Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

04 օգոս 2021 11:50

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, մինչդեռ...

Ինչպե՞ս կարող էին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մասնակցել ապրիլյան պատերազմին մայիսին և արդյոք նրանք մասնակցել են մարտական գործողություններին։ Այս հարցը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ դարերով մեզ փոխանցված սկզբունք և առանձնահատկություն է միասնությունը, որն առկա է եղել և՛ արցախյան պատերազմի, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ։

«Այս 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միասնության գաղափարը և միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ։ Ապրիլյան պատերազմի ընթացքում շատ կամավորական ջոկատներ, ընդ որում նաև զորահավաքային որոշ մասնագետներ մեկնել և բանակին աջակից են եղել, որովհետև անհրաժեշտ էր արագ լրացնել բոլոր բնագծերը։ Շատ ստորաբաժանումներ մասնակցել են մարտական գործողությունների։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորաբաժանմանը, իհարկե ապրիլյան պատերազմի կոնկրետ մարտական գործողությունների նրանք չեն մասնակցել։ Նրանք մասնակցել են որոշակի ապահովման և ինժեներական ապահովման աշխատանքների, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Վերջինս նշեց, որ նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, ինչի համար բանակի հրամանատարությունը գնահատել է և պատվոգիր է տրվել, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր։

«Այդ պատվոգիրը հիմա իմ կողմից արդեն ստորագրված է։ Այդ ստորագրությունը հո հետ չե՞մ վերցնելու»,-ասաց Սեյրան Օհանյանը։
ԱԺ նիստերի դահլիճում մթնոլորտը կրկին լարվեց, երբ Արեգնազ Մանուկյանը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ եք կարծում, ինչու՞ էին Նիկոլենք անընդհատ գլուխ գովում, թե մասնակցել են բուն գործողություններին»։

Իշխանական պատգամավորները տեղից սկսեցին խոսել, ինչին ի պատասխան Արեգնազ Մանուկյանը հորդորեց նրանց սովորել լսել ճշմարտությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հորդորեց ընդդիմադիր պատգամավորին կոռեկտ մնալ. «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ։ Ընդհանրապես բոլորն այս դահլիճում կոռեկտ պետք է լինեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր