Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

27 փետ 2020 15:40

ՉԺՀ-ի Ցյանցզյան քաղաքում կվարձատրեն կորոնավիրուսի ախտանիշների մասին կամավոր հայտնողներին

Չինաստանի Հուբեյի նահանգի Ցյանցզյան քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր կհայտնեն իրենց մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության մասին, կկարողանան ստանալ 1000-ից մինչեւ 10 հազար յուան՝ անկախ այն բանից՝ կհաստատվի հիվանդությունը, թե՝ ոչ:Այդ մասին ասված Է տեղական կառավարության հայտարարության մեջ, որը տարածել են չինական ԶԼՄ-ները , տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը: Ճշտվում Է, որ ծրագիրը գործելու Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը:
1000 յուան (շուրջ 142 դոլար) վարձատրությունը կարող են ստանալ քաղաքի այն բնակիչները, որոնք կամավոր բուժհաստատություններին կդիմեն բարձր ջերմությամբ եւ որոնց մոտ առաջին անգամից չի հաջողվում հստակորեն որոշել կորոնավիրուսի մյուս ախտանիշների առկայությունը:

Երկու հազար յուան (շուրջ 284 դոլար) կստանան նրանք, ովքեր կորոնավիրուսի ախտանիշներով կդիմեն բուժհաստատություններ եւ կհայտնվեն վարակման մեջ կասկածվող պացիենտների ցուցակում: 10 հազար յուան (շուրջ 1,4 հազար դոլար) բաժին կհասնի նրանց, ովքեր կամավոր կդիմեն օգնության, եւ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ կհաստատվի կորոնավիրուսով վարակվածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր