Տեսանյութ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Տեսանյութ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին https://hayacq.com/79188--2-5-4-.html https://hayacq.com/79188--2-5-4-.html Կիրանցում սեւբերետավորները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա` առանց նախազգուշացման` ապահովելու անհայտ համարներով մեքենայի անցումը, բնակիչները թույլ չեն տվել` կասկածելով, որ այնտեղ ադրբեջանցիներ են:


Բախման ժամանակ կիրառվել է լուսաձայնային նռնակ, ինչն ավելի վրդովվեցրել բնակիչներին, բայց ճանապարհ բացել չի հաջողվել ու սեւբերետավորները ստիպված նահանջել են: Լուսաձայնային նռնակի հետեւանքով  վիրավորում է ստացել երկու ոստիկան, որոն գիշերն այցելել է Բագրատ Սրբազանը:


Կան տուժածներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում:
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 12:51:02 +0400
Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին https://hayacq.com/79185--.html https://hayacq.com/79185--.html Երբևէ մտածե՞լ եք, թե որքան ժամանակ գոյություն կունենա Երկիր մոլորակը: Որքա՞ն ժամանակ դեռ մարդիկ կկարողանան քայլել և երթևեկել մեր մոլորակի վրա, հիանալ կատուներով, գրքեր գրել, ուսումնասիրել շրջապատող աշխարհը և ակամա ձգտել ինքնաոչնչացման:
Մեր մոլորակը մոտ 4 ու կես միլիարդ տարեկան է, և կյանքը դրա վրա գոյություն ունի ավելի քան 3,5 միլիարդ տարի։ Տարբեր գնահատականների համաձայն՝ մոտ 5 միլիարդ տարի հետո Երկիրը, և գուցե ամբողջ Արեգակնային համակարգը, այլևս գոյություն չի ունենա: Ճիշտ է, կյանքն այստեղ, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ կվերանա։



Փորձենք հասկանալ գիտական ամենահամարձակ ​​տեսությունները այն մասին, թե ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին։ Մանրամասները՝ տեսանյութում:
]]>
larisa2018 Sat, 27 Apr 2024 12:02:51 +0400
Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք https://hayacq.com/79183--.html https://hayacq.com/79183--.html Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենքՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:
]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 11:16:46 +0400
Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին https://hayacq.com/79177--.html https://hayacq.com/79177--.html Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան խումբը հայտնում է, որ  պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:

]]>
hayacq2016 Sat, 27 Apr 2024 09:08:45 +0400
Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը https://hayacq.com/79175--.html https://hayacq.com/79175--.html Կիրանցում գերլարված իրավիճակ է, սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհըԿիրանցում գերլարված իրավիճակ է։ Սևբերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում՝ ընդդեմ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու։ Քաշքշուկ և հրմշտոց է սկսվել տավուշցիների և ոստիկանների միջև, սևբերետավորները ուժ են կիրառում։
Կիրանցում է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 21:32:52 +0400
Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է https://hayacq.com/79172--.html https://hayacq.com/79172--.html Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ էԱյս պահին լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածում. մի խումբ քաղաքացիներ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի անօրինական սահմանազատման գործընթացի դեմ՝ փակելով ճանապարհը։

Ոստիկանների նյարդերը տեղի են տալիս, որոնք, օգտվելով ոստիկանի համազգեստ կրելու հանգամանքից, գորգոռում են քաղաքացիների վրա ու դեռ քաղաքացիներին մեղադրում գոռալու մեջ։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 17:00:45 +0400
Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով https://hayacq.com/79165--.html https://hayacq.com/79165--.html ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ է լինելու կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում:


Նա, մասնավորապես, գրել է.




«• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո:


Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո
Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո,
Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո,
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի,
Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերումքաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո,
Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում` քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին,
Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ,
Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց,
Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու,
Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի,
Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո,
Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։
Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։
Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։
Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շոտերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։
Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 13:42:37 +0400
Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում https://hayacq.com/79169--.html https://hayacq.com/79169--.html ԱՄՆ մայրաքաղաքաք Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել։




Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ ցույցի մասնակիցները ծածանում են Թուրքիայի դրոշներն ու վանկարկում Փաշինյանի ազգանունը:


Տեսանյութով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ ԱԺ պատամավոր Քրիստինե Վարդանյանն ու կից գրել․  «Ու այս ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանությունից կամ գործակալներից»:
]]>
larisa2018 Fri, 26 Apr 2024 12:51:30 +0400
Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան https://hayacq.com/79162--.html https://hayacq.com/79162--.html Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել ԵրևանԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան:

Ավելի վաղ քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան ի աջակցություն տավուշցիների։

Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց։
]]>
hayacq2016 Fri, 26 Apr 2024 12:02:05 +0400
Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ https://hayacq.com/79151--.html https://hayacq.com/79151--.html Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ 

«Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։

Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազնդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում։
]]>
hayacq2016 Thu, 25 Apr 2024 16:11:35 +0400