Ամանոր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Ամանոր - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային https://hayacq.com/77219--.html https://hayacq.com/77219--.html Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։

Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։

Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։ Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարև, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով: Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին։ «Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31)։

Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։ Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։ «Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,- ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։ Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում և մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։ Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։

Սուրբգրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը և մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), և այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության։

Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը և ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհները և հաղթության պարգևը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր և միշտ և հավիտյան. ամեն:

Բարի, օրհնյալ Նոր տարի»։
]]>
hayacq2016 Sun, 31 Dec 2023 22:49:42 +0400
Ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, երեխայի նման բավականություն ստացեք տոնից https://hayacq.com/46454--.html https://hayacq.com/46454--.html Ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, երեխայի նման բավականություն ստացեք տոնիցԱմանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը: 
Տարեվերջին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել և գրել ձեռքբերումների, անհաջողությունների, իրականացրած և չիրականացրած գործերի մասին: 
Եվ անկախ ամփոփման արդյունքից, խրախուսել ինքներդ Ձեզ և պլանավորել, ձևակերպել ցանկությունները հաջորդ տարվա համար: 
 
Մտքերը և հույզերը պետք է ազատել բացասական երանգավորումից, քանզի դրական հուզական վիճակի առկայությունն ու լավատեսությունը նպաստում են դրական տրամադրվածությանը գալիք տարվա հանդեպ: 
 
Գուցեև զարմանալի է, սակայն Ամանորը համախմբում է բոլորին. և մեծահասակները, և երեխաները տոնի և հրաշքի սպասումով են:  
Ոչինչ այնքան չի խթանում մեծահասակների երևակայությունը, որքան երեխայի` ամանորյա հեքիաթի հավատին աջակցելու ցանկությունը: 
Ձմեռ պապին նամակ գրելը, տոնածառը զարդարելը, նվերներ պատրաստելը, երազանքների մասին զրուցելը էլ ավելի գեղեցկացնում և ջերմացնում են ընտանեկան մթնոլորտը: 
 Եվ պատահական չէ, որ Ամանորը նաև ընտանեկան ավանդույթների ձևավորման և պահպանման հնարավորություն է: Այդ օրերին բոլորն էլ ցանկանում են զգալ դրական էմոցիաներ և հարմարավետություն: 
Անգամ նախընտրում են բազմիցս դիտած ֆիլմը կրկին դիտել, քանի որ այն խորհրդանշական է, ոգեշնչում է, փոխանցում դրական էներգիա և մղում նոր քայլերի: 
Անշուշտ, նախատոնական և տոնական շրջանը նպաստում է նաև հարաբերությունների վերանայմանը, դրականացմանը: 
Սխալները, կոնֆլիկտներն իրենց հետևանքներով մոռացվում են, կամ մտովի թողնվում են նախորդ տարում և ներքին խաղաղությամբ, շնորհավորանքներով սկսվում է նոր տարին: 
 
Շատերն են երազում` Նոր տարվանից նոր կյանք սկսելու մասին: Եվ համաձայնեք, որ ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, յուրաքանչյուրն իրեն երեխա է զգում` նորի սպասումով, հավատով լցված դեպի նոր տարի: 
 
Եթե ընտանիքում երեխաներ կան, ծնողների համար օգտակար կլինեն հետևյալ կանոնները`
· Աջակցեք ամանորյա հեքիաթի հավատին
· Պահպանեք Ամանորի ընտանեկան ավանդույթները
· Թույլ տվեք երեխային իր երևակայությունը դրսևորել
· Հիշեք` երեխայի հետ շփումը  կարևոր է ցանկացած այլ հարցերից
· Ինքներդ էլ երեխայի նման բավականություն ստացեք տոնից 
 
 
Հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյան
Hayacq.com
 
]]>
irina2022 Thu, 26 Dec 2019 18:44:28 +0400
Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա https://hayacq.com/46396--.html https://hayacq.com/46396--.html Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Վիկտոր Ենգիբարյանի համար:
 
-Բուռն աշխատանքի, տեսանելի արդյունքների, ընտանեկան երջանկության և հիմնավորված լավատեսության տարի էր։ 
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Տնտեսական, արտաքին քաղաքական, ռազմական, ներքաղաքական ու հանրային բարեփոխումների ոլորտներում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացները համարում եմ նաև իմ անձնական ձեռքբերումը և հպարտ եմ այդ զգացողությամբ։
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Միշտ պետք է ձգտել ավելիին, կիսակատակ ասած, երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա։
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-Քաղաքական այն բարեփոխումները, որոնց սկիզբը դրել ենք այս տարի պետք է նոր թափ հաղորդեն մեր երկրին: 
Թե՛ ինձանից, թե՛ իմ շրջապատից, ակնկալում եմ ջանքերի շեշտակի ավելացում։
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ինձ համար Սուրբ Ծննդյան տոներն առավել խորհրդանշական են, իսկ Ամանորն  իհարկե ամփոփման, հետահայցքի և ապագային նայելու լավ առիթ է։
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Տանը, իմ և հայրական ընտանիքիս բոլոր անդամների հետ։ 
Նույնիսկ Գերմանիայում ուսանելիս, միշտ եկել եմ Հայաստան, ընտանիքիս հետ նշել տոներն ու վերադարձել։ 
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
 
-Տնական բուժենինա հորթի մսով:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
 
-Այո, սիրում եմ պատրաստել խորոված, կարծում եմ վատ չի ստացվում:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Ընտանիքով դիմավորելը լավագույն ավանդույթն է:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
 
-Ոչ՝ բարեբախտաբար:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Այո, անպայման, ոչ միայն հավատում եմ, այլև վստահ եմ, որ հրաշքներ լինում են:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Մեկ-երկու բան կա, որ միգուցե ուզենայի փոխել, բայց վստահ չեմ, որ առանց այդ փորձառությունների ամեն ինչ կստացվեր այնպես, ինչպես կցանկանայի որ ստացվեր: 
Հետևությունն այն է, որ նույնիսկ բացասական փորձառությունները նույնպես կարևոր են։
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
 
-Մաղթում եմ, որ միասնության այն աննախադեպ մակարդակը, որը կա մեր հանրության շրջանում ամրապնդվի և վերածվի անդառնալի արժեքի: 
Մեզանում գերիշխի հանրային շահը, որտեղ աղքատները և թույլերը ստանան այն աջակցությունը, որն իրենց պետք է, իսկ կարողներն առավել հանդուրժող են և ի վիճակի են կրել պատասխանատվություն դրակցի առաջ և ստիպել նրան շտկել մեջքը։ 
Մեր միասնությունն է, որ մեզ դարձնում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը։ 
Ցանկանում եմ, որ մենք երկրպագենք աշխատասեր մարդկանց՝ սկսած զինվորից, մինչև գործարար, բանվոր և պետական այր։ 
Hayacq.com
]]>
irina2022 Mon, 23 Dec 2019 20:30:04 +0400
Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի https://hayacq.com/46395--.html https://hayacq.com/46395--.html Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Արմեն Փամբուխչյանի համար:
 
-Դրական:
 
-Գլխավոր ձեռքբերումներն որո՞նք են եղել:
 
-Երկրորդ դստերս՝ Նանեի ծնունդը:
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
         
-Այս նստաշրջանում չհասցրեցի շրջանառել ծովային օրենսդրության փաթեթը:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
         
-Կիսատ մնացած գործերի շարունակությունը, երջանիկ անհատի կերտումը:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
         
-Նախորդ տարին ամփոփել, նոր իդեաներ գեներացնել, ներել և ներվել:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
         
-Տանը՝ ընտանիքի անդամների հետ, տոնական սեղանի շուրջ:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
         
-Սիրում եմ մսային ուտեստների գրեթե ողջ տեսականին, մասնավորապես խոզի բուդը:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
         
-Այո, սիրում եմ պատրաստել, հիմնականում շատ լավ է ստացվում խոզի բուդը, ձվածեղը, տժվժիկն ու խաշլաման:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
         
-Արդեն երկու տասնամյակ է այդ օրը կրում եմ ամբողջությամբ նոր հագուստ:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
 
        
-Ընդգծված արտառոց դեպք չեմ մտաբերում:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
         
-Երազանքներս արտահայտում եմ կենացի տեսքով, իսկ առանց հրաշքների հավատալու կյանքը մի փոքր անհետաքրքիր կլիներ:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
          
-Ոչինչ, քանի որ այդ պարագայում, մեկ քայլ փոխելով կփոխվեր անցյալի ու ներկայի ամբողջ տրամաբանությունը:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
         
Յուրաքանչյուրի ազնիվ ակնկալիքների իրականացում:
Hayacq.com
]]>
irina2022 Mon, 23 Dec 2019 18:48:13 +0400
Ամանորին ձեռք բերված ավելորդ կիլոգրամներն ամբողջ տարին մնում են մարդու օրգանիզմում https://hayacq.com/38854--.html https://hayacq.com/38854--.html 2009-2013-ին Հարավաֆրիկյան Հանրապետության շուրջ կես միլիոն բնակչի շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում ձեռք բերված ավելորդ քաշի կեսից ավելին կուտակվել է ամանորյա տոներին:

]]>
irina2022 Sat, 05 Jan 2019 17:30:12 +0400
Ինչպես արագ վերականգնել օրգանիզմը ամանորյա կերուխումից հետո https://hayacq.com/38790--.html https://hayacq.com/38790--.html Նա նշել է, որ անհրաժեշտ է հաճախ բուսական թեյեր խմել, լոգանքներ ընդունել, շոգեբաղնիք այցելել։ Սակայն շոգեբաղնիքի դեպքում պետք է զգույշ լինել, եթե սրտի խնդիրներ ունեք, խուսափեք այս տարբերակից։ Բուսական թեյերից կարելի է օգտագործել դաղձով, ուրցով, երիցուկով թեյեր։

]]>
irina2022 Thu, 03 Jan 2019 18:50:08 +0400
Երևանի գլխավոր տոնածառն ընդգրկվել է ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերի եռյակում https://hayacq.com/38772--.html https://hayacq.com/38772--.html Մոսկվան, իր հերթին, գլխավորել է ԱՊՀ մայրաքաղաքների տասնյակը՝ ըստ բնական եղևնու բարձրության]]> larisa2018 Thu, 03 Jan 2019 11:45:39 +0400 Ինչպես չգիրանալ ամանորյա տոներին https://hayacq.com/38763--.html https://hayacq.com/38763--.html Ինչպես չգիրանալ ամանորյա տոներինԱմանորյա տոներին ընդառաջ՝ շատերին անհանգստացնում է մի հարց՝ ինչպես չգիրանալ տոների ընթացքում։ Բազմազան ուտեստների գայթակղությանը ոչ բոլորն են դիմանում, սակայն տոներից հետո պարզվում է, որ այլեւս ձեր նախկին հագուստի մեջ չեք կարողանում «տեղավորվել»։

]]>
irina2022 Wed, 02 Jan 2019 22:00:23 +0400
Տեսանյութ. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ https://hayacq.com/38751--.html https://hayacq.com/38751--.html Տեսանյութ. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվԺպտացեք իրար, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև Նոր տարին, ահա, եկավ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 
]]>
hayacq2016 Tue, 01 Jan 2019 01:11:11 +0400
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով https://hayacq.com/38750--.html https://hayacq.com/38750--.html Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթովԱմեն նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել և շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը և քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած, բարի արդյունքներ  պիտի բերեն, առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարգ հասարակության, շենացնելու մեր երկիրը և համայն ազգային կյանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը և հզորությունը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է և պայմանը Արցախի ապահովության և Սփյուռքի կենսունակության:]]> hayacq2016 Tue, 01 Jan 2019 00:53:01 +0400