Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր          Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար       Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի    

05 սեպ 2023 16:53

Տեսանյութ.Որակական փոփոխությունների համար առաջարկում եմ հասնել կոնսենսուսային թեկնածուի, մնացած ուժերն էլ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն. Ն Նորիկյան

«Հայացք» մամուլի ակումբում Արդար Հայաստան կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը խոսեց քարոզարշավի ընթացքի մասին:
Նորիկ Նորիկյանը ամփոփելով քարոզարշավի ընթացքը նշեց, որ Երևանի բնակիչները ցանկանում են իրենց կուսակցությանը տեսնել Երևանի ավագանիում.«Երևանցիները, այո, կուզենային մեր քաղաքական ուժին տեսնել Երևանի ավագանում և ավելին՝ ավելի մեծ քաղաքական ազդեցություն են ակնկալում տեսնել։ Այդ իսկ պատճառով մեր շանսերը գնահատում եմ շատ լավ»,- ասաց Նորիկյանը։

Նորիկ Նորիկյանը հանդես եկավ նաև քաղաքական ուժերին ուղղված առաջարկ նախաձեռնությամբ. ««Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը և իրական ընդդիմության հաղթանակին: 1990-ից մինչ օրս երբեք ընդդիմությունն ընտրությունների միջոցով իշխանության չի եկել: 

Եթե դուք իսկապես ուզում եք ձևավորել Երևանում նոր իշխանություն, մենք ունենք ընդամենը երկու օր ժամանակ: Եթե այն ուժերը, որոնք իսկապես ձգտում են որակական փոփոխություններ, Երեւանում ձեւավորել նոր իշխանություն, առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի առաջադրմանը, իսկ մնացած ուժերը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն  և ամբողջությամբ սատարեն կոնսենսուսով ձեւավորված թեկնածուին: Եթե այդպիսի կենսենսուսային թեկնածու կձեւավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետեւության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր