Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

11 հուլ 2025 14:29

Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է. Լուսանկարներ

Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է. ԼուսանկարներԿլիմայական փոփոխությունների և երաշտի  պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։
Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Տեղացիները նշում են, որ նախկինում  գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ ոտքով են գնում, քանի որ գյուղերի հեռավորությունը զգալիորեն կրճատվել է։

Վանա լիճը (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3.712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր