19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում         17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են      17:02 - Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge    

24 մար 2020 17:00

Որոշ ուսուցիչներ ու աշարկետներ չունեն տեխնիկա՝ հեռավար ուսուցման համար. Ժամանակավորապես կտրամադրվի դպրոցի գույքը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է հեռավար ուսուցմանը։ Նա նշել է, որ նախարարությանը այս մեկ շաբաթվա ընթացքում հիմնականում հաջողվել է ապահովել հարթակներ և համագործակություն կրթական հաստատությունների հետ։
«Անցած օրը մարզերից մեկից շատ հետաքրքիր թիվ եկավ՝ 88 տոկոս ներգավվածություն։ Ինչն ուրախացնում է։ Գիտեմ, որ կան խնդիրներ և առաջիկա օրերին դրանք ամբողջությամբ կգույքագրվեն»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ հիմա հեռավար ուսուցման հետ կապված տեխնոլոգիական խնդիր չկա, քանի որ տասնյակ հարթակներ կան, որոնք հաջողությամբ օգտագործվում են։
«Բայց տեխնիկայի հետ կապված ունենք խդիրներ և մարզերում, ինչու ոչ՝ նաև Երևանում, ունենք որոշ աշակերտներ և ուսուցիչներ, որոնք համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը, նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեղափոխելով ու ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով»,-ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ բուհերը բարեհաջող անցել են հեռավար ուսուցմանը և դեռ արտակարգ դրությունը չէր հայտարարվել, երբ նախարարությունում բոլոր բուհերի ռեկտորների մասնակցությամբ հավաք է եղել ու համագործակցության որոշումներ կայացվել։
«Ռեկտորները պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա այդ համակարգը գործարկելու հարցում և կարծես թե հաջող է այն ընթանում»,-ասաց նախարարն ու ավելացրեց, որ հեռավար համակարգի հետ կապված ոգևորություն կա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր