Ֆոտոշարք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Ֆոտոշարք - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ, պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին https://hayacq.com/78644--.html https://hayacq.com/78644--.html 2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։


ՔԿ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը.


Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։


Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով:


Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:


Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:


Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով:


Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։


Դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են 23 խուզարկություններ։


Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։


Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:


Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:


Նախաքննությունը շարունակվում է:
]]>
larisa2018 Tue, 26 Mar 2024 14:06:27 +0400
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի ղեկավարների լուսանկարները. Ֆոտոներ https://hayacq.com/77528--.html https://hayacq.com/77528--.html Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի ղեկավարների լուսանկարները. ՖոտոներՀամացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։]]> hayacq2016 Sun, 21 Jan 2024 12:39:14 +0400 Լոռու մարզում քամու հետևանքով շենքերի տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել․ Լուսանկարներ https://hayacq.com/77198--.html https://hayacq.com/77198--.html Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան փողոցներում շենքերի տանիքների վնասման, իսկ Աբովյան փողոցում ծառի արմատախիլ լինելու վերաբերյալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:

Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:
]]>
hayacq2016 Sat, 30 Dec 2023 09:33:47 +0400
Լոլիտային կհեռացնեն եթերից «մերկ խնջույքին» մասնակցելու պատճառով․«Նեղվեցի և ճնշումս բարձրացավ». լուսանկարներ https://hayacq.com/77156--.html https://hayacq.com/77156--.html Ռուս հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն հեռացրել են հեռուստաեթերից բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած «մերկ երեկույթին» մասնակցելուց հետո:




«Ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, միայն ընդունել որպես իրողություն։ Նեղվեցի և ճնշումս բարձրացավ։ Կփորձեմ պինդ մնալ»,- ասել է Լոլիտան։


ՌԲԿ-ի տվյալներով՝ հեռուստաալիքները քննարկում են Լոլիտայի և աղմկահարույց երեկույթի մյուս մասնակիցների ելույթները եթերից բացառելու հնարավորությունը:




Հիշեցնենք, որ դեկտեմբերի լույս 21-ի գիշերը «Մուտաբորում» տեղի է ունեցել հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլևայի երեկույթը, որի հյուրերին առաջարկվել է գալ «գրեթե մերկ»:
]]>
larisa2018 Thu, 28 Dec 2023 10:55:16 +0400
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով https://hayacq.com/77107--.html https://hayacq.com/77107--.html Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.


««Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ վերջերս շատ են ակտիվացել ադրբեջանական տարաբնույթ միջոցառումները և հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները։


Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացվել է «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։


«Արևմտյան Ադրբեջան» հնարած եզրույթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երևանի պատմությունը՝ դեկորատիվ արվեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման և ադրբեջանական նորաստեղծ ինքնության ստեղծման լույսի ներքո։ Ցուցադրության հիմքում Երևանի պարսից խաների պալատի, Երևանի բերդից ծագող առարկաների և բազմաթիվ հուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջան»-ի մշակույթ։


Այդպիսի միջոցառումներից մեկը 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կազմակերպիչներն էին Նախիջևանում Բաքվի լիազոր ներկայացուցչությունը, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և այլն։ Փառատոնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը, իսկ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։






Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո, այդ թվում՝ բանահյուսության օրինակներ, գրքերի ցուցահանդես, խոհարարական և նյութական մշակույթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ, գիտական ​​հետազոտություններ, հոդվածների ժողովածու, նկարներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան»-ին։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ:


«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ եզրույթների մասին:


Մեր արձագանքը


Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հոդվածում»։
]]>
larisa2018 Tue, 26 Dec 2023 10:17:01 +0400
Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ https://hayacq.com/76932--.html https://hayacq.com/76932--.html Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Տոներն ու ծեսերը Ջավախքում» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: 

«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:

Ծրագիրը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Միջոցառմանը ներկա էր նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանը: Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անվանի ջավախքցիներ: 
Էլեկտրոնային գիրքը ներկաներին ներկայացրեց ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը, գրքի գլխավոր խմբագիրն է Վահագն Սարգսյանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում  ընդգրկվել են նաև մի խումբ կամավորներ: 
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը  հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց և շնորհակալագրերով պարգևատրեց կամավորներ՝ Ասյա Բադիշյանին, Նարինե Եսոյանին, Լեյլի Եսոյանին, Անաիտ Օգանեսյանին, Լուսինե Քլոյանին, Արևիկ Աստոյանին, Մարինե Անտանոսյանին, Զարուհի Ավետիսյանին, Աշխեն Կակոսյանին, Գրետա Շիրինյանին, Աքսանա Աղջոյանին և Պավլինա Մանվելյանին կատարած պատասխանատու աշխատանքի համար: 
]]>
hayacq2016 Sat, 16 Dec 2023 22:03:51 +0400
Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես. Լուսանկարներ https://hayacq.com/76927--.html https://hayacq.com/76927--.html Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:

Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ: Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը:

Կարեն Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն: Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ:
]]>
hayacq2016 Sat, 16 Dec 2023 15:27:21 +0400
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. Լուսանկարներ https://hayacq.com/76855--.html https://hayacq.com/76855--.html Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։


Քիչ անց կողմերի ներկայացուցիչները կժամանեն այդ հատված։


Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։
 
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
]]>
larisa2018 Wed, 13 Dec 2023 14:50:06 +0400
Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին.Ունեմ միլիոնավոր դիտումներ թե՛ սոցիալական ցանցերի էջերում, թե՛ յութուբյան հարթակում (լուսանկարներ) https://hayacq.com/76215--.html https://hayacq.com/76215--.html Օրերս Լիլի Մորտոն ինստագրամյան իր մեծ լսարանին ներկացրել էր հատված իր նոր տեսահոլովակից։ Ինչպես միշտ, Լիլիի լսարանի արձագանքը բուռն էր, երգչուհին էլ երկար սպասեցնել չտվեց։ 11․11-ին հանրության դատին հանձնեց իր նոր՝ «I Don't Wanna Know» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը։


Ի տարբերություն մյուս աշխատանքների՝ այս երգը միայն ռուսերենով չէ․ երգչուհին լեզուների միքս է ներկայացրել։ Tert.am.life-ի հետ զրույցում Լիլի Մորտոն խոսել է տեսահոլովակի մասին՝ վստահելով մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: 
]]>
larisa2018 Mon, 13 Nov 2023 14:09:06 +0400
Սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, որի ցավը քաշի.23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն https://hayacq.com/76063--4-23-2-.html https://hayacq.com/76063--4-23-2-.html «Մեռնեի, միայն թե այս օրը չապրեի»։ 23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում  հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ 


Սա անասելի մեծ ցավ է, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի մի ընտանիքում։


Ինչպես բոլորը, Շահրամանյանների ընտանիքը ևս պետք է հարկադրված լքեր Արցախը, սակայն, դուրս գալու համար կանգնել են նույն խնդրի առաջ՝ վառելիք չկար, հայթայթում էին ով, ինչպես կարող էր։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին է տրամադրվում, Բերտայի հայրը՝ Վարդանը, 2 որդիների՝ Վլադիմիրի, Գերմանի և փեսայի՝ Գևորգի հետ գնում են վառելիքի հետևից։ Անսպասելի պայթյունը խլում է Բերտայի կյանքի ամենասիրելի տղամարդկանց կյանքը։
 
«Մինչև վերջ հույս ենք պահել, որ մի տեղից դուրս կգան, գոնե մեկը կփրկվի։ Շշուկներ էին տարածվում, որ վիրավորներին տարել են Ակնա (Աղդամ), Շուշի, անգամ Բաքու, բայց հրաշք տեղի չունեցավ։ Երբ եկանք Հայաստան, ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու այդպես ամեն շաբաթ նույնականացվում էր մեկի աճյունը։ Մեր մեծ համերաշխ ընտանիքը մի օրում քանդվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերտան, ում երջանկությունը Գևորգի հետ տևեց ընդամենը 25 օր։ 






«Ամուսինս՝ Գևորգը, թեթև աթլետիկայի մարզիկ է, չեմպիոն, բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր։ Գևորգն իր ծնողների մինուճարն է, մենք ծանոթացել ենք համալսարանում, հետո սիրահարվել, 3 տարի մնացել նշանադրված, կայուն վիճակի էինք սպասում, որ ամուսնանանք։ Մեր սերը հաղթահարեց բլոկադան, որոշեցինք ու վերջապես ամուսնացանք օգոստոսի 30-ին։ Դա Արցախի վերջին հարսանիքն էր»,- ասում է Բերտան, երանի տալիս անցած, գնացած օրերին։ 


Սեպտեմբերի 25-ը իսկական մղձավանջ էր երիտասարդ կնոջ համար։ Հիմա սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, ո՞ր մեկի ցավը քաշի։ 


«Ի՞նչ եմ արել աշխարհին, որ ինձ բաժին հասավ այս ցավը, ի՞նչ է արել էն 13-ամյա հրեշտակը՝ Գերմանը, եղբայրս, որ գնաց էս աշխարհից։ Էնքան երազանքներ կիսատ մնացին։ Հայրս զինվորական էր։ Մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով դուրս եկավ, անցավ քաղաքացիական աշխատանքի, 58 տարեկան էր։ Մամայի հետ միասին մեզ ճիշտ են դաստիարակել, բոլորիս մեր երազանքներին հասցրել։ Վլադիմիրը 17 տարեկան էր։ 12-րդ դասարանում էր սովորում, զուգահեռ՝ հետաքրքրված էր թատերարվեստով, խմբակներ էր հաճախում, բայց լրագրող պիտի դառնար, իսկ Գերմանը տան փոքրն էր, անչափ համեստ, բոլորիս սիրելին։ Ես ու ամուսինս էլ շատ երազանքներ ունեինք։ Մենք այնքան երջանիկ էինք։ Մեր մեջքը կոտրեցին գնացին, հիմա ինչպե՞ս ապրենք»։




Բերտան ասում է, որ մեկ-մեկ թվում է, թե մահացածներն են ապրում, իսկ այ իրենք այրվել են, որովհետև ինչ կատարվեց ընտանիքի հետ, արդար չէր, ճիշտ չէր։


«Կորստի ցավից մայրս և սկեսուրս փոքրացել են, քարացել... ասում են՝ «պիտի ուժեղ լինեք», ինչպե՞ս, դա ոնց է լինում։ Մեզ ուժ տվողները էլ չկան, մեր սիրելիները գնացին։ Հիմա ինչպե՞ս ապրենք»,- հարցադրում է անում նա։ 


Այսօր Բերտայի կյանքի ամենադաժան օրն է։ Կրակի ճիրաններում այրված իր կյանքի սիրելի մարդկանց հրաժեշտի օրն է...
]]>
larisa2018 Mon, 06 Nov 2023 15:14:06 +0400