Սպորտ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Սպորտ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ. Երկրպագուն մտրակով ծեծել է ֆուտբոլիստին https://hayacq.com/78954--.html https://hayacq.com/78954--.html Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Իթիհադ»-ի պարտությունից հետո երկրպագուն մտրակել է թիմի մարոկացի ֆուտբոլիստ Աբդեռազակ Համդալլաին:


Ապրիլի 11-ին «Ալ-Իթթիհադը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ Համդալլան խփեց իր թիմի միակ գոլը։


Հանդիպման ավարտից հետո Համդալլան մոտեցել է երկրպագուներին։ Նա վիճաբանել է նրանց հետ և ջուր լցրել նրանց վրա։ Դրանից հետո երկրպագուներից մեկը՝ արաբական ավանդական հանդերձանք հագած, մտրակով երկու անգամ հարվածել է ֆուտբոլիստին։ Ի վերջո, մարզադաշտի աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել կողմերին։


Համդալլան «Ալ Իթթիհադում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 27 գոլի հեղինակ։


33-ամյա ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում։
]]>
larisa2018 Sat, 13 Apr 2024 14:30:03 +0400
UWW-ն կհետաքննի և կպատժի Բաքվում Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին կաշառելու փորձի և նրան պարտության տանելու մեղավորներին https://hayacq.com/78933-uww-.html https://hayacq.com/78933-uww-.html Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) պաշտոնական բողոք է ստացել Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ապրիլին Բաքվում կայացած նախաօլիմպիական խաղերում որակավորման մրցաշարի 74 կգ քաշայինների կիսաեզրափակչում Չամիզոն և Բայրամով գոտեմարտից. նշում է UWW-ն և տեղեկացնում, որ գոտեմարտերի բոլոր գործողությունները, մրցավարական որոշումները կվերանայվեն ուշադիր և անհրաժեշտ որոշումներ և համապատասխան պատժամիջոցներ կլինեն:


Նշվում է, որ նաև բոլոր մյուս հայտարարությունները, որոնք արվել են այս մենամարտի և բոլոր ներգրավված անձանց անձեռնմխելիության վերաբերյալ, նույնպես ենթակա կլինեն հետաքննության UWW-ի կողմից:


Իտալացի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոն Բաքվի նախաօլիմպիական խաղերում կոռուպցիոն փորձի զոհ է դարձել։


Նա նշել էր, որ Բաքվում իրեն 300․000 դոլար են առաջրկել՝ պայմանով, որ խաղը պարտվի։ Մարզիկը նշել է. «Ես նրանց ուղարկեցի «գրողի ծոցը», որովհետև ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։


Չամիզոն նշել է, որ գլխավոր մրցավարն ադրբեջանցի մարզիկ Բայրամովի օգտին որոշում է կայացրել և չի հաշվել իր միավորները, թեև գորգի 5 մրցավար միավոր են տվել և վարժությունը հաշվել են Չամիզոյի օգտին։ Նա դրանով զրկվել է հաղթանակից և չի հավաքել անհրաժեշտ միավորներ՝ Փարիզի օլիմպիական խաղերին մեկնելու համար։
]]>
larisa2018 Fri, 12 Apr 2024 14:24:02 +0400
Ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար. Չամիզոն՝ Բաքվի մրցաշարում պարտվելու մասին https://hayacq.com/78908--300000-.html https://hayacq.com/78908--300000-.html Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին Eurosport-ին ասել է կուբացի և իտալացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի և համա-ամերիկյան քառակի չեմպիոն, օլիմպիական և եվրոպական խաղերի մեդալակիր ֆրենկ Չամիզոն:


«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես մրցում էին նրանց տանը, և նրանք գնել էին ամեն ինչ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մենամարտերը վարում էր նույն մրցավարը (Ալեքսեյ Բազուլին)։


 
Ես հասա եզրափակիչ, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որն ինձ հիշեցնում է շատ տարիներ առաջվա բռնցքամարտը։ Եվ հետո, այո, ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար: Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի ունեցավ կշռման ժամանակ։


Ես նրանց ուղարկեցի հեռու, քանի որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։ Հեշտ չէ խաթարել իմ ինքնությունը: Ես վառ պացույց եմ, ուղղակի նայեք իմ մենամարտը: Ես այնքան զզված եմ, որ չեմ զգում, որ ես խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրենկ Չամիզոն:


Իտալացի ազատ ոճի ըմբիշ ֆրանկ Չամիզոն Բաքվում ընթացող որակավորման մրցաշարում ադրբեջանցի մարզիկ Բայրամովի հետ պայքարել է օլիմպիական ուղեգրի համար: Գոտեմարտի ընթացքում Չամիզոյին պարբերաբար միավորներ չէին տալիս, իսկ Բայրամովը մեկ րոպեից ավել խուսափում էր պայքարից:
]]>
larisa2018 Thu, 11 Apr 2024 12:37:59 +0400
«Իսլամական պետությունը» սպառնացել է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղերում https://hayacq.com/78871--.html https://hayacq.com/78871--.html «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է ահաբեկչություններ կազմակերպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղերում։


Խմբավորումը հրապարակել է զինված տղամարդու պատկեր և այն մարզադաշտերի անունները, որտեղ այս շաբաթ տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները.


Նկարում առկա է նաև «Սպանել նրանց բոլորին» մակագրությունը:


Մարզադաշտերի թվում են «Էմիրեյթսը» (Անգլիա), «Պարկ դը Պրինսը» (Ֆրանսիա), «Մետրոպոլիտանոն» (Իսպանիա), «Սանտյագո Բեռնաբեուն» (Իսպանիա)։
]]>
larisa2018 Tue, 09 Apr 2024 18:24:09 +0400
Դիվանագիտական սկանդալ՝ ՀՖՖ-ի «թեթև ձեռքով»՝ Հայաստան- Կոսովո խաղում https://hayacq.com/78641--.html https://hayacq.com/78641--.html «Իրավունք»-ը գրում է.


«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին: Իհարկե, ընկերական ասվածը, թերևս այս դեպքում խիստ հարաբերական է ասված: Առաջին խաղակեսն ընթացավ առանց ինտրիգների՝ թեպետ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Կոսովոն՝ ի դեմս Միլոտ Ռաշիցանի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը:


Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ: Իսկ վերադարձան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկին պակաս դրոշով: Այն, որ ֆուտբոլիստները հմտորեն թաքցրել էին շապիկի վրայի դրոշը, «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց քառօրյա և 44 օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ, ում աչքից չէր վրիպել այն, ինչը կարող է պատճառ դառնալ հերթական դիվանանագիտական սկանդալի:


Պարզվում է՝ միայն 45 րոպե խաղից հետո, երևի թե, ազգային հավաքականը գցել-բռնել է, որ Եռագույնի կողքին՝ Կոսովոյի պետական դրոշը կրելով՝ վիրավորում են իրենց իսկ դարպասապահին: Չէ որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն ազգությամբ սերբ է: Իսկ Կոսովոն խլել են Սերբիայից, ինչպես Արցախը՝ Հայաստանից:


Ինչևէ, նշենք, որ Հայաստան-Կոսովո խաղն ավարտվել է՝ 0:1: Իսկ թե ինչ տպավորություններով են հեռացել Կոսովոյի երկրպագուները Հայաստանից, կարելի է միայն պատկերացնել և հուսալ, որ ըմբռնումով կմոտենան տեղի ունեցածին»։
]]>
larisa2018 Tue, 26 Mar 2024 12:43:00 +0400
Արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակ https://hayacq.com/78626--.html https://hayacq.com/78626--.html Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցածի պատճառով արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։


ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա և ոչ կառավարական Ծայրահեղականության դեմ պայքարի նախագծի ներկայիս խորհրդական Էդմունդ Ֆիտոն-Բրաունն ասել է, որ անհանգստացած է Փարիզի Օլիմպիական խաղերով:


Ըստ NYT-ի, այս կարծիքը կիսում են այլ փորձագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, ովքեր զբաղվում են ահաբեկչական սպառնալիքներով:


Արևմտյան երկրներից մեկի հետախուզության աշխատակիցը հրապարակմանը ասել է, որ հիմնական գործոնները, որոնց պատճառով կարող է տեղի ունենալ նոր ահաբեկչություն, «Իսլամական պետության» քնած բջիջների առկայությունն է Եվրոպայում, շարունակվող պաղեստինյան -իսրայելական հակամարտությունը և ռուսալեզու քաղաքացիների կողմից զինյալներին ենթադրյալ աջակցությունը:


Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ իշխանությունները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են ամենաբարձր մակարդակի։


Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի Crocus City Hall-համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զինված մարդիկ ներխուժել են դահլիճ և կրակ բացել հանդիսատեսի վրա։ Դրանից հետո պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ:
]]>
larisa2018 Mon, 25 Mar 2024 14:42:30 +0400
Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա https://hayacq.com/78524--.html https://hayacq.com/78524--.html Թուրքիայում ֆուտբոլային հանդիպմանը հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնությունում կիրակի տեղի ունեցած հանդիպումից հետո բռնություն է տեղի ունեցել «Տրաբզոնսպոր» ակումբի երկրպագուների և «Ֆեներբահչե»-ի խաղացողների միջև: Տանտերերի երկրպագուների ամբոխը ներխուժել է «Տրաբզոնսպորի» մարզադաշտ հանդիպման ավարտին վերջին սուլիչից հետո, որում «Ֆեներբահչեն» հաղթել է 3։2 հաշվով: Տարածվող տեսանյութերում երևում է, որ «Տրաբզոնսպորի» երկրպագուն մտնում է խաղադաշտ և սկսում վազել դեպի հաղթանակը տոնող «Ֆեներբահչեի» խաղացողները։ Ոմանք պատասխանում են՝ վազելով դեպի երկրպագուն և փորձելով բռունցքով հարվածել նրան: Այնուհետև խաղադաշտ են վազում մյուս երկրպագուները։ Բռնության տեսարաններից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։ «Այսօր երեկոյան «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» ֆուտբոլային խաղից հետո անհապաղ հետաքննություն է սկսվել՝ նույնականացնելու խաղադաշտ մտած հանդիսականներին և հետաքննելու խաղի վերջում տեղի ունեցած միջադեպերը»,- գրել է նա X-ի իր էջում՝ նշելով, որ բռնության դեպքերը ֆուտբոլում ընդունելի չեն։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) իր հերթին իրադարձություններն անվանել է «անընդունելի»՝ նշելով, որ «այդ միջադեպերի մեղավորների նկատմամբ կկիրառվեն անհրաժեշտ քրեական պատժամիջոցները»: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ևս դատապարտել է միջադեպը։ «Թուրքիայի Սուպերլիգայի «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» խաղից հետո  բռնությունները բացարձակապես անընդունելի են՝ խաղադաշտում կամ դրա սահմաններից դուրս, այն տեղ չունի մեր սպորտում կամ հասարակության մեջ»,- գրել է Ինֆանտինոն Instagram-ում։ Նա նշել է, որ նախկինում ասել է և նորից կասի՝ ֆուտբոլում յուրաքանչյուր խաղացող պետք է ապահով լինի խաղալու հարցում: ՖԻՖԱ-ի նախագահը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Հավելենք, որ Թուրքիայի առաջնությունում սա բռնության առաջին դեպքը չէ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Անկարագյուջու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան և նրան ուղեկցող մի քանի անձինք հարձակվել էին «Չայկուր Ռիզեսփոր»-ի հետ հանդիպման մրցավար Հալիլ Ումութ Մելերի վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում «Անկարագյուջուի» մարզադաշտում՝ այն բանից հետո, երբ բարձրագույն լիգայի խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով: Քոջան վազել էր մրցավար Մելերի ուղղությամբ, բռունցքով հարվածել ու տապալել նրան։ Այնուհետև Քոջային ուղեկցողները սկսել էին ոտքերով հարվածել գետնին ընկած Մելերին։ Կարճ ժամանակ անց մրցավարը կարողացել էր ոտքի կանգնել, հարձակումից հետո նրա ձախ աչքն այտուցվել էր։




]]>
larisa2018 Tue, 19 Mar 2024 12:45:44 +0400
Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է https://hayacq.com/78489--uww-.html https://hayacq.com/78489--uww-.html Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն էՕլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը 97 կգ քաշային կարգում:

Երկրորդ և երրորդ տեղերում բելառուս և կուբացի մարզիկներ են` Աբուբակար Խասլականաուն և Գաբրիել Ռոսիլլոն:

Դասակարգման համաձայն՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդն է, Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշում` երրորդը:
]]>
hayacq2016 Sat, 16 Mar 2024 16:08:36 +0400
Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» https://hayacq.com/78099--metaratingsru.html https://hayacq.com/78099--metaratingsru.html Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Լոկոմոտիվ»-ի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն:


Կայքի տեղեկություններով, ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են. gործը պաշտոնական բանակցությունների չի հասել՝ չնայած «Գալաթասարայ»-ի՝ ձախ պաշտպանի վաճառքից հետո Տիկնիզյանի տրանսֆերը պաշտոնականացնելու ցանկությանը։


Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից՝ ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զենիթ»-ը փորձել է վերսկսել բանակցությունները Տիկնիզյանի հետ, սակայն խաղացողը մերժել է այս առաջարկը։ «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը Sport24-ին տված մեկնաբանությունում խորհուրդ է տվել Տիկնիզյանին տեղափոխվել միայն եվրոպական ակումբ։
]]>
larisa2018 Thu, 22 Feb 2024 14:06:20 +0400
Տեսանյութ.Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն.հաղթանակը նվիրեց հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին https://hayacq.com/78019--.html https://hayacq.com/78019--.html Տեսանյութ.Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն.հաղթանակը նվիրեց հերոս եղբորը` Տարոն ԱնդրեասյանինԱրման Անդրեասյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին։
Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին։

Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է, միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների դեմ և որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
]]>
hayacq2016 Sat, 17 Feb 2024 23:00:27 +0400