Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

28 փետ 2025 16:04

Տեսանյութ.Քողարկված կոռուպցիոն սխեմա, ինչու է Կադաստրի կոմիտեն խոչընդոտում Համահայկական կոնգրես կոնսորցիումի սոցիալական նախագծերը

Տեսանյութ.Քողարկված կոռուպցիոն սխեմա, ինչու է Կադաստրի կոմիտեն խոչընդոտում Համահայկական կոնգրես կոնսորցիումի սոցիալական նախագծերը«Հայացք» մամուլի ակումբում Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բադալյանը և Ամերիկյան էկոավանների կառուցապատման ծրագրի Հայաստանյան նախագծերի ղեկավար Դավիթ Պետրոսյանը ներկայացրեցին Կադաստրի կոմիտեի ստեղծած խոչընդոտները՝ Համահայկական կոնգրես կոնսորցիումի կողմից  իրականացվող սոցիալական նախագծերին:

Արմեն Բադալյանն իր խոսքում նշեց, որ խնդիրը քողարկված կոռուպցիոն սխեմա է պարունակում. «Երբ ասում են կոռուպցիա չկա Հայաստանում, ոչ, կա՛ կոռուպցիա՝ պարզապես բարդացել է գործընթացը և թվաբանությունը: Մենք պայքարում ենք այս արատավոր երևույթի դեմ: Ոչ մի պաշտոնյա, ոչ մի գերատեսչություն չպետք է ակնկալի, որ իր «ոսկե ստորագրությունը» դնելու համար պետք է ինչ որ մեկը իրեն կաշառք տա»:

Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ սկզբում կարծել են, որ խնդիրը ավելի շատ անտեղյակության, չիմացության արդյունք է, սակայն որոշ քայլերից հետո պարզ է դարձել, որ կա հստակ մտադրություն, նպատակներ և ակնկալիքներ:

Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր