Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն          Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի       Ռուբլին էժանացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 25-ի համար    

18 հոկ 2025 11:33

Մեծամորում 39-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե էլեկտրասյուներին և տապալել դրանք, կա տուժած

Մեծամորում 39-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե էլեկտրասյուներին և տապալել դրանք, կա տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր