Մամուլի ակումբ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Մամուլի ակումբ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ.14 ուժերին պետք է բաժանել երկու խմբի՝ ֆավորիտներ և երկրորդական ուժեր https://hayacq.com/74878-14-.html https://hayacq.com/74878-14-.html «Հայացք» մամուլի ակումբում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը մասնագիտական գնահատականներ հնչեցրեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ:
Ըստ Արմեն Բադալյանի, քարոզարշավի ընթացքում կարևոր է թե ինչպես ես օգտագործում ռեսուրսները. «Կարող ես շատ ռեսուրսներով ունենալ քիչ ձայն, քիչ ռեսուրսներով հավաքել շատ ձայն: կախված է, թե ինչ արդյունավետությամբ ես օգտագործում ունեցած ռեսուրսները»,-նկատեց բանախոսը:
Արմեն Բադալյանի գնահատմամբ 14 ուժերին պետք է բաժանել երկու խմբի՝ ֆավորիտներ և երկրորդական ուժեր:

]]>
hayacq2016 Fri, 15 Sep 2023 17:36:53 +0400
Տեսանյութ.Որակական փոփոխությունների համար առաջարկում եմ հասնել կոնսենսուսային թեկնածուի, մնացած ուժերն էլ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն. Ն Նորիկյան https://hayacq.com/74628--.html https://hayacq.com/74628--.html «Հայացք» մամուլի ակումբում Արդար Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը խոսեց քարոզարշավի ընթացքի մասին:
Նորիկ Նորիկյանը ամփոփելով քարոզարշավի ընթացքը նշեց, որ Երևանի բնակիչները ցանկանում են իրենց կուսակցությանը տեսնել Երևանի ավագանիում.«Երևանցիները, այո, կուզենային մեր քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանում և ավելին՝ ավելի մեծ քաղաքական ազդեցություն են ակնկալում տեսնել։ Այդ իսկ պատճառով մեր շանսերը գնահատում եմ շատ լավ»,- ասաց Նորիկյանը։
Նորիկ Նորիկյանը հանդես եկավ նաև քաղաքական ուժերին ուղղված առաջարկ նախաձեռնությամբ. ««Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը և իրական ընդդիմության հաղթանակին: 1990-ից մինչ օրս երբեք ընդդիմությունն ընտրությունների միջոցով իշխանության չի եկել: 
Եթե դուք իսկապես ուզում եք ձևավորել Երևանում նոր իշխանություն, մենք ունենք ընդամենը երկու օր ժամանակ: Եթե այն ուժերը, որոնք իսկապես ձգտում են որակական փոփոխություններ, Երեւանում ձեւավորել նոր իշխանություն, առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի առաջադրմանը, իսկ մնացած ուժերը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն  և ամբողջությամբ սատարեն կոնսենսուսով ձեւավորված թեկնածուին: Եթե այդպիսի կենսենսուսային թեկնածու կձեւավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետեւության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
]]>
hayacq2016 Tue, 05 Sep 2023 16:53:27 +0400
Տեսանյութ.Իշխանության վարկանիշը ցածր է, բայց մյուսներինը համարյա 0 է, կարևորը ոչ միայն ռեսուրս ունենալն է, այլ, թե ինչպես այն օգտագործել https://hayacq.com/74120--0-.html https://hayacq.com/74120--0-.html «Հայացք» մամուլի ակումբում քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը խոսեցին Երևանի ավագանու ընտրությունների և սպասվող հնարավոր համայնապատկերի շուրջ:

Արմեն Բադալյանը նշեց, որ ուժերի բազմաքանակությունը դեռ չի նշանակում, որ ընտրելու հնարավորությունը մեծ է.«Իշխանության վարկանիշը ցածր է, բայց մյուսներինը համարյա 0 է: Ամեն ինչ պարզ կդառնա, թե ինչպիսի քարոզչություն կիրականացնեն ուժերը: Կլինի գրագետ քարոզարշավ՝ տոկոսը բարձր կլինի: Կարևորը ոչ միայն ռեսուրս ունենալն է, այլ, թե ինչպես ես այն օգտագործում»։

Վիգեն Հակոբյանն էլ ասաց.«Քիչ մասնակցությունը մեծացնում է իշխանությանը «կողմ» տված քվեների տոկոսը, ինչպես եղավ 2021 թվականին` բավականին ցածր մասնակցության պայմաններում ձայների մեծամասնությունը գնաց իշխող ուժին։ Ընտրողները պետք է հասկանան, որ եթե իրենք չեն մասնակցում, կամա թե ակամա իրենք ձայն են տալիս կամ աջակցում են գործող իշխանություններին, իրենք մեղսակից են իշխանության վերարտադրությանը, դա տարրական թվաբանություն է»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
]]>
hayacq2016 Tue, 15 Aug 2023 19:07:06 +0400
Տեսանյութ.Հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան Ադրբեջանում https://hayacq.com/73653--.html https://hayacq.com/73653--.html «Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ (ԶՊՄԿ) Վարդան Ջհանյանը և միության ներկայացուցիչ, Մետալ Գոլդ ընկերության երկրաբանության գծով տնօրեն Արամ Օսիկյանը խոսեցին ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերի և սադրանքների մասին՝ ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ինչպես նաև անդրադարձան ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնին նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման առումով:

Վարդան Ջհանյանը նշեց, որ Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ  հանքարդյունաբերությունը՝ այդ կերպ փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը, ինչպես նաև այս արշավը նա համարում է հիբրիդային պատերազմի մաս.«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ: Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է, որովհետև մեր հարևան երկրի կարծիքով՝ դա ամենամեծ ներուժ ունեցող ոլորտն է: Մենք կարող ենք հիմնավոր ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույն հարևան երկրում: Բնապահպանության ոլորտում ըստ՝ Յեյլի համալսարանի 2022 թվականի տվյալների ՀՀ-ն 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 104-րդ։ Ընդ որում, 10 տարվա ընթացքում ՀՀ-ն բարելավել է դիրքերը, Ադրբեջանը՝ վատթարացրել։ ՀՀ-ն առաջ է Իսրայելից, Հարավային Կորեայից, այսինքն ՝ ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։Կեղծ բնապահպանական թեզերի տակ թաքնված է թշնամու իրական մոտիվացիան: Պատճառը հասկանալի է՝ 2014 թվականից ի վեր՝ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներն անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները։ Ադրբեջանում, կապված նավթագազային ոլորտի անկման հետ, արդեն հետզհետե հետ են մնալու։ Անցյալ տարվա ցուցանիշով՝ ՀՀ-ն ունեցել է ՀՆԱ 12.6 տոկոս աճ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը 4 տոկոս: Հաջորդ տարի Հայաստանի կանխատեսումը կրկին երկնիշ է, Ադրբեջանի կանխատեսումը ՝ զրոյական։ Նման միտման պահպանման դեպքում Հայաստանը կհավասարվի եւ կշրջանցի Ադրբեջանին, Բաքվում հասկանում են, որ տնտեսական աճը կհանգեցնի ռազմական հավասարակշռության խախտման, որն այժմ, Ադրբեջանի իշխանությունների կարծիքով, իրենց օգտին է»:

Արամ Օսիկյանն էլ անդրադարձավ ՀՀ բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը՝ առանձին դեպքերում որակելով դրանք վնասակար ՀՀ տնտեսության համար, նշելով Ամուլսարի օրինակը, թե այս տարիների ընթացքում, որքան գումար չի մտել բյուջե: Ինչ վերաբերվում է Երասխում կառուցվող մետաղաձուլարանին նա ասաց. «20 հատ «Կամազն» ավելի շատ փոշի են հանում և օդը CO գազով աղտոտում, քան այդ գործարանի ծուխը։ Սա ոչ թե մետալուրգիական գործարան է, այլ մետաղաձուլարան։ Այստեղ երկաթն է ձուլվելու, և ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են։ Հայկական կողմը ոչ նպատակահարմար է համարել ադրբեջանցիներին տեղյակ պահել գործարանի կառուցման համար, ինչը օրենքի սահմաններում է»,- նշեց Արամ Օսիկյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
]]>
hayacq2016 Mon, 24 Jul 2023 19:28:30 +0400
Տեսանյութ.Անկլավներն Ադրբեջանին ինչպես են հանձնվել հայտնի չէ և ոչ մի իրավական փաստաթուղթ չկա. Ինչպիսի՞ն են ՀՀ անցյալի և ներկայի քարտեզները https://hayacq.com/73248--.html https://hayacq.com/73248--.html «Հայացք» մամուլի ակումբում քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը և Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմ.գիտ. դոկտոր, ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը խոսեցին Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմության, անցյալի և ներկայի քարտեզների մասին:

]]>
hayacq2016 Wed, 05 Jul 2023 16:19:07 +0400
Տեսանյութ.Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը, իսկ մեր պետականությունը վտանգի տակ է https://hayacq.com/73003--.html https://hayacq.com/73003--.html «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ներքին և արտաքին քաղաքականության շուրջ:
«Մենք այսօր գտնվում ենք օրհասական, կրիտիկական վիճակում, իսկ Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը:Մեր աչքի առջև Արցախը ապրում է իր կյանքին սպառնացող ահավոր օրեր: Մեր պետականությունը վտանգի տակ է և ՀՀ-ն կդառնա հաշմանդամ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ
Նիկոլ Փաշինյանը կարծես Ադրբեջանի կողմից վարձու վերլուծաբան լինի, որը խեղաթյուրում է մեր դիվանագիտությունը, պատմությունը իր անձնական շահի համար:
Ամբողջական ասուլիսը  Hayacq.com-ի տեսանյութում


]]>
hayacq2016 Fri, 23 Jun 2023 17:11:40 +0400
Տեսանյութ.Որոնք են ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների կոռուպցիոն հետևանքները https://hayacq.com/72667--.html https://hayacq.com/72667--.html «Հայացք» մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը խոսեց ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների և դրանց կոռուպցիոն հետևանքների մասին:
 
«Այս կապակցությամբ հարկ եմ համարում հատկապես նշել այն փաստը, որ երկրում համակարգային կոռուպցիան չի վերացել, ինչպես նշում են իշխանությունները: Դա, ըստ մեզ, այլակերպվել է և դարձել է իշխող կուսակցության անդամների, նրանց հավատարիմ ու նվիրված անձանց համար անձնական և խմբակային շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին՝ հների կողքին առաջացել են նոր օլիգարխներ, Հայաստանում ազատորեն շարունակում են գործել իշխանություններին մոտ կանգնած նախկին օլիգարխները, որոնք այժմ անարդարացիորեն կոչվում են խոշոր սեփականատերեր: Ավելին՝ նրանց կողքին ավելացել են իշխանության շարքերից նոր օլիգարխներ, ովքեր դարձել են երկրի տնտեսության յուրահատուկ մենաշնորհատերերը», ասաց Մովսես Արիստակեսյանը:
Մովսես Արիստակեսյանը նաև նշեց, որ համակարգված կոռուպցիայի այլակերպման դրսևորումները շատ են և տարաբնույթ: Դրանց հիմքը ՀՀ օրենսդրության մեջ իրավական կոլիզիաների առատությունն է, ինչից վարպետորեն օգտվում են օրենքով իրավունք ունեցող բոլոր մակարդակի պաշտոնյաներն ու հանրային աշխատողները:
 Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
]]>
hayacq2016 Wed, 07 Jun 2023 18:32:58 +0400
Տեսանյութ.Ինչ որ մի պահի դա սպասվում էր, քանի որ ձևավորվում էր իշխանական երկու կենտրոն https://hayacq.com/71041--.html https://hayacq.com/71041--.html «Հայացք» մամուլի ակումբում քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը խոսեցին քաղաքապետի հրաժարականի հնարավոր պատճառների, Երևանի ավագանու հերթական կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու և ուժերի նախնական գնահատականի մասին

]]>
hayacq2016 Mon, 20 Mar 2023 19:21:54 +0400
Տեսանյութ.Որքան բավարարենք Ադրբեջանի պահանջները, այդքան նոր պահանջներ են ծնվելու https://hayacq.com/70891--.html https://hayacq.com/70891--.html «Հայացք» մամուլի ակումբում քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը խոսեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից,Հայաստանի Իրանի հետ հարաբերությունների խորացման կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձավ վերջին շրջանում Վրաստանում կատարվող իրադարձություններին:  ]]> hayacq2016 Mon, 13 Mar 2023 19:02:59 +0400 Տեսանյութ. Ադրբեջանն ուզում է բացել միջանցքը, բայց երեսը փրկելու խնդիր ունի https://hayacq.com/70580--.html https://hayacq.com/70580--.html «Հայացք» մամուլի ակումբում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեցին Ռուբեն Վարդանյանի պաշտոնից հեռացման, արցախյան զարգացումների, տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ազդեցությունների մասին:

]]>
irina2022 Mon, 27 Feb 2023 18:00:16 +0400