Մամուլի Տեսություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Մամուլի Տեսություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» https://hayacq.com/79184--.html https://hayacq.com/79184--.html Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։


Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։


Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։


Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:


Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։


Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 11:37:35 +0400
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» https://hayacq.com/79180--.html https://hayacq.com/79180--.html Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:55:59 +0400
Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ» https://hayacq.com/79179--.html https://hayacq.com/79179--.html Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը լսողի դերում է եղել։

Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրել է․ «․․․Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:29:47 +0400
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» https://hayacq.com/79158--.html https://hayacq.com/79158--.html Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:
Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:

Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 09:29:00 +0400
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» https://hayacq.com/79160--.html https://hayacq.com/79160--.html Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում երկակի տրամադրություններ են առաջացրել։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մասնավոր քննարկումներում իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու միջոցառումների անհրաժեշտության մասին են բարձրաձայնել՝ շեշտելով, որ հետպատերազմյան օրերի շունչն է զգացվում, պետք է պատրաստ լինել հնարավոր հարձակումներին ու անակնկալներին:

Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են ժողովրդի ողնաշարը կոտրել, որ հազիվ թե 2018-ը կրկնվի: Ի դեպ, իշխանական թիմում սարսափում են հատկապես այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:

Կարծում են, որ այդ ժամանակ իրենց կողմից որեւէ մանիպուլյացիա չի աշխատի, եւ ոչ մի կերպ մարդկանց չեն կարող «կտեր» տալ, թե սա նրանց հողն է, տալիս ենք: Եթե հիմա հայտարարում են, որ ՀՀ սահմանից մի միլիմետր չեն հանձնում, այն, ինչ տալիս են Ադրբեջանին, ադրբեջանական է, ապա ադրբեջանցի «փախստականների» վերադարձի ժամանակ ոչ մի «կռուտիտ» չի անցնի։ Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի:

Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարում է 250 հազար փախստականի մասին, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում, իսկ հիմա նրանք աճել-բազմապատկվել են, եւ նրանց ժառանգները եւս կարող են գալ Հայաստան։ Իսկ Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի, 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքը ոչ մեկը չի պաշտպանում, գոնե որպես հակակշիռ առաջ չի քաշում»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 09:04:25 +0400
Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» https://hayacq.com/79135--.html https://hayacq.com/79135--.html Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:

Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:

Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:

Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:

Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:

Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:

Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 09:55:26 +0400
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» https://hayacq.com/79138--.html https://hayacq.com/79138--.html Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:

Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 09:27:28 +0400
Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ» https://hayacq.com/79137--.html https://hayacq.com/79137--.html Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն մասամբ ՀՀ իշխանությունների, մասամբ գերիների ընտանիքների խնդրանքով ձեռնպահ են մնացել, իբրեւ թե չվնասելու համար, իբրեւ ՀՀ իշխանությունը զբաղվում է։

Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին: Նախորդ օրը մոտ 3 տասնյակ ՀԿ-ներ նամակ էին հասցեագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին ՝ խնդրելով «վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար»: Երեկ էլ գործարարի որդին էր հարցազրույց տվել CNN-ին` Քրիստիան Ամանպուրին։ Ասել է, որ երկար ժամանակ լուր չեն ունեցել հորից, շաբաթ օրը նա կապվել է քրոջ հետ եւ ասել, որ իրեն մեկուսացրել են եւ օրվա մեջ միայն ճնշումն են չափում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 09:04:43 +0400
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» https://hayacq.com/79115--.html https://hayacq.com/79115--.html Սա դեռ թատրոնի առաջին արարն է«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։

Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով: Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։

Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի: Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը եւ այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Wed, 24 Apr 2024 09:28:03 +0400
Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» https://hayacq.com/79116--.html https://hayacq.com/79116--.html Ամաչում են մարդամեջ դուրս գան«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։

ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա: Ուշագրավ է, որ նաեւ խորհրդարանական ընդդիմությունն էր ընդհատակ անցել, եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահի հաշվետվությունը քննվել է առանց ընդդիմության։ Ընդդիմադիրները նույնպես, ըստ ամենայնի, ամաչում են մարդամեջ դուրս գալ, չէ՞ որ մեզանում ընդդիմությունն էլ է ձախողվել եւ հուսախաբ արել իր ընտրողին, իշխանությունն էլ։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 04․ 24 թ համարում։
]]>
hayacq2016 Wed, 24 Apr 2024 09:07:33 +0400