Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է խոտածածկույթ, հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը          Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ       Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության և անեծքի առարկա    

28 հուն 2025 20:47

Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության և անեծքի առարկա

Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության և անեծքի առարկաՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՀՐԱԴԱԴԱՐ ՉԻ ԼԻՆԻ

Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար ա խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա:

Սա, ըստ էության, պարտության խոստովանություն է:

Նա չէր սպասում, որ իր գլխավոր, փառահամար «արժանիքը»` վայրահաչ պղծալեզությունը, որով թիրախավորեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին` Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հասարակության վրա լրիվ հակառակ ներգործություն կունենար:

Նա չէր սպասում, որ ամբողջ մեր հանրությանը դրանով միայն դեմ կհաներ իրեն: Մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության եւ անեծքի առարկա:

Փաշինյանի հանրային համարումն էլ ավելի գահավիժեց, իսկ փաշինյանական իշխանությունն ավելի խորապես ընկալվեց որպես օտարածին եւ Հայաստանի համար սպառնալից օրակարգերի հաղորդակ:

Հիմա մանկամիտ մի շուստրիությամբ նա հրադադար է աղերսում: Չի հասկանում, որ այս ընթացքում անցել է սահմաններ, որոնք իր հաշտությունը սեփական ժողովրդի այլեւս անհնար են դարձրել:

Միակ բանը, որ հաջողեց այս գարշաբերան արշավի արդյունքում, այն էր, որ կարողացավ մեր հանրությանը ժամանակավորապես շեղել մեր առաջ ծառացած կենսական մարտահրավերներից եւ իր կառավարման աղետալի ձախողումներից: Ընդամենը` ժամանակաորապես:

Այդ մարտահրավերների եւ ձախողումների մասին` հաջորդիվ: Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր