Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր          Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

08 ապր 2026 17:28

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժածԱյսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «DAF» բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում՝ ամրաններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր