Քաղաքաշինություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Քաղաքաշինություն - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը https://hayacq.com/70101--.html https://hayacq.com/70101--.html ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Այդ մասին Քերոբյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:


«Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։


Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։


Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։


Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին»,- գրել է նա։

]]>
irina2022 Mon, 06 Feb 2023 23:30:27 +0400
Շինարարի ստեղծագործ ձեռքերի վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները որոնք զարմացնում և հիացնում են բազում օտարերկրացիներին https://hayacq.com/50699--.html https://hayacq.com/50699--.html Շինարարի ստեղծագործ ձեռքերի վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները որոնք զարմացնում և հիացնում են բազում օտարերկրացիներինՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի ուղերձը շինարարարի օրվա առթիվ։ 
Հարգելի շինարարներ այսօր մեր մասնագիտական տոնն է՝ քարի միջոցով պատմությունը կերտողի օրը։ Մեծ և անգնահատելի է շինարարի ավանդը մեր երկրի զարգացման և շենացման գործում։ 
Շինարարի մտքի թռիչքի, ստեղծագործ ձեռքերի և անձնվեր աշխատանքի լուռ վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները և բազմաթիվ բարդ ենթակառուցվածքները, որոնք զարմացնում և հիացնում են ոչ միայն մեզ այլ բազում օտարերկրացիներին։ Շինարարի ու ճարտարապետի համատեղ ստեղծագործ արդյունքները այսօր էլ դարձել են Հայաստանի այցեքարտը։ 
Կյանքը զարգանում և առաջ է գնում նաև շինարարության միջոցով։ Եվ այժմ էլ մեր ուսանողները և շրջանավարտները իրենց աշխատանքով բարձր են պահում շինարարի դարավոր և անբասիր պատիվը։
Հարգելի գործընկերներ Դուք ամեն օր կերտում եք մեր վաղվա օրը, ապացուցելով հայ ժողովրդի հաղթելու, արարելու դարերի խորքից եկող հրամայականը։ 
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթելով Ձեզ երջանկություն, ընտանեկան բարորություն, ցանկանում եմ ստեղծագործական նոր լիցքերով շենացնենք մեր Հայրենիքը։
 
 
 
]]>
irina2022 Fri, 07 Aug 2020 18:12:43 +0400
Տեսանյութ. Երևանում տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը https://hayacq.com/41767--2800-.html https://hayacq.com/41767--2800-.html Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր:

Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այգին Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:
Այգում տնկվել է 70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Ստեղծվել է նաև Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով:

Այգու կառուցման համար ծախսվել է 5.300.000 ԱՄՆ դոլար: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019թ. սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:  


Մանրամասները` տեսանյութում:
]]>
larisa2018 Fri, 10 May 2019 16:43:05 +0400
Ահա թե ինչու չեն ապամոնտաժվում Մանումենտի մեծահարուստների դղյակները.Քաղաքապետի խոսնակ https://hayacq.com/40595--.html https://hayacq.com/40595--.html Ահա թե ինչու չեն ապամոնտաժվում Մանումենտի մեծահարուստների դղյակները.Քաղաքապետի խոսնակԸստ մեր տվյալների, այստեղ աշխատում է ամենաշատը 2-3 տասնյակ քաղաքացի]]> larisa2018 Fri, 15 Mar 2019 12:15:15 +0400 Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը https://hayacq.com/37629--.html https://hayacq.com/37629--.html Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն:]]> hayacq2016 Thu, 29 Nov 2018 15:54:10 +0400 Բոլորս էլ սիրում ենք Շառլ Ազնավուրին, բայց սիրելով քանդել ուրիշ բան՝ մտածողություն, ինչ է նշանակում. Մկրտիչ Մինասյան https://hayacq.com/36591--.html https://hayacq.com/36591--.html Ի՞նչ է նշանակում մշակույթի նախարարությունը որոշում է քննարկումներ անցկացնել փոխել, թե չփոխել, ուրիշ գործ չունեն չեմ հասկանում, ոլորտում բավականին աշխատանք կա անելու, շատ կարևոր գործեր կան՝ թող զբաղվեն: ]]> hayacq2016 Wed, 31 Oct 2018 21:43:35 +0400 Արթուր Մեսչյանը կնշանակվի Երևանի գլխավոր ճարտարապետ https://hayacq.com/36200--.html https://hayacq.com/36200--.html Արթուր Մեսչյանը կնշանակվի Երևանի գլխավոր ճարտարապետԵրևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  առաջարկել է ճարտարապետ, երգիչ, երգահան Արթուր Մեսչյանին: Հավանաբար հենց վաղը կհայտարարվի նշանակման մասին, քանի որ Արթուր Մեսչյանը արդեն համաձայնվել է:   ]]> hayacq2016 Sun, 21 Oct 2018 16:53:22 +0400 Փաշինյանի նոր հայտարարությունը. աննախադեպ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար, որ երբևէ Հայաստանում չեն եղել https://hayacq.com/34690--.html https://hayacq.com/34690--.html Փաշինյանի նոր հայտարարությունը. աննախադեպ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար, որ երբևէ Հայաստանում չեն եղելՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ հաստատվել է]]> larisa2018 Tue, 11 Sep 2018 10:53:01 +0400 Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքներում ևս ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ https://hayacq.com/31298--.html https://hayacq.com/31298--.html Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքներում ևս ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներԽնդիրը բավականին խորն է, մեզ առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է]]> larisa2018 Fri, 01 Jun 2018 12:50:54 +0400 «Երևան իմ սեր» հիմնադրամին պատկանող տարածքում թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ. Կոնդի բնակիչների բողոքը https://hayacq.com/30292--.html https://hayacq.com/30292--.html «Երևան իմ սեր» հիմնադրամին պատկանող տարածքում թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ. Կոնդի բնակիչների բողոքըՀիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հետ կապ հաստատել ուղղակի հնարավոր չէ:  Մի քանի լրատվամիջոցների ենք դիմել, բայց լրագրողներն ասում են, որ երբ Արշակ Կարապետյանը լսում է, որ զանգահարողը լրագրող է կամ անջատում է հեռախոսը, կամ ասում՝ հիմա հարմար չէ, զանգեք մի փոքր ուշ: Երբ հետո նորից զանգում են՝ էլ չի պատասխանում զանգերին: Չգիտենք հիմնադրամն առհասարակ նորմալ աշխատակազմ ունի, թե չէ:]]> hayacq2016 Sat, 05 May 2018 13:32:57 +0400