ծավալուն անդրադարձ կա բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ մասնավորապես ոչ մարտական պայմաններում, որոնց մի մասը, ինչպես շեշտում են զեկույցի հեղինակները, հաճախ ինքնասպանություն է որակվում, և «իրավապահ մարմիններն այդ մահերը արժանահավատ կերպով չեն հետաքննում»:


«Իրավապաշտպանների կարծիքով՝ զինվորականների մահվան դեպքերի հետաքննության ամենամեծ խոչընդոտը եղել է հիմնական ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումը ինչպես զինվորական հրամանատարության (ներքին հետաքննության դեպքերում), այնպես էլ գործով աշխատող կոնկրետ քննչական մարմնի կողմից», - ասվում է զեկույցում:


]]>
larisa2018 Wed, 24 Apr 2024 14:31:10 +0400
Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին https://hayacq.com/79120--.html https://hayacq.com/79120--.html Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին․

«Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»,- ասել է նա՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության հետ կապված:
]]>
hayacq2016 Wed, 24 Apr 2024 11:57:21 +0400
Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները https://hayacq.com/79119--.html https://hayacq.com/79119--.html Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումներըՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.

«Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,

Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
]]>
hayacq2016 Wed, 24 Apr 2024 11:32:28 +0400
Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը https://hayacq.com/79110--.html https://hayacq.com/79110--.html Հանրապետության Հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթըԱյս պահին Հանրապետության Հրապարակը բազմամարդ է: Արդեն մեկնարկել է ջահերով երթը:]]> hayacq2016 Tue, 23 Apr 2024 19:30:34 +0400