Տարածաշրջան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Տարածաշրջան - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Թուրքիայում ուկրաինուհուն սպանել են սեքսի ժամանակ https://hayacq.com/44200--.html https://hayacq.com/44200--.html Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացուհի է սպանվել, այն ժամանակ, երբ նա համաձայնել է տեղացիներից մեկի հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Անթալիայում։ Տեղի բնակիչներն ու տաքսու վարորդները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ կինն ու տղամարդն աղմկում են։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են մահացած կնոջը, որը, ինչպես պարզվել է,  Ուկրաինայի 42-ամյա քաղաքացուհի Յուլյա Բիլեհուբն է։
Ոստիկանությունը նրա սպանության կասկածանքով բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու։ Նրա մոտ գտել են մահացածի ժամացույցը, օղերն ու մատանիները։
Պարզվել է, որ կինը տղամարդու հետ ալկոհոլ է օգտագործել, որից հետո համաձայնել է գումարի դիմաց սեքսով զբաղվել։
 
]]>
larisa2018 Thu, 05 Sep 2019 11:57:21 +0400
Կարծես թե հակառակորդի կողմից արձակած կրակոցները քչացել են https://hayacq.com/43685--.html https://hayacq.com/43685--.html Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:  Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
]]>
larisa2018 Sat, 10 Aug 2019 13:59:04 +0400
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից.արձակվել է ավելի քան 1300 կրակոց https://hayacq.com/43387--1300-.html https://hayacq.com/43387--1300-.html Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 21-27-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:


Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
]]>
larisa2018 Sat, 27 Jul 2019 14:41:06 +0400
Մեր կրակոցներից վախեցել են ադրբեջանցի երեխանե՞րը.Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. Արցախի պաշտպանության նախարար https://hayacq.com/41687--.html https://hayacq.com/41687--.html Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը և շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների:
«Վերջին իրողությունը թերևս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ զինծառայողի վիրավորման դեպք. ներկայումս առողջական վիճակը կայուն է: զինծառայողի մոտ կայունություն կա: Վերլուծելով վերջին ամիսների իրադրությունը` պետք է նշել, որ սահմանին ավելացել են փոխհրաձգությունները: Ադրբեջանի կողմից տարածվում են սուտ տեղեկություննր, թե իբր հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, և մեր կրակոցներից վախեցել են երեխաները, ովքեր խաղում էին սահմանամերձ գյուղերի շենքերի բակում: Տեղեկատվությունը մեր կողմից հերքվել է: Հայտարարել ենք նաև, որ բոլոր ոտնձգությունները ժամանակին և տեղին կկասեցվեն»,- մանրամասնել է Կ. Աբրահամյանը:
ՊԲ հրամանատարի խոսքով` բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են առաջնագծում, հնարավորություն են տալիս լիարժեք գնահատել հակառակորդի ամբողջ գործողությունների բնույթը:
]]>
larisa2018 Tue, 07 May 2019 14:32:45 +0400
Վերջին շրջանում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, թիրախ են ընտրում թիկունքային ապահովման շարժական օբյեկտները https://hayacq.com/41611--.html https://hayacq.com/41611--.html Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:


Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում  տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան  (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:
Արցախի ՊԲ
 
]]>
larisa2018 Fri, 03 May 2019 12:57:01 +0400
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նա ուղղաթիռով կտեղափոխվի Երևան https://hayacq.com/41552--.html https://hayacq.com/41552--.html Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
]]>
larisa2018 Tue, 30 Apr 2019 16:34:02 +0400
Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ https://hayacq.com/41526--.html https://hayacq.com/41526--.html Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Մինչև գյուղ հասնելու ճանապարհի ուղղությամբ են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Իջևանի կողմից մինչև գյուղ հասնող՝  Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա են կրակել: Կրակահերթը կարճ է եղել»,- նշեց Նարեկ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վնասներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է:
Համայնքապետը նաև հայտնեց, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին:
]]>
larisa2018 Mon, 29 Apr 2019 16:41:54 +0400
Ավելի քան 2000 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից https://hayacq.com/41193--2000-.html https://hayacq.com/41193--2000-.html Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
]]>
larisa2018 Sat, 13 Apr 2019 16:25:49 +0400
Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ 6.0 եւ ավելի մագնիտուդով 14 երկրաշարժ https://hayacq.com/41134--3-60-14-.html https://hayacq.com/41134--3-60-14-.html Ապրիլի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝


•  Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք եւ 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արեւելք եւ 70 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ  արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
•  Ապրիլի 9-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին եւ 9-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
]]>
larisa2018 Thu, 11 Apr 2019 11:55:23 +0400
Ավելի քան 1000 կրակոց՝հայ դիրքապահների ուղղությամբ https://hayacq.com/40877--1000-.html https://hayacq.com/40877--1000-.html Ավելի քան 1000 կրակոց՝հայ դիրքապահների ուղղությամբՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:]]> larisa2018 Sat, 30 Mar 2019 15:45:03 +0400