Հոգեբանություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Հոգեբանություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Նոր տարին կյանքի գրքի հերթական մաքուր էջն է, ժամանակն է նոր հնարավորությունների, պետք է սկսել գործել https://hayacq.com/77226--.html https://hayacq.com/77226--.html Hayacq.com-ի  Ամանորյա hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ Ամանորը տոների թագուհին է:
-Ժամանակակից աշխարհում նշվում են տարբեր տոներ, սակայն Ամանորը ամենասիրվածն ու սպասվածն է։ Այն համաշխարհային տոն է, համախմբում է բոլորին՝ անկախ ազգությունից, կրոնից, տարիքից։ Տարբերությունը միայն տոնը կազմակերպելու ավանդույթների մեջ է։ Անշուշտ, Ամանորը օրացույցային կարևորագույն տոն է, քանի որ այցելում է ընթացիկ տարվա վերջին օրից դեպի հաջորդ տարվա առաջին օրը։
 
-Ըստ հավատալիքի Նոր Տարվա գիշերը պահված երազանքներն իրականանում են, հավատալ հրաշքների:
-Երազանքների իրականացման հավանականությունը մեծանում է, երբ առաջնորդվում ենք հետևյալ կանոններով․ հստակեցնում ենք ցանկությունը, գրում թղթի վրա, փորձում ենք հնարավորինս պատկերացնել այն, և ամբողջ սրտով ցանկանալ։ Իհարկե, հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան։
 
-Ամանորը հոգեբանական տեսանկյունից  ի՞նչ առանձնահատկություն ունի:
-Հոգեբանական տեսանկյունից Ամանորը ունի ոգեշնչող առանձնահատկություն, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտում։ Ասոցացվում է ուրախության, ջերմ մթնոլորտի, նոր նպատակների հետ։ Նաև պատասխանատու ժամանակաշրջան է՝ նախորդ տարվա ամփոփում և նորի մեկնարկ։  Այն կյանքի գրքի հերթական մաքուր էջ է, որին անհրաժեշտ է խնամքով վերաբերվել։
 
-Նոր տարին նոր սկզբի, հույսի և լավատեսության նշան է: Ի՞նչ անել, որ այդ լավ տրամադրվածության մթնոլորտը պահպանվի:
Անհրաժեշտ է բացասական մտքերն ու հույզերը բաց թողնել, դրական
տրամադրությամբ պլանավորել նպատակները, գրի առնել ցանկությունները, և հավատալ, որ նոր տարին ժամանակն է նոր հնարավորությունների և սկսել գործել։ Մթնոլորտը պահպանել հնարավոր է, եթե յուրաքանչյուր օրն ընդունել որպես անվերադառնալի հնարավորություն։
 
-Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Մաղթում եմ սերը, երջանկությունը և հաջողությունը բառերից վերածվեն իրականության։ Տարին լինի խաղաղ, ներդաշնակ և մեծ ձեռքբերումներով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Hayacq.com
]]>
hayacq2016 Tue, 02 Jan 2024 17:51:51 +0400
«Տոքսիկ մարդու» բնութագիրը, ինչպես են նրանք ազդում շրջապատի վրա. Հարցազրույց հոգեբանի հետ https://hayacq.com/76814--.html https://hayacq.com/76814--.html Hayacq.com-ի հարցազրույցը Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
 
-«Տոքսիկ մարդ» ձևակերպումը հաճախ ենք լսում առօրյայում։ Ինչպե՞ս է այն բացատրվում։
-«Տոքսիկ» բառը նշանակում է «թունավոր»։ Հետևաբար, ենթադրելի է, որ «տոքսիկ մարդը» նեգատիվ է տարածում իր շուրջը, հուզական և հոգեբանական անհարմարավետություն է առաջացնում, նյարդայնացնում, քանի որ սնուցվում է մյուսների բացասական էմոցիաներով։
 
-Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ նման մարդու ձևավորման համար։
-Որպես պատճառներ առանձնացնում են՝ օրինակ, դաստիարակությունը, սթրեսը, հոգեբանական տրավման, նյարդային համակարգի հիվանդությունը։
 
-Կնշեք որոշ բնութագրիչներ, որոնք բնորոշ են «տոքսիկ մարդուն»։
-Հիմնականում բողոքում են կյանքից, հանգամանքներից, որևէ մեկից, բացասաբար են ընկալում մյուսների գործողությունները, հակված են ստելու, չեն նկատում իրենց թերությունները, կոնֆլիկտային են և իմպուլսիվ, գործում են մանիպուլյացիաներով։ Միշտ չէ, որ «տոքսիկ» մարդը վիրավորում է, կոպիտ է։ Սակայն, հակվածություն ունի վիրավորելու, ստորացնելու, մեղադրելու։ Բնորոշ է վերահսկողությունը։
 
-Իսկ ի՞նչ զգացողություններ են սովորաբար ունենում նման մարդու հետ շփվող մարդիկ։
-Բնականաբար, շփման ընթացքում կամ հանդիպումից հետո կարող են զգալ տագնապ, վախ, անվստահություն, հոգնածություն, արժեզրկում, լարվածություն, մեղավորության զգացում։
 
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս զերծ մնալ բացասական հետևանքներից։
-Հնարավորինս սահմանափակել շփումը։ Շատ կարևոր է պահել անձնական սահմանները, զգուշանալ մանիպուլյացիաներից, զերծ մնալ թերությունները մատնանշելուց,  և ամենակարևորը՝  փորձել վերահսկել սեփական էմոցիաները։
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը
]]>
hayacq2016 Mon, 11 Dec 2023 18:02:12 +0400
Երբ և ինչ գործոններ են ազդում առաջին տպավորության վրա, որն է 90/90 կանոնի էությունը https://hayacq.com/76398--90-90-.html https://hayacq.com/76398--90-90-.html Երբ և ինչ գործոններ են ազդում առաջին տպավորության վրա, որն է 90/90 կանոնի էությունը
Մարդու մասին տպավորության ձևավորումը բարդ և բազմակողմանի պրոցես է, կախված է մի շարք գործոններից։ Այն կարող է լինել դրական, բացասական և չեզոք, որոնք էլ համապատասխանաբար ազդում են հետագա շփման և մարդու հանդեպ վերաբերմունքի վրա։
Առաջին տպավորությունը՝ առաջին հանդիպման առաջին րոպեների ընթացքում ձևավորած պատկերացումն է մարդու մասին, որտեղ էական դեր ունեն ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ՝ ներքին բնութագրիչները։ Սակայն, չպետք է անտեսել նաև ընկալողի սեփական փորձը, պատկերացումները, անձնային առանձնահատկությունները, նախատրամադրվածությունը առաջնային կարծիքի ստեղծման հարցում։
Առաջին տպավորությունը էական կարող է լինել և՛ անձնական, և՛ մասնագիտական կյանքում։ Ի դեպ, այնքան ուժեղ կարող է լինել, որ նոր տվյալների դեպքում անգամ, այն փոխելն անհնար է։ Այդպիսի խոսք էլ կա․ «Երբեք չի լինում երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար»։
Ինչ խոսք, մարդու մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ Երբեմն ստեղծվում է, օրինակ,  մակերերսային պատկերացում, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան եզրակացություն անելը հնարավորություն տալ, որ տվյալ մարդը դրսևորի իր առանձնահատկությունները։ Հիշեք, որ յուրաքանչյուրը յուրահատուկ է, և լիովին հիմնվել միայն առաջին տպավորության վրա  ցանկալի չէ։ Ավելի լավ է փորձել ստանալ լիարժեք ու խոր պատկերացում։
Մյուս կողմից, չպետք է թերագնահատել առաջին տպավորության նշանակությունը։ Այն մեծապես կարողանում է ներգործել տվյալ մարդու հետ փոխազդեցությունների հետագա ընթացքի վրա։
Հետաքրքրական կանոն գոյություն ունի՝ 90/90, որի էությունը հետևյալն է՝ որևէ մեկի մասին 90% պատկերացումը ձևավորվում է հաղորդակցման 90 վայրկյանների ընթացքում։ Որոշ հոգեբաններ նշում են, որ առաջին և գլխավոր տպավորությունը ստեղծվում է  2-7 վայրկյանների ժամանակ։
Պարզվում է՝ առաջին տպավորության վրա ազդում են հատկապես հետևյալ գործոնները․  արտաքին տեսք, վարք, հաղորդակցում, փորձ։
Այսինքն, կեցվածքը, հագուստը, սանրվածքը, կոկիկությունը, ժեստերը, միմիկան, հուզական դրսևորումները, հաղորդակցման ոճը, էմպաթիան (ապրումակցումը) և այլն։ Իհարկե, չպետք է անտեսել ներքին որակները։
Եվ եթե ցանկանում եք ինքներդ էլ դրական տպավորություն թողնել, ապա փորձեք հետևել հետևյալ ասպեկտներին՝
1․ Մշտապես կատարելագործվեք
2․ Հարգանք և բարյացակամություն ցուցաբերեք
3․ Զարգացրեք հուզական ինտելեկտը
4․Ուշադիր եղեք արտաքին տեսքին
5․Եղեք անմիջական և լսելու ունակությամբ
6․ Ապահովեք դրական, կառուցողական շփում։
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com
]]>
hayacq2016 Tue, 21 Nov 2023 21:15:34 +0400
Մեր հայրենակից Արմեն Սողոյանը ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր Վարչության անդամ https://hayacq.com/75266--.html https://hayacq.com/75266--.html Վիեննայում ընթացող Համաշխարհային հոգեբուժական կոնգրեսի շրջանակներում այսօր՝ 30.09.2023թ. Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր ասամբելայում Համաշխարհային ասոցիացիայի Գործադիր Վարչության անդամ ընտրվեցին.

Ընտրված նախագահ՝ Թոմաս Շուլցը (Գերմանիա),
Գլխավոր քարտուղար՝ Սոուլ Լեվինը (ԱՄՆ),
Հրատարկչության և կրթության քարտուղար՝ Նորբերտ Սկոակուսկաը (Նորվեգիա)
Գիտական սեկցիաների քարտուղար Արմեն Սողոյանը՝ հաղթելով Ավստրալիայի և Կանադայի թեկնածուներին: 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան Գլխավոր ասամբլեայում ունի 5 քվե, Ավստրալիան՝ 34 Կանադան՝ 23:

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 145 երկրների 250.000 հոգեբույժների: Գլխավոր Ասամբլեայի նիստերը կայանում են երեք տարին մեկ և ամեն անգամ ընտրվում են Գործադիր Վարչության ութ անդամներից չորսը:
]]>
hayacq2016 Sat, 30 Sep 2023 19:04:49 +0400
Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը, օգնել է զարգացնել ու կատարելագործել հոգեբուժության ոլորտը. Աֆզալ Ջավեդ https://hayacq.com/72699--.html https://hayacq.com/72699--.html Հունիսի 8-ին Երևանում մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը:

Համաժողովը նախագահում էր Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահ Աֆզալ Ջավեդը: Հայաստանյան կազմակերպիչն էր Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ):

Բացման խոսքով հանդես եկան Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ևՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Աֆզալ Ջավեդը իր խոսքում նշեց, որ հայ գործընկերները Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կարևորագույն մաս են կազմում.«Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը և ամեն կերպ օգնել է զարգացնել ու կատարելագործել հոգեբուժական բժշկության ոլորտը»,-ասաց նա։ 

Աֆզալ Ջավեդը, կարևորելով տարածաշրջանային համաժողովը, ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է ծանոթանալու միմյանց փորձին՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք պայքարել, առաջ շարժվել դժվարություններին և արտակարգ իրավիճակներին զուգահեռ առաջ եկած հոգեբանական խնդիրների ժամանակ.«Շատ ուրախ ենք, որ համաժողովն անցկացնում ենք մի երկրում, որտեղ մեզ մեծապես օգնել են խթանել հոգեկան առողջության պահպանումը: Մեր նպատակն է բարձրացնել ոլորտում գիտելիքների և հմտությունների ծավալը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների իմիջը։ Մենք ցանկանում ենք խթանել հոգեթերապիան ՝ որպես կարևոր բժշկական ուղղություն: Սա կարևոր է մասնագետների մասին կարծրատիպերը ցրելու համար։ Մենք ստեղծել ենք ուսանողների աշխատանքային խմբեր բժիշկների շրջանում, քանի որ կարևոր է ուսանողներին փոխանցել գիտության առաջընթացը: Երիտասարդների շրջանում ուղղությունը հանրահռչակելու համար մենք անցկացնում ենք նաև ուսանողական էսսեներ գրելու մրցույթ և հաղթողներին առաջարկում ենք 20 հազար դոլար»,-ասաց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդ:

Հավելենք, որ համաժողովը Երևանում անցկացվելու է հունիսի 8-10-ը ընկած ժամանակահատվածում: 
]]>
hayacq2016 Thu, 08 Jun 2023 19:41:03 +0400
Հունիսի 8-10-ը Երևանում կկայանա «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը https://hayacq.com/72644--8-10-xxi-.html https://hayacq.com/72644--8-10-xxi-.html 2023թ. հունիսի 8-10-ը Երևանում կայանալու է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը:
Համաժողովի նախագահն է ՀամՀԱ նախագահ Աֆզալ Ջավեդը, տեղական կազմակերպիչն է Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ), համագործակցությամբ Հայկական բժշկական ասոցիացիայի և ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի:
Նախապատրաստվում ենք հյուրընկալել շուրջ 200 գորրծնկերների, այդ թվում արտասահմանից (Արդեն գրանցված են 19 երկրից:
Համաժողովի բացումը հունիսի 8-ին 17.30 Գաբրիել Սունդուկյանի անվ. Ակադեմիական թատրոնում:
Ծրագիրը ներառում է 12 պլենար դասախոսություն և 68 ներկայացում wpayerevan2023.org
]]>
hayacq2016 Wed, 07 Jun 2023 00:20:26 +0400
Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա https://hayacq.com/71419--.html https://hayacq.com/71419--.html Մարդու ապրած կյանքի, երջանիկ լինելու մասին Hayacq.com-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Եթե հոգեբանական տեսանկյունից մոտենանք հարցին՝ ի՞նչ է երջանկությունը:
-Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Ըստ որոշ  գիտնականների՝ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության, ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը իմացական  մասնիկն է երջանկության: 
Երջանկությունը պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասել, որ երջանկության հոմանիշը հոգեբանական բարեկեցությունն է:
 
-Ինչը՞ կարող է մարդուն երջանիկ դարձնել:
-Յուրաքանչյուրն ունի երջանկության իր բանաձևը, կամ երջանիկ է լինում յուրովի։ Եթե հիմնվենք հումանիստական հոգեբանության վրա, ապա ինքնաճանաչումը մարդուն տալիս է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:
-Արդյո՞ք երջանկությունը կախված է այն բանից. «թե ով ես դու և ինչ ունես»:
-Երջանիկ կարող է լինել նա, ով գիտի ինչպես ամեն ինչից երջանիկ լինել։ Հետևաբար բոլորն էլ կարող են երջանիկ լինել։
-Մարդու մտքերն ի՞նչ ազդեցություն ունեն նրա ապրած կյանքի ընթացքի վրա:
-Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա, այդ է պատճառը, որ հոգեբանական տեսանկյունից խրախուսվում է լավատեսական աշխարհայացքը, դրական մտածողությունը։  Ինչպես ենք մտածում  ինքներս մեր մասին, այլ մարդկանց մասին, կյանքի մասին ավելի մեծ ազդեցություն է ունենում մեր երջանկության զգացողության վրա, քան օբյեկտիվ հանգամանքները։
-Մարդն է որոշում իր ճակատագիրը, թե՞ ճակատագիրն է ուղեկցում մարդուն:
-Պոզիտիվ հոգեբանության տեսանկյունից, երջանկությունը չի համարվում  «գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝ օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները, ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար։
 
-Հաճախ մարդիկ սկսում են որոնել երջանկությունը…
-Ու․ Ջեյմսի խոսքերով՝ «Ինչպես հասնել, պահպանել և հետ բերել երջանկությունը` մարդկանց մեծամասնության գաղտնի մոտիվն է այն ամենի, ինչ նրանք անում են»։
-Կնշեք երջանկության մի քանի բաղադրիչ:
-Պայմանականորեն կարելի է առանձնացնել երջանիկ մարդկանց բնորոշ հետևյալ բաղադրիչները՝ ապրել «այստեղ և հիմա», լինել լավատես, ունենալ օգնելու պատրաստակամություն, շնորհակալ լինել, գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը, սիրել ու լինել սիրված, ունենալ նպատակ։    

]]>
hayacq2016 Fri, 07 Apr 2023 18:04:31 +0400
Յուրաքանչյուր անձ այնքան հոգեբանական ռեսուրսներ ունի, որոնց մասին անգամ չգիտի. Հարցազրույց Ս. Հարությունյանի հետ https://hayacq.com/68328--.html https://hayacq.com/68328--.html Առողջ ապրելակերպի, սթրեսակայունության և հոգեբանական այլ խնդիրների վերաբերյալ Hayacq.com-ի հարցազրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Ո՞րն է սթրեսակայունության առանձնահատկությունը:
-Սթրեսակայունությունը պահպանում է նորմալ աշխատունակությունը սթրեսորի ներգործության ժամանակ, այլ կերպ ասած՝ սթրեսին դիմակայելու հնարավորությունն է: Ժամանակակից կյանքում սթրեսորները շատ են, եւ մարդը պետք է իր սթրեսակայունության ռեսուրսը ամրապնդի, որպեսզի կարողանա հաղթահարել սթրեսները։ Սթրեսակայունությունն անհատական առանձնահատկություն է, որն իր մեջ ներառում է մի շարք հոգեբանական գործոններ, ինչպիսիք են՝ սեփական անձի իրատեսական գնահատականը, լավատեսությունը,  հուզական կայունությունը, նախկին փորձը, աշխարհայացքը: Եվ, քանի որ սերտորեն կապված է նաև իմունիտետի հետ, անհրաժեշտ է հետեւել  սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը ևս:
 
-Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն հաղթահարել սթրեսը:
-Կյանքի սթրեսների մեծ մասը հնարավոր է ինքնուրույն հաղթահարել:  Կախված է, անշուշտ, անձի սթրեսակայունությունից, տվյալ պահի հոգեվիճակից, սթրեսորի ուժգնությունից, տևականությունից։ Յուրաքանչյուր անձ այնքան հոգեբանական ռեսուրսներ ունի, որոնց մասին անգամ չգիտի, եւ մասնագետի օգնությամբ դրանք վեր հանելով՝ կարող է մեծապես նպաստել նաև սթրեսակայունության զարգացմանը։ Սովորաբար մասնագետին դիմում են, երբ արդեն ինչ-որ բան անհանգստացնում է, բայց շատ ավելի արդյունավետ է, երբ փորձում ենք մեր ռեսուրսներն այնքան ակտիվացնել, որպեսզի զերծ մնանք սթրեսի ամենատարբեր հետեւանքներից:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ սթրեսը նաև առողջ ապրելակերպի «թշնամին» է: Լինում են դեպքեր, որ ո՛չ առողջ սննդակարգը, ո՛չ ֆիզիկական ակտիվությունը արդյունք չեն տալիս, կիլոգրամներն ոչ միայն չեն նվազում, այլեւ ավելանում են:
 
-Ոմանց մոտ սթրեսի ժամանակ նկատվում է ախորժակի անկում, ոմանց մոտ, հակառակը, շատակերություն: Սա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկությամբ: Բայց, նախևառաջ, պետք է հասկանալ գիրանալու պատճառը։ Օրինակ, պատճառ կարող են լինել չլուծված հոգեբանական խնդիրները: Այդ դեպքում, անհրաժեշտ է մասնագետի օգնությամբ դուրս բերել այդ խնդիրները եւ հաղթահարել: Այլ պատճառ է գենետիկ նախատրամադրվածությունը․ մարդը շատ չի ուտում, բայց հակված է գիրանալու: Հաճախ գիրացման պատճառ է լինում նաեւ նստակյաց աշխատանքը: Այստեղ, բնականաբար  արդյունավետորեն  կօգնի ֆիզիկական ակտիվությունը:
 
-Ի՞նչ կասեք մարդու մոտ ինքնագնահատականի ցածր լինելու մասին:
-Յուրաքանչյուրն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հատկանիշներ, ինչպես ներքին, այնպես էլ՝  արտաքին: Իհարկե, խրախուսելի է, որ անձը կարողանում է ընդունել իր բացասական հատկանիշները, բայց կարեւոր է նաեւ գիտակցել՝ դրական կողմերի մասին, որոնք իրեն դարձնում են յուրօրինակ և սեփական ռեսուրսն են դժվարությունները հաղթահարելու ժամանակ: Ցածր ինքնագնահատականի դեպքում  անձը սովորաբար թերագնահատում է իր հնարավորությունները, խուսափողական վարքագիծ է դրսևորում տարբեր իրավիճակներում, «վնասում» է սթրեսակայունությանը։ Հետևաբար, ցանկալի է իրատեսական ինքնագնահատականը․ ընդունել Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, և հոգ տանել Ձեր մասին՝ սկսած քնի ռեժիմից, սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, մինչեւ՝ սթրեսակայունության զարգացում:
Hayacq.com
]]>
hayacq2016 Fri, 18 Nov 2022 19:08:56 +0400
Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրս կարիք ունենք ինքներս մեզ հետ հանդիպելու https://hayacq.com/51391--.html https://hayacq.com/51391--.html Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրս կարիք ունենք ինքներս մեզ հետ հանդիպելուHayacq.com-իհարցազրույցը «Խորհրդավոր արձագանք» գրքի հեղինակ, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ

-Վերջերս լույս է տեսել Ձեր` «Խորհրդավոր արձագանք» գիրքը: Ընդ որում, կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել գրքասերների շրջանում: Ի՞նչ յուրահատուկ կողմ ունի այն և ի՞նչ է տալիս ընթերցողին:

-Գիրքը իր ձևաչափով արդեն իսկ յուրահատուկ է: Ներկայացված է երկու տարբեր անհատականությունների զրույցը հոգեբանի հետ: Փորձել եմ հոգեբանական, նաև անձնական տեսանկյունից հավաքագրել, վերլուծել ստացած տեղեկատվության մասնիկները և վերջում` մատուցել ընթերցողին հարաբերությունների խճանկարը: Գիրքը բազմանշանակ կարող է լինել, այնտեղ նաև հոգեբանական որոշ հասկացությունների բացատրություններ կան, հարաբերությունների բանալիներ, կյանքին առնչվող նրբերանգներ և տպավորիչ մտքեր: Կարծում եմ` յուրաքանչյուրը վերցնում է գրքից հենց այն, ինչն  իրեն է անհրաժեշտ: Մեկի համար կարող է կարևոր լինել ինքնաճանաչման զրույցը, մյուսի համար`խանդի տեսակները, ոմանք, ի դեպ, բացահայտել են հոգեբանական աշխատանքի անհրաժեշտությունը և էությունը, նաև հարաբերության ստեղծման և միմյանց հասկացման նշանակալի կողմերը:

-Սովորաբար գրքերն էլ իրենց ծագումնաբանությունն են ունենում: Այս դեպքում ի՞նչն է առիթ հանդիսացել ստեղծագործական աշխատանքի համար:  

-Իրավացի եք:  Գրքի ստեղծման համար առիթ հանդիսացավ ամանորյա անսպասելի ու տարբերվող մաղթանքը: Այնտեղ հետևյալ բովանդակությունն էր. «Մաղթում եմ Ձեզ գիտական մոտիվացիա, որ այս տարի նոր գիրք ստեղծեք»: Վերջինիս հիման վրա՝ տարիների ընթացքում հավաքագրված մտքերս արտացոլվեցին սույն գրքի էջերում, ինչի համար շնորհակալ եմ  մաղթանքի հեղինակին` իմ նախկին ուսանող ապագա բժշկին: 
Հավելեմ, որ գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա, համեմված է հոգեբանական հայացքներով, բացահայտում է ամենասպասված ու գեղեցիկ զգացողության ոչ ակնհայտ դրսևորումները:
 
-Գրքից որևէ հատված կարո՞ղ ենք մեջբերել մեր ընթերցողների համար:

-Կարծում եմ օգտակարության տեսանկյունից հետևյալ միտքը շատերին անհրաժեշտ կլինի` «...անգամ չստացված հարաբերությունը, անպատասխան սերը, սիրելիից բաժանման տրավման դատավճիռ չէ՝ սիրո գոյությունն այլևս չընդունելու, զգացմունքի իրական բերկրանքը երբևէ նորից չապրելու, երջանիկ զգալու և մեկին երջանկացնելու բուռն ցանկությամբ չվարակվելու»: Նաև մեջբերեմ մինչ հիմա ընթերցողների կողմից ամենասիրված միտքը` «գտիր նրան, ով կաջակցի այն մտքերիդ իրագործմանը, որոնց սիրահարված ես»: 

-Համոզված եմ` ոմանք ցանկություն ունեցան այն կարդալու: Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել «Խորհրդավոր արձագանք»-ը:

-Գրքի տպաքանակը խիստ սահմանափակ էր, և ներկա պահին վերջին օրինակները «Զանգակ» և «Ֆենիքս» գրախանութներում են:

-Իսկ առհասարակ ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են հարաբերության կառուցման համար դրական լինել:

-Ընդհանրապես շփումներում, և մասնավորապես կին-տղամարդ փոխհարաբերություններում դրական զարգացման գործոններից են. 
Երբ բնավորությունը, հետաքրքրությունները, համոզմունքները, արժեքային  համակարգը նման են:
Երբ կարողանում են միասին ծիծաղել և լուռ մնալ:
Երբ ինքնաբերաբար կիսում են ամենախոր գաղտնիքները:
Երբ յուրաքանչյուրը հետևողական է լինում մյուսի երջանկությանը, այնպես, ինչպես իր:
Երբ կարողանում են գնահատել միմյանց անհատականությունը կերտող մանրուքները:
Գաղտնիք չէ նաև, որ «...երբ հանդիպում ենք նրան, ով մեզ դուր է գալիս, փակում ենք աչքերը տարաձայնությունների վրա և խոշորացնում համընկնումները»:
 
-Ձեր ուղերձը ընթերցողներին:

-Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրս կարիք ունենք ինքներս մեզ հետ հանդիպելու: Պարբերաբար ժամանակ տրամադրեք սեփական ներաշխարհը զննելու համար` անկեղծ լինելով սեփական անձի հետ (եթե ինքնուրույն չի ստացվում, ցանկալի է այցելել հոգեբանի):  Կարողացեք գնահատել կյանքի դրական օրերը, կիրառեք շնորհակալ լինելու արվեստը, դրսևորեք նրբանկատություն և հանդուրժողականություն մարդաճանաչության հարցում: 
Hayacq.com
]]>
hayacq2016 Sat, 12 Sep 2020 19:29:23 +0400
Ցավը զգացում է, թե՞ հաճույքին հակառակ հուզական վիճակ https://hayacq.com/51361--.html https://hayacq.com/51361--.html Ցավն ամենից հաճախ հանդիպող գանգատներից է:
Կարելի է ասել` չկա այնպիսի մարդ, որն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չի ունեցել այս զգացողությունը:  Սակայն առ այսօր դժվար է սահմանել ցավ հասկացությունը:
Այն բարդ ֆենոմեն է, որն աչքի է ընկնում, նախ և առաջ, իր պատճառների բազմազանությամբ: Եվ միգուցե հենց այդ է պատճառը, որ ցավը մշտապես տարբեր գիտությունների ուշադրության կենտրոնում է:
Վերջին ժամանակներում այն առանձնահատուկ հետաքրքրության է արժանացել հատկապես հոգեբանության տեսանկյունից:
 
Դեռևս 20–րդ դարում վիճաբանական էր` ցավը զգացում է, թե հաճույքին հակառակ հուզական վիճակ: Հոգեբանության մեջ ցավը դիտարկվում է որպես սուբյեկտիվ, անձնային ապրում, որին առավել բնորոշ է զգացողության աֆեկտիվ բնույթը: Այդ մասին են վկայում նաև գրականության տվյալները, որոնցում նշվում է, որ ցավը կարող է առաջանալ ճնշված հույզերից,  որոնք ժամանակի ընթացքում առաջացնելով հուզական լարվածություն, դրսևորվում են տարբեր տեղայնացմամբ ցավերի միջոցով: Ցավի առաջացման մեջ հատկապես մեծ նշանակություն է տրվում տագնապի, դեպրեսիայի, վախի, սթրեսի առկայությանը: Որպես հիմնավորում առանձնացնենք հետևյալ չորս մոդելները: Առաջինն այն է, որ բացասական հույզը բարձրացնում է ցավի զգայունակությունը: Երկրորդը` բացասական հույզը կարող է ցավի պատճառ լինել (օրինակ, սթրես առաջացնող հույզերը կարող են ուղեկցվել ֆիզիոլոգիական պատասխաններով, որոնք ցավ են առաջացնում), և  նաև ցավը կարող է դեպրեսիայի տեսակներից մեկը լինել: Երրորդում` բացասական հույզերը քրոնիկ ցավի արդյունք են: Չորրորդ մոդելում բացասական հույզը և ցավը կարող են առաջանալ երրորդ գործոնի ազդեցությամբ (օրինակ, կենսաբանական փոփոխություններ, ուժեղ սթրես):
Ընդունված է, որ բացասական հույզերը տարիների ընթացքում կուտակվելով մարդու մեջ, փոխակերպվում են և արձագանքում ցավի միջոցով: Եթե անգամ հիշողությունից «ջնջվում» են բազմաթիվ տհաճ դեպքեր, ապա մարմինը պահում է ինֆորմացիա յուրաքանչյուր միջադեպի մասին, մշտապես հիշեցնելով դրանք ցավային դրսևորումներով: Մասնագետների կարծիքով, մկանների տարբեր խմբեր ինֆորմացիա են կուտակում համապատասխան հույզերի մասին: Այսպես, պարանոցային հատվածում տեղակայված է «պատասխանատվության գոտին»: Հետևաբար, բարձր պատասխանատվություն ունեցող մարդիկ հաճախ գանգատվում են պարանոցի և մեջքի վերին հատվածի ցավերից:
Տարբեր հետազոտությունների արդյունքներով, ցավերից գանգատվող մարդկանց բնորոշ են հուզական անկայունությունը, բարձր տագնապայնությունը, տրամադրության անկումը, ագրեսիան: Որոշ հեղինակներ նշում են, որ ցավն առաջանում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը լուծելու այլ միջոց չկա: Այսպիսի դեպքերում ցավը, կարելի է ասել, ունի կոնֆլիկտը լուծելու իմաստ. օգնում է մարդուն հեռու մնալ իրական դժվարություններից:
Վիճակագրական տվյալները ևս ընդգծում են հուզական ոլորտի և ցավի սերտ կապվածությունը: Օրինակ, մեջքի ցավերից գանգատվողների  30–50% –ի մոտ ախտորոշվում է սթրեսային վիճակ: Իսկ դեպրեսիայի հաճախականությունը քրոնիկ ցավի դեպքում հասնում է մինչև  60 %: Մի կողմից, ցավն ուղեկցվում է բացասական հուզական ապրումներով, մյուս կողմից` արգելափակում է մարդու հաճույք ստանալու հնարավորությունը:
Եթե դիտարկենք հոգեդինամիկ տեսության տեսանկյունից, ապա ցավը  չարտահայտված հույզերի արտաքին պաշտպանական դրսևորում է, որը թեթևացնում է հոգեկան ազդակները և զերծ պահում հոգեկան ավելի ուժեղ տառապանքներից:
Ցավի հոգեբանական մեկնաբանությունը հնարավորություն է տալիս ցավի հիմնախնդիրը լուսաբանել հոգեմարմնական փոխկապվածության մեջ:   Այստեղ ցավը դադարում է դիտարկվել զուտ որպես ֆիզիկական վնասվածքին տրվող հակազդում, և հաշվի է առնվում հոգեբանական և սոցիալական գործոնների անժխտելի դերը:
 
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com
 
 
]]>
hayacq2016 Fri, 11 Sep 2020 18:51:06 +0400