Կրոն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Կրոն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Կեսգիշերին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նռնօրհնեքի արարողություն https://hayacq.com/77216--.html https://hayacq.com/77216--.html Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, Գարեգին  Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Ամանորի գիշերը` այսօր Ժամը 24:00 կկատարվի նռնօրհներքի արարողություն: Հիսուս Քրիստոսի հեղած արյան ու հարության խորհրդանիշ նռան օրհնությունը կհաջորդի գոհաբանական մաղթանքին:

Նռնօրհնեքի արարողություն կկատարվի նաև բոլոր եկեղեցիերում։

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաեւ այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղեւով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ: Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի եւ մանրանկարչության մեջ:
]]>
hayacq2016 Sun, 31 Dec 2023 20:00:48 +0400
Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը բերվեց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի https://hayacq.com/76929--.html https://hayacq.com/76929--.html Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև 18:00-ը։
]]>
hayacq2016 Sat, 16 Dec 2023 16:28:58 +0400
Ինչպես չի կարելի մտնել եկեղեցի https://hayacq.com/76579--.html https://hayacq.com/76579--.html Ինչպիսի՞ հագուկապով մտնել եկեղեցի, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել եկեղեցում, ինչպե՞ս աստվածահաճո լինել, այս և այլ կարևոր հարցերի շուրջ մեր զրույցը Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանի հետ:
- Որո՞նք են այն պարզ կանոնները, որ պետք է իմանա յուաքանչույր հավատացյալ
- Այդ կանոնները շատ չեն։ Պետք է պատշաճ հագուկապով, և՛ պահվածքովմտնենք եկեղեցի: Պետք է կարողանանք եկեղեցի գալ պատշաճ զգեստով, որովհետև, եթե որևէ մեկը, հատկապես կանայք և աղջիկները, ոչ պատշաճ հագուստով են մտնում եկեղեցի, իրենք կարող են եկեղեցում գտնվողների համար գայթակղության առիթ դառնալ:
Կանայք և աղջիկները եկեղեցի պետք է մտնեն գլխաշորով ծածկված, որը իրենց խոնարհության նշանն է Աստծո առաջ, և այդ մասին առաքյալն է խոսում. «Կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին և իրենց ամուսինների հնազանդության մեջ հնազանդություն դրսևորեն նաև Քրիստոսին»: Հետևաբար, յուրաքանչյուր կին կամ աղջիկ, որը եկեղեցի է գալիս, պետք է կարողանա այդ հնազանդությունը դրսևորել իր հագուկապի մեջ՝ չմոռանալով գլուխը ծածկել:
Նույնը տղամարդկանց պարագայում: Նրանց ևս հագուկապը պետք է պատշաճեցվի, որովհետև նրանք հանգստի չեն գնում, այլ գնում են եկեղեցի Աստծուն հանդիպելու: Ցավոք սրտի՝ կա մի ուրիշ երևույթ, երբ մարդիկ գալիս են եկեղեցի և այնտեղ սկսում հեռախոսով գրագրություններ անել, խոսել: Պետք է մենք ընկալում ունենանք, որ այնպես, ինչպես մենք ենք այցելել եկեղեցի՝ Աստծո առաջ ներկայանալու, Աստծո հետ խոսելու մեր աղոթքի միջոցով և նրան մեր խնդրանքները ներկայացնելու, նույնպես և մեր կողքին գտնվող մարդիկ են եկել նույն նպատակով: Մեր ոչ ճիշտ պահվածքը, այդ թվում՝ հեռախոսով խոսելը, նամակագրությունը, նկարելը կարող է մարդկանց շեղել, կտրել իրենց աղոթքից: Մենք այդ պահին գայթակղության առիթ և պատճառ ենք դառնում:
-Եկեղեցում մաստակ ծամելը, ոտքը ոտքին գցելը, ձեռքերը մեջքի հետևում պահելը նույնպես չի խրախուսվում, կասեք ինչո՞ւ:
- Տեսեք, երբ մենք գնում ենք պաշտոնական հանդիպման, մեր հագուկապը պատշաճեցնում ենք: Հանդիպման ժամանակ կարողանում ենք դիմացինի հետ շփման մեջ ունենալ այդ չափավորությունը: Իսկ եկեղեցում պետք է գիտակցել, որ հանդիպում ենք տիեզերքի Արարչին։
- Իսկ որքանո՞վ է հայ հասարակությունը ծանոթ եկեղեցու այս կանոններին:
- Գրեթե բոլոր եկեղեցիներում ցուցանակ կա փակցված, թե ինչպես կարելի է եկեղեցի մտնել և ինչ վարքագիծ դրսևորել: Իմ համոզումն այն է, որ հատկապես այսօրվա՝  այս ինֆորմացիայի արագ հասանելիության ժամանակաշրջանում, յուրաքանչյուր մարդ տեղեկացված է ամեն ինչից: Եթե մենք ցանկանում ենք որևէ բան իմանալ, տեղեկանալ, այդ գիտելիքը ստանալու համար կա լայն հնարավորություն: Այլ բան է, թե մարդը որքանով է ցանկանում այդ ամեն ինչից տեղեկացված լինել և գործադրել իր գիտելիքները: Կարևոր է, որ նա իր ունեցած գիտելիքների պաշարը հավատքի մեջ կյանքի կոչի և դարձնի այդ կյանքի մի մասը: 
- Այս եկեղեցում կա մի սովորույթ. Կտոր են տալիս այն մարդկանց, որոնք ոտքերը բաց են մտնում եկեղեցի, որպեսզի ծածկեն: Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
- 2017 թվականից ի վեր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռությամբ այս եկեղեցի մի սովորույթ է մտել. մենք ունենք հատուկ զգեստներ, որոնք տալիս ենք նրանց, ովքեր ոտքերը բաց (տղամարդ թե կին) գալիս են եկեղեցի: Երբ իրենք մտնում են եկեղեցի, մեր ծառայող դպիրները կամ սարկավագները մոտենում են և առաջարկում այդ կտորները: Այդպես գոնե պատշաճ կերպով կմտնեն եկեղեցի: Մարդկանց մեծ մասն ընդունում է սա, իսկ որոշ օտար ազգի ներկայացուցիչներ լռելյայն դուրս են գալիս եկեղեցուց:
- Շատ հաճախ ենք ականատես լինում, երբ մարդիկ, հատկապես հարսանիքների ժամանակ, եկեղեցուն ոչ հարիր հագուստով են: Արդյոք եկեղեցին ընդունո՞ւմ է այն:
- Միանշանակ՝ ոչ, ընդունելի չէ: Գիտե՞ք, այս հագուկապի հետևանքը և պատճառը որն է: Մարդիկ ոչ թե պսակի խորհրդի ժամանակ գալիս են եկեղեցի խոր հավատքով և գիտակցումով, այլ իրենց համար այդ արարողությունը պարզապես մի մե՜ծ սովորույթ է․ գալիս են գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար: Միայն հագուստի պատշաճությունը չէ: Երբեմն լինում են այնպիսի մարդիկ, որոնց ստիպված ենք լինում դիտողություններ անել իրենց պահելաձևի համար: Մարդիկ, իբրև պսակվողների ազգական, ընկեր կամ մտերիմ, ոչ թե պետք է ցուցադրեն իրենց հագուկապը, այլ աղոթեն այդ ընտանիքի երջանկության, բարօրության համար, իրենց աղոթքը խառնեն հոգևոր դասի աղոթքին, որպեսզի Աստված օրհնի այդ միությունը, Իր սիրո և օրհնության մեջ պահի: 
- Ինչո՞ւ է համեստությունը կարևոր հագուկապի ու հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար:
-Մեր կենցաղը մեր հավատքի արտահայտությունն է: Հավատում ենք, որ այս կյանքում այն ամենը, ինչը տրված է մեզ, պետք է օգտագործենք մեր հոգու փրկության համար: Տեր Հիսուս Քրիստոս շատ լավ օրինակ է բերում. «Նայե՛ք շուշաններին, որոնք այսօր կան և վաղը պետք է չորանան, հնոցը նետվեն, և նայե՛ք թռչուններին, որոնք հոգ չեն տանում ո՛չ ուտելու, ո՛չ հնձելու, ո՛չ հավաքելու մասին», բայց Աստված երբեք նրանց չի թողնում: Ասում է. «Մա՛րդ, դու առավել ես, քան այդ թռչունը կամ հանդի խոտը: Հոգացե՛ք ձեր այսօրվա հոգսը, և վաղվա օրը կհոգա իր մասին: Եվ ո՞րն է այսօրվա մեր հոգսերի հոգսը․ մեր հոգու փրկությունը: Եթե մենք այս գիտակցումն ունենք և մեր կյանքն ապրում ենք Աստծո կամքի համաձայն, անում ամեն ինչ մեր հոգու փրկությանն արժանանալու համար, ուրեմն օժտված կլինենք այն առաքիննություններից մեկով, որը կոչվում է խոնարհություն: Եթե մենք ունենք իրական, ճշմարիտ խոնարհություն, ապա դա պետք է միշտ արտահայտվի մեր առօրյա կենցաղում՝ հագուկապի, նիստուկացի, կենցաղավարության  բոլոր ոլորտներում:
Լիա Սարգսան
]]>
irina2022 Thu, 30 Nov 2023 17:52:03 +0400
Հրեշտակները որպես պահապաններ պաշտպանում են մարդկանց ամեն տեսակ չարիքներից, իսկ աղոթքներն ու խնդրանքները հասցնում առ Աստված https://hayacq.com/76578--.html https://hayacq.com/76578--.html Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում աշնանը նշվում է Սուրբ Հրեշտակապետերի տոնը։ Տոնի խորհուրդը աստվածային արարչության առաջին արարածների՝ հրեշտակների հիշատակությունն է։ Հրեշտակները այլ կերպ երկնային զորքեր են կոչվում ու համաձայն եկեղեցու այրերի մեկնության՝ ստեղծվել են լույսի հետ, երբ Աստված ասաց՝ «Թող լույս լինի», ստեղծվեցին նաև հրեշտակներն ու հրեշտակապետերը՝ որպես Աստծո օգնականներ և սպասավորներ։ Ըստ Եկեղեցու հայրերի՝ նրանք լուսեղեն, անմարմին ու անմահ հոգիներ են, որոնք սպասավորում են Աստծուն։ Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հրեշտակ բառը նշանակում է պատգամաբեր։
Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի աշխատակից Գևորգ սարկավագ Կարապետյանն ասում է, որ երբ արդեն մարդիկ ստեղծվեցին, հրեշտակները որպես պահապաններ տրվեցին նաև մարդկանց, որպեսզի նրանց պաշտպանեն ամեն տեսակ չարիքներից, աղոթքներն ու խնդրանքներն էլ վեր առաքեն առ Աստված։
Այն հարցին, թե հրեշտակները, ինչպես են օգնում կամ պաշտպանում մարդուն, Գևորգ սարկավագն ասաց․
-Հրեշտակների պաշտպանությունը կամ օգնությունը մարդուն կատարվում է մարդու աղոթքները դեպի վեր բարձրացնելու և Աստծո պատգամները վար իջեցնելու շնորհիվ, այսինքն հրեշտակներն, ինչ-որ առումով, միջնորդ են մարդու եւ Աստծու մեջ։ Եթե հիշենք Հիսուս Քրիստոսի ծննդյան դրվագը, այնտեղ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամ Աստվածածնին երևաց, Աստծո պատգամը փոխանցեց նրան ասելով, որ պետք է հղիանա և մեկ զավակ ունենա, որն էլ աշխարհի Փփրկիչը կլինի։ Սուրբ Մարիամն էլ պատասխանեց, որ համաձայն է ու Տիրոջ աղախինն է։ Ու կարծես հրեշտակին պատասխանելով՝ նա Աստծուն պատասխանեց, որովհետև հրեշտակը Աստծո մոտ բարձրացրեց սրբուհու պատասխանը։ Այս կերպ են հրեշտակները մեզ օգնում հաղորդակցվել երկնային ոլորտի հետ։
-Ի՞նչ կա հրեշտակների մեջ, որ մենք կարող ենք ուսանել, սովորել։
-Երբ արարչագործության ժամանակ հրեշտակներն արարվեցին, ի տարբերություն մարդու՝ հրեշտակներն իրենց ազատ կամքով ընտրեցին բարին և նրանցից վերցվեց այլընտրանքը՝ այսինքն չարը ընտրելու հնարավորությունը։ Այս օրինակով մենք՝ մարդիկս, որ ունենք ազատ կամք, բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, հենց հրեշտակներից սովորելու կարիք ունենք, որոնք ընտրել են բարին։ Մենք հրեշտակների օրինակով պետք է ամեն հարցում, ամեն դժվարությունների բախվելիս ընտրենք այն ճանապարհը, որը բարի է, Աստծո կամքը կատարենք, ինչպես հրեշտակները, Աստծո սպասավորները լինելով, կատարում են Աստծո կամքը։
Գևորգ սարկավագը նաև պատմեց, թե մկրտության ժամանակ ինչպես է մարդը պահապան հրեշտակ ստանում։
-Այն, որ մկրտության ժամանակ մարդը պահապան հրեշտակ է ստանում, եկեղեցական ավանդություն է և հիմնավորվում է նրանով, որ մարդը մկրտությամբ աստվածային դրոշմ ու պահպանություն է ստանում և այդ պահպանություններն իրականացնողներն էլ երկնային աննյութեղեն էակներն են։
 
Մանե Կարապետյան

]]>
irina2022 Sat, 11 Nov 2023 19:56:16 +0400
Երուսաղեմում՝ Սուրբ Հարության տաճարում վառվեց Սուրբ կրակը https://hayacq.com/71603--.html https://hayacq.com/71603--.html Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում վառվել է Սուրբ կրակը։   
Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III-ը դուրս է եկել Կուվուկլիայից, որտեղ աղոթել է կրակի իջեցման համար եւ այն բաժանել տաճարում գտնվող մարդկանց։   
Անդրեյ Պերվոզվաննի հիմնադրամի պատվիրակությունը ստացել է Սուրբ կրակն ու արդեն ուղեւորվում է Բեն Գուրիոն օդանավակայան՝ կրակը Ռուսաստան հասցնելու համար: Սուրբ կրակի իջեցումը կատարվում է Քրիստոսի Հարության տոնի նախաշեմին (Յուլիանյան օրացույցով այն նշվում է 2023 թվականի ապրիլի 16-ին)։ Կրակը հասցվում է Երուսաղեմ՝ Սուրբ գերեզմանի տաճար, որը կառուցվել է այն տարածքում, որտեղ խաչվել, թաղվել եւ հարություն է առել Հիսուս Քրիստոսը։  

]]>
hayacq2016 Sat, 15 Apr 2023 18:52:45 +0400
Տեսանյութ.Ինչպե՞ս դուրս գալ պահքից և Ս․ Հաղորդություն ստանալ https://hayacq.com/71450--.html https://hayacq.com/71450--.html Մեծ պահքից մարդիկ դուրս են գալիս Ս․ Հարության Ս․ Պարատագին Ս․ Հաղորդություն ստանալով։


Ավագ շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի Ս․ Պատարագին հաղորդվելու համար անհրաժեշտ է առավոտից ծոմ պահել՝ ոչինչ չուտել ու չխմել, բացի ջրից։ Դեղերը խմել թույլատրվում է։ Սակայն եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ամբողջ օրվա ընթացքում ծոմ պահել, լավ կլինի, որ Ս․ Հաղորդություն ստանա կիրակնօրյա տոնական Ս․ Պատարագին՝ կրկին առավոտից ծոմ պահած գալ եկեղեցի, մասնակցել Ս․ Պատարագին ու ընդհանրական խոստովանությանը։


Ս․ Հաղորդություն ստանալու համար կարող են ծոմ չպահել փոքրիկ երեխաները, հղի կանայք, ծառայության մեջ գտնվող զինվորները։


Եթե մարդը առողջական խնդիրների պատճառով չի կարող ծոմ պահել և երկար անոթի մնալ, ապա այդ մասին պետք է տեղյակ պահի քահանային, զգուշացնի, որ սնունդ է ընդունել։ Նման պարագայում ևս քահանաները կարող են արտոնել Ս․ Հաղորդություն ստանալ։
Ս․ Հաղորդություն չեն կարող ստանալ այն մարդիկ, ովքեր մկրտված չեն, եթե նույնիսկ խստորեն պահել են Մեծ Պահքը։
]]>
larisa2018 Sat, 08 Apr 2023 18:02:32 +0400
Երբ է մեկնարկում Մեծ պահքը. երբ ծոմ պահես, հիշիր, թե ինչ ոգով է պետք այն կատարել https://hayacq.com/70080--.html https://hayacq.com/70080--.html Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, հայտնում է Qahana.am-ը։


Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:


Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:


Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:


Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:


Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:


 
Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:


Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:


 
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:


Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):


Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):


Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:


]]>
larisa2018 Mon, 06 Feb 2023 12:29:02 +0400
Աղոթք խաղաղության համար https://hayacq.com/69584--.html https://hayacq.com/69584--.html Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:]]> hayacq2016 Tue, 17 Jan 2023 23:59:48 +0400 Իբրև մանուկ Հիսուսը ծնվեց Սուրբ Հոգով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից https://hayacq.com/69294--.html https://hayacq.com/69294--.html «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ»

Մարգարեական այս խոսքերը վերաբերում են Քրիստոսի Ծննդյանը և առիթ տալիս մտորումների։       

Իբրև մանուկ Հիսուս ծնվեց Սուրբ Հոգով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից։ Հիսուս Քրիստոսի  ծնունդը նման էր մանկան սովորական ծնունդի, բայց Աստծո Որդին գոյություն ուներ հավիտենությունից առաջ, ուստի Որդին չծնվեց, այլ տրվեց մեզ՝ մարդկությանը։

Կարևոր է այն հաստատումը, որ Մանուկը ծնվեց մե՛զ համար և Որդին մե՛զ տրվեց։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է, ունե՞նք այդ գիտակցումը, որ հրաշալի այս խորհուրդը մեր փրկության համար եղավ։

Այն, որ Հիսուս ծնվեց, փաստ է, պատմական իրողություն։ Այն, որ Որդին տրվեց մեզ, նույնպես իրողություն է։ Պարզապես կարևոր է հարցը ձևակերպել այսպես. արդյոք մեզ համար Մանուկը ծնվե՞լ է, Որդին մեր կյանքում գոյություն ունի՞։ Խնդիրը Սուրբ Ծննդյան իրողությունը միայն փաստելը չէ, այլ այն վերապրելը։ Քանի որ մենք չենք նշում Քրիստոսի ծննդյան տարեդարձը, այլ՝ Փրկչի ծնունդը, որն իրական է, և ամեն տարի Քրիստոս իրապես ծնվում է մեր սրտի քարայրում։

Այլ կերպ՝ Մանուկը մեզ համար չի ծնվի, եթե մենք էլ չծնվենք Նրա համար։ Հոգու ծնունդը ներքին փոփոխություններն են, որոնք արտաքնապես արտահայտվում են աշխարհի, մարդկանց, մեր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Մարդկանց համար մեր հավատքի վկայությունը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչ ենք զգում, այլ՝ ինչ ենք անում։ Զգալ, որ այսպիսին ենք կամ այնպիսին, դեռ բավական չէ։ Տեսե՞լ եք երբևէ դերասանական խաղ, երբ սրերով կռվում են. առաջին հայացքից զգացողությունն այն է, թե իրական սրախաղ է, սակայն հասկանում ենք, որ դրանք նախապես պայմանավորված շարժումներ են, և այդ «կռվի» մեջ չկա չարություն։ Նույն կերպ վարվում է մարդը. ցույց է տալիս, թե ատում է մեղքը, պայքարում չարի դեմ, բայց այդ պայքարը պարզապես խաղ է։

Եթե Մանուկը ծնվել է մեզ համար, ապա մենք էլ կոչված ենք լինել այդ Մանկան նման։ Եթե Որդին տրվել է մեզ, ուրեմն մենք էլ Աստծո որդիներ ենք։ Որդին տրվեց մեզ, և Նա Իր կյանքը զոհեց մեր փրկության համար, ուստի մենք էլ պիտի մեր կյանքը նվիրաբերենք Որդուն։

Սա հոգևոր կյանքի հրամայականն է. ծնվել իբրև մանուկ, Մանկան նման աճել, զորանալ շնորհներով և իմաստությամբ, որպեսզի պատրաստ լինենք նվիրաբերել մեր կյանքը ճշմարտությամբ, արդարությամբ, ողորմությամբ և սիրով՝ հանուն  Աստծո փառքի ու մեր փրկության։

Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
]]>
hayacq2016 Fri, 06 Jan 2023 09:25:28 +0400
Հավատքն ու կասկածը չեն կարող մեկտեղվել.Եվ հենց որ հավատանք առանց տեսնելու, առանց «ապացույցների» կարիքը զգալու, ուրեմն՝ չի կարող լինել ոչինչ.Երանի է մեզ․․․. https://hayacq.com/68666--.html https://hayacq.com/68666--.html Սրանք հարուցյալ Քրիստոս խոսքերն են՝ ուղղված 12 առաքյալներին և հատկապես Թովմասին, ով թերահավատ գտնվեց։ Ի դեպ, Հովհաննու Ավետարանում Թովմասն անվանվում է «Երկվորյակ»։ Թովմասի հավատքի կյանքը հենց այսպիսին է՝ երկդիմի՝ հավատի և անհավատության, կասկածի միջև։


Թովմասը Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ նկատմամբ։ Երբ Քրիստոս երևաց աշակերտներին, Թովմասը բացակա էր։ Աստվածաշունչը մեզ փոխանցում է․ «Իսկ Թովմասը՝ տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»» (Հովհ․ 20։24-25)




Եվ այս դեպքից ութ օր անց, երբ առաքյալները՝ նրանց թվում և Թովմասը հավաքված էին վերնատանը, Քրիստոս, ներս մտնելով փակ դռնից և հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. ««Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»» (Հովհաննես 20:27-29):






Քրիստոս չի՛ անում սա, քանի որ ցանկանում էր Թովմասին դարձի բերել, այլ՝ քանի որ խոստացել էր։ Սակայն Քրիստոսի հետ այս հանդիպումը անհավատ Թովմասին դրդում է խոստովանության, որ երբևէ արված չէր ոչ մի աշակերտի կողմից՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։


Այսօր մեր կյանքում մե՛նք էլ անհավատ Թովմասի նման երբեմն ունենում ենք Քրիստոսի հետ նման հանդիպման ցանկություն, Նրա աստվածությունը զգալու անհրաժեշտություն։ Մենք պայմաններ ենք դնում՝ ասես ստուգելու համար Նրան։ Ցանկանում ենք տեսնել «ապացույցներ»՝ հավատալու համար։


Սակայն պիտի գիտակցենք, որ այս մոտեցումը շեղում է մեզ իրական ճանապարհից, քանի որ հավատքն ու կասկածը չեն կարող մեկտեղվել։ Եթե կասկածում եմ, չեմ վստահում, ապա ինչպե՞ս եմ հավատում։


Այսուհետ մի կողմ թողնենք կասկածները, որ քայքայում են իրական հավատը։ Այսօր Քրիստոս մեզ հայտնվում է, քանի որ խոստացել, ո՛չ թե ապացուցում է մեզ ինչ- որ բան, սակայն չօգտվե՛նք Տիրոջ մեծահոգությունից և մեր հավատը չչափենք ապացույցներով։


Եվ հենց որ հավատանք առանց տեսնելու, առանց նման «ապացույցների» կարիքը զգալու, ուրեմն՝ չի կարող լինել ոչինչ, ավելի հրաշալի։ Չէ՞ որ այդպիսիններին Քրիստոս Ինքն է ասում՝ երանի է ձեզ։


qahana.am
]]>
larisa2018 Mon, 05 Dec 2022 18:10:55 +0400