Քաղաքականություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Քաղաքականություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» https://hayacq.com/79184--.html https://hayacq.com/79184--.html Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։


Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։


Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։


Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:


Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։


Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 11:15:35 +0400
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» https://hayacq.com/79180--.html https://hayacq.com/79180--.html Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:55:59 +0400
Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում. https://hayacq.com/79168--2030-.html https://hayacq.com/79168--2030-.html «Եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, կհաջողվի գոնե պահպանել պետականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Երևանում ստեղծված իրավիճակին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։


Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանության փոփոխությունը հայերի խնդիրն է, հայերն է, որ պետք է որոշեն՝ իրենց ձեռնտո՞ւ է Փաշինյանը, թե՞ ոչ։ Սակայն, Տարասովի կարծիքով, արտաքին տպավորությունն այն է, որ, այո՛, հնարավոր են փոփոխություններ, քանի որ Փաշինյանն իր իշխանության ողջ ընթացքում՝ 2018 թվականից սկսած, չլուծեց ոչ մի հարց՝ խաղաղություն չկա, Խաղաղության համաձայնագիր չկա, բոլոր գործընկերների հետ կան փչացած հարաբերություններ՝ Ռուսաստանի, Իրանի հետ, թուրքերի հետ չպայմանավորվեց, Ադրբեջանի հետ, տեսնում եք՝ ինչ է կատարվում, Եվրոպան վերջնարդյունքում «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ։


«Նրանք ինքնուսներ էին, փողոցային «հերոսներ», որոնք հանդգնեցին որոշել պետության ճակատագիրը, այն էլ՝ այնպիսի պետության, ինչպիսին Հայաստանն է՝ իր հարուստ պատմությամբ, սա խայտառակության վերջն է՝ ի համեմատ այն հիանալի խաղի, որը վարում է Ալիևը, ով հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է, պետք է անկեղծ խոսել։ Ցանկանո՞ւմ եք ապրել Թուրքիայում, քվեարկեք Փաշինյանի օգտին, կառուցեք մզկիթներ»,-ասաց Տարասովը։


Այս ֆոնին Տարասովը գտնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը, զարմանալի չէ։


«Իսկ Դուք ի՞նչ էիք մտածում, գուցե երկրորդ լեզուն թուրք-ադրբեջանական լեզո՞ւն լինի։ Ամեն բան այդ ուղղությամբ է գնում»,-ասաց նա։


Անդրադառնալով կարծիքներին, թե Փաշինյանի իշխանությունն աշխարհաքաղաքական կոնսենսուս է վայելում՝ Տարասովն ասաց, որ դա սխալ գնահատական է, հաշվի առնելով այն արտաքին քաղաքականությունը, որը վարել է Փաշինյանի իշխանությունը։


«Օրինակ, կոնսենսուս Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, այո, կա, Հայաստանի ու Ռուսաստանի միջև՝ չկա, բայց ո՞ւմ հետ կա, ո՞ւմ հետ են կարողացել պայմանավորվել։ Նրանք նույնիսկ Հայոց կաթողիկոսի հետ են հարաբերությունները փչացրել։ Սա աղետ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ մենք միշտ ենք հայերի հետ աշխատել, աջակցել, որքան կարողացել ենք, մենք ունեինք Ղարաբաղյան կարգավորման այլ սցենար, Ղարաբաղյան իրադարձությունները լիովին այլ սցենարով կգնային։ Փաշինյանը իբրև թե զանգում էր, Պուտինի հետ խորհրդակցում, բայց գնաց Պրահա, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Մոսկվայի հետ խորհրդակցելու։ Մեզ հիմարի կարգավիճակի մեջ դրեց, մենք ունեինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ՝ միջանկյալ սցենար, Ղարաբաղի հայերը կմնային իրենց հայրենիքում, կունենային հատուկ կարգավիճակ գոնե, դավաճանեց նա ամեն բան»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։


Նա գտնում է, որ եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, ապա նոր իշխանության համար բարդ է լինելու։


«Հարցն այն է, որ Ալիևը սկսել է աշխատել ապագայի համար, ոչ թե ներկայի։ Ներկան նա հաղթել է, նա արդեն 2030 թվականի մասին է մտածում։ ՀՀ նոր իշխանությանը կմնա սպասել և պահպանել, ամրապնդել ՀՀ պետականությունը, որպեսզի հայերը չփախչեն աշխարհով մեկ։ Իսկ եթե Փաշինյանը մնա, ապա պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»,-ասաց Տարասովը։
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 16:05:00 +0400
Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև https://hayacq.com/79167--5000-.html https://hayacq.com/79167--5000-.html Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։ Աչքերիս ներսային անկյուններում դավադրաբար լցվող կաթիլները կարծես հավելյալ ոսպնյակներ լինեին՝ իրադարձությունը առավել մանրակրկիտ ընկալելու համար։Ինչքան տարբեր ենք մենք. արտաքինով, տարիքով, հագ ու կապով, ծնունդով, գլխի և սրտի միջի պարունակությամբ։Իրենց մանուկներին ուսերի վրա նստացրած հայրեր, թևանցուկ քայլող ընկերուհիներ, գեղեցկադեմ աղջիկներ, ձեռնափայտով բարձրունք ելած պապիկներ, հեռվից հեռու նկարվող սփյուռքահայեր, ժամանակակից հագուստով և «ճշտի մեջ» լրիվ սև հագած պատանիներ…Վաղուց այսքան հայ մի տեղում չէի տեսել։ 99,99% դեմքերը անծանոթ էին, բայց Ծիծեռնակաբերդի ճանապարհին այդ մի քանի վայրկյանում հարազատ էին դառնում։ Գուցե ոմանց հանդիպել եմ դրսում՝ մոլում, փողոցում, շուկայում, սրճարանում, բայց հենց երեկ հեռուստաէկրանից այն կողմ բոլորդ միանգամից իմն էիք դառնում։ Ապագայով մտահոգ, ներկայից դժգոհ, բայց անցյալը չուրացող իմ հայրենակիցներ, իմ բախտակիցներ, իմ հայեր։ Իրական և պատմական Հայաստանները իրար կամրջող կենդանի շղթա։ Իրենց միամտությամբ իրենց գլխին ցավ բերող, ցավի մեջ տապակվող և այդ ընթացքում ուրիշի ցավն էլ տանող հայեր։Չգիտեմ, թե առօրյա կյանքում ինչ տեսք ունեք, ինչ դեմքի արտահայտություն, ինչ հայացքներ կամ ապրումներ, բայց երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում գրեթե ամեն մի դեմք կարծես Ռեմբրանդի դիմանկարների հերոսը լիներ, ծանր կյանքից սեփական «Ես»-ը չկորցրած անհատ։ Օրվա լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող, իսկ իրականում` թույն ու թարախով լեցուն ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ։ Հոգով անմոռուկ ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով` հորթին կորցրած, բայց արածող։ Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև։Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք։ Սա անհրաժեշտ էր, բայց բավարար չէ։ Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու։ Իսկ դրա համար այս նույն համազգային համախմբվածությամբ պիտի հավաքվել ոչ թե Ծիծեռնակաբերդի բլուրում, այլ բոլորովին այլ հասցեով։
© https://shamshyan.com/hy/article/2024/04/26/1260389
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 14:28:20 +0400
Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով https://hayacq.com/79165--.html https://hayacq.com/79165--.html ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ է լինելու կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում:


Նա, մասնավորապես, գրել է.




«• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո:


Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո
Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո,
Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո,
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի,
Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերումքաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո,
Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում` քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին,
Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ,
Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց,
Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու,
Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի,
Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո,
Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։
Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։
Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։
Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շոտերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։
Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 13:42:37 +0400
Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում https://hayacq.com/79166--.html https://hayacq.com/79166--.html Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ փակել էին միջպետական ճանապարհը, որի ժամանակ միջադեպ էր եղել. Այրում բնակավայրի բնակիչը պահանջել էր բացել ճանապարհը ու իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ էր ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել էին մեքենայի ընթացքը:


Ըստ իրավապահների՝ Երևանից Տավուշ ժամանած՝ «Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամ Արման Պետրոսյանը և նույն խմբակի այլ անդամներ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել հիշյալ բնակչի հասցեին։ Նրանք հարձակվել էին «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մեքենային, ինչի հետևանքով մեքենայի տարբեր հատվածներ վնասվել էին, իսկ դիմապակին՝ կոտրվել, մեկն էլ կտրող-ծակող առարկայով վնասել էր «ՈՒԱԶ»-ի անվադողը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 7 անձ է ձերբակալվել, իսկ Արման Պետրոսյանը կալանավորվել է:


 
Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ ճանապարհով անցնելու հանձնարարություն ինքն է տվել:


«Ճանապարհը ես բացել եմ, որովհետև ճանապարհի մյուս կողմում 4 տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում, որ պետք է հասցնեին հիվանդանոց, 7-8 մեքենա էլ Վրաստանից էին գալիս՝ թաղումից: Ասել եմ, որ բացեն ճանապարհը, մարդիկ հիվանդանոց են գնում, մի մասն էլ թաղումից են գալիս, իրենք էլ ասացին՝ չեն բացում, ասացի՝ չեք բացում, ուրեմն ես կբացեմ, ու իսկապես ուժ եմ գործադրել ու բացել, որովհետև թևը կոտրած երեխա կար: Իսկ այն, որ մենք «ՈՒԱԶ»-ով մտել ենք ժողովրդի մեջ, նման բան չկա, երևո՞ւմ է, որ մեր «ՈՒԱԶ»-ը մտնում է ժողովրդի մեջ, «ՈՒԱԶ»-ի վրա ժողովուրդն էր հարձակվում»,- ասում է Հարությունյանը:
Հարցին՝ հավաքվածները սադրե՞լ են արդյոք, վերջինս պատասխանում է՝ իհարկե, հատուկ են արել, որ Երկրապահի վրա պիտակ կպցնեն. «Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի, հազար ու մի բան են գրում…: Այդ մարդիկ հատուկ գալիս են այստեղ «հյուրախաղերի», դերասանություն են անում, վեր կենում գնում: Այդ մարդկանց, որ պահեն քաղաքում, մեր գյուղերի վրա չուղարկեն, մենք մեր գործն անում ենք, մենք դա արել ենք 90-ականներին և անում ենք հիմա»:
Հարությունյանն ասում է, որ չի հասկանում, թե որն է ճանապարհը փակողների պահանջը՝ հավելելով՝ անգամ նրանք չգիտեն՝ ինչ են ուզում:
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 13:17:22 +0400
Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը https://hayacq.com/79161--.html https://hayacq.com/79161--.html Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ինչ շարժում է սկսվում» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝  

Ինչ շարժում է սկսվում․

Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային հանրության համար։

Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա'ն շարժումը բնականորեն պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը․

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման, անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։

Ինչի դեմ ենք ոտքի ելել․

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա'մ զիջում է, կա'մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում` ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի' մասին է, մե'ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդ պետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.

1. Առանց ամբողջական սահմանազատման` անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,

2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,

3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,

4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։

Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո'չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր "ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել` մի կողմ թողնելով հին ու նոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները»,- գրել է Հովհաննիսյանը։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 11:33:53 +0400
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» https://hayacq.com/79158--.html https://hayacq.com/79158--.html Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:
Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:

Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 09:29:00 +0400
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» https://hayacq.com/79160--.html https://hayacq.com/79160--.html Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում երկակի տրամադրություններ են առաջացրել։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր քննարկումներում իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու միջոցառումների անհրաժեշտության մասին են բարձրաձայնել՝ շեշտելով, որ հետպատերազմյան օրերի շունչն է զգացվում, պետք է պատրաստ լինել հնարավոր հարձակումներին ու անակնկալներին:

Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են ժողովրդի ողնաշարը կոտրել, որ հազիվ թե 2018-ը կրկնվի: Ի դեպ, իշխանական թիմում սարսափում են հատկապես այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:

Կարծում են, որ այդ ժամանակ իրենց կողմից որեւէ մանիպուլյացիա չի աշխատի, եւ ոչ մի կերպ մարդկանց չեն կարող «կտեր» տալ, թե սա նրանց հողն է, տալիս ենք: Եթե հիմա հայտարարում են, որ ՀՀ սահմանից մի միլիմետր չեն հանձնում, այն, ինչ տալիս են Ադրբեջանին, ադրբեջանական է, ապա ադրբեջանցի «փախստականների» վերադարձի ժամանակ ոչ մի «կռուտիտ» չի անցնի։ Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի:

Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարում է 250 հազար փախստականի մասին, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, իսկ հիմա նրանք աճել-բազմապատկվել են, եւ նրանց ժառանգները եւս կարող են գալ Հայաստան։ Իսկ Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի, 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքը ոչ մեկը չի պաշտպանում, գոնե որպես հակակշիռ առաջ չի քաշում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 09:04:25 +0400
Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում https://hayacq.com/79153--.html https://hayacq.com/79153--.html Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովումՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի խոսքերը։

«Սպասում ենք»,-պատասխանել է Օվերչուկը ՀՀ վարչապետի` գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցին։
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 17:55:50 +0400