ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 փետ 2018 19:51

Ադրբեջանի ղեկավարությանը պետք է ցուցաբերի զգուշավորություն և զերծ մնա անմիտ ու ամբիցիոզ քաղաքականությունից՝ խուսափելու անդառնալի կորուստներից

Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային Ժողովում.

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտատարությունն էր Հայաստանի Հանրապետության տարածքների, այդ թվում մայրաքաղաք Երևանի նկատմամբ ցուցաբերած հավակնությունների վերաբերյալ: Ինչ խոսք այս հայտարարության մասին հնչեցին բազմաթիվ սուր քննադատություններ և՛ փորձագիտական և՛ քաղաքական շրջանակներից, նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Բայց միայն սա չէ կարևորը: Կարևոր է նաև այն բացասական զգացողությունը, որ համակեց շատ շատերիս այդ տխրահռչակ ելույթից հետո: Մեզանից շատերը ծանր դառնության զգացում ապրեցին՝ հերթական անգամ մտորելով՝ թե էս ու՞մ հետ գործ ունենք. մի մարդու, ով սպառելով իր ներքաղաքական փամփուշտները նախագահական ընտրությունների նախընտրական փուլում խելահեղ և անբնական հայտարարություններով փորձում է տպավորություն գործել ներքին լսարանի վրա, թե՞ պատերազմական այդ հռետորաբանությամբ ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ թքած ունի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և դրանցով առաջնորդվող ԵԱՀԿ Մինսկի խմբի արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության վրա կամ օգտվելով տարածաշրջանում համաշխարհային ուժային կենտրոնների վարած շահախնդիր և հակասական քաղաքականությունից՝ ձգտում է ամրապնդել ներկայիս Ադրբեջանի տարածքում խորը պատմական արմատներ ունեցող հին պարսկական խանական կառավարման համակարգը՝ նոր փայլփլուն շղարշով: Որ տարբերակն էլ որ լինի, հաստատ մեկը մեկից վատն է: 

Ի դժբախտություն իրեն, Ադրբեջանի նախագահը այս ամենի մեջ հաշվի չի առնում թերևս ամենակարևոր հանգամանքը՝ հայ ժողովրդի հավաքական իղձը: Խոսելով այդ իղձի մասին, ես թերևս ակամա հուշում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցուցաբերել զգուշավորություն և զերծ մնալ անմիտ ու ամբիցիոզ քաղաքականությունից՝ խուսափելու անդառնալի կորուստներից, բայց այդ հուշումը ես անում եմ գիտակցաբար, քանզի, թող տարօրինակ չթվա, իմ սիրտը ցավում է նաև Ադրբեջանի այն բազմաթիվ, գուցե և հազարավոր անմեղ քաղաքացիների համար, ովքեր իրենց պետության անհեռատես վարքագծի պատճառով կարող են բախվել հայկական անկասելի ռազմական մեքենային և ջարդուփշուր լինել: 
 
Իսկ այդ իղձը հայ ժողովուրդի իր պատմական հայրենիքում ազատ անկախ և միացյալ պետություն կերտելու անսահման մղումն է, երազանքը, որը հազարամյակներ շարունակ սնուցել է մեր ոգին և ազգային նկարագիրը՝ հաղորդելով մեզ անհողդողդ վճռականություն՝ հասնելու մեր ազգային երազանքի իրականացմանը: Արևմտահայ հայտնի պոետ Մեծ եղեռնի նահատակ Դանիել Վարուժանը գրել է. 

Ինչ փոյթ կեանքը մեռնող
Երբ որ երազը կ՛ապրի,
Երբ որ երազն անմահ է:
Երազանքը շարունակվում է, եթե անգամ այն կատարվում է:
Երազանքի շարունակականութունը գաղափարի կատարելագործման բացառիկ գրավականն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր