Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն          Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի       Ռուբլին էժանացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 25-ի համար    

07 ապր 2026 13:08

Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ

Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջԱյս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Պատիվ  ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը, ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում ու արգելում է դա անել, այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը:

Ցանկացած տրամաբանության մեջ՝ ընտրական օրենսգրքի կայունության տեսանկյունից նման գործընթաց իրականացնելն անթույլատրելի է»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր