Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն          Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի       Ռուբլին էժանացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 25-ի համար    

05 ապր 2026 15:34

Մեկ օրում 4 ուժ հայտնել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասին

Մեկ օրում 4 ուժ հայտնել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասինՀունիսի 7 -ին սպասվող համապետական  ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ 

«Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ՝ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ 

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ  գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող  քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման  եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահահջի, համակերպման և ուրացման  ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ 

Քաղաքական ուժերը վստահ են, որ Միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր