Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

12 հոկ 2020 15:30

Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և միայնակ մնա այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է

«Պատերազմի մեկնարկից մի քանի օր անց ես ԱԺ-ում պահանջել եմ, որ վարչապետը հանդիպի ԱԺ խորհրդի հետ, և այդ հանդիպումը երեկ՝ պատերազմի մեկնարկից 14 օր անց տեղի է ունեցել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ հանդիպումը փակ է եղել, վարչապետը ներկայացրել է իրավիճակը, ԱԺ խորհրդի անդամներն էլ հարցեր են ուղղել նրան և արտգործնախարարին։

«Մենք բոլորս պատերազմի մեկնարկից սկսած մտահոգված ենք, և չի կարող պատերազմը կամ ռազմադաշտում տեղի ունեցողը չմտահոգել մեզ»,- ասաց նա։

Հարց. Այժմ Մնացականյան-Լավրով հանդիպում է տեղի ունենում, դրան էլ նախորդել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բայց հումանիտար հրադադարի հետ կապված պայմանավորվածությունից հետո ոչ մի արդյունք չեղավ։ Հիմա ի՞նչ սպասել։

Է. Մարուքյան. Որքանով ես տեղյակ եմ, այդ հանդիպումը նախկինում պլանավորված հանդիպում էր, և ուղղակի ևս մեկ առիթ է ունեցած լծակներն օգտագործելու։ Ինչ վերաբերում է հրադադարին, ապա բոլորս էլ գիտենք, որ այն չի կայացել և մարտերը հենց հիմա էլ շարունակվում են։ Հենց հիմա թեժ մարտեր են Հադրութի տարածքում։ Հետևաբար հրադադարը չի կայացել, և բնականաբար, հայկական դիվանագիտության անելիքները հիմա էլ շատ են, և պետք է ամեն ինչ անենք, որ հրադադարն ամբողջությամբ կայանա։

Հարց. Խորհրդարանն ամբողջ կազմով մասնակցո՞ւմ է դիվանագիտական գործողություններին։

Է. Մարուքյան. Խորհրդարանականներն ամեն ինչ անում են՝ իրենց ունեցած լծակներով։ Այսօր էլ ԵԽԽՎ-ի ընդլայնված հանդիպում է լինելու, որտեղ քննարկվելու է մեր պատերազմի այս հարցը։ Հույս ունեմ, որ գոնե երկու-երեք ելույթ կկարողանանք ունենալ, այդտեղ էլ թեժ մարտեր են սպասվում։

Հարց. Արցախի նախագահը երեկ իր ասուլիսում նշեց, որ եթե մեկ-երկու օրվա ընթացքում հրադադար չլինի, ապա ինքը կդիմի ՀՀ իշխանություններին, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Է. Մարուքյան. Վարչապետի հետ փակ հանդիպման ընթացքում այդ հարցին անդրադարձ եղել է։ Ես ասել եմ՝ եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և միայնակ մնա այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է։ Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը մեզ հետ միասին ճանաչի նաև Մինսկի խմբի համանախագահներից գոնե մեկը և այլ երկրներ, այդ պարագայում այն իմաստ կունենա։ Այս պահին և՛ մենք, և՛ Արցախը ուղերձներ ենք հղում աշխարհին։ Բայց հարցը օրակարգ բերելու մասին կան քննարկումներ։ Մինսկի խմբի համանախագահներից Արցախի անկախությունը ճանաչողների հավանական թեկնածուները Ֆրանսիան ու ՌԴ-ն են։  Այդ ուղղություններով պետք է աշխատել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր