Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին

Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։
AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։
Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը, զրույցում ասաց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշեց տիկին Ծովինարը։
Կառավարության շենքում են եղել նաև առողջապահության նախարարը և Քննչական կոմիտեի ղեկավարը։