Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

09 ապր 2026 14:08

Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալու

Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալուՆիկոլ Փաշինյանը պնդում է՝ վերջին տարիներին սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվացում է նկատվում։ 

«Մենք տասնյակ նման ներդրումներ ունենք, ովքեր ներգրավված են համահայկական խաղերի կազմակերպման գործում, էլ չասեմ, որ այսօր Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ Firebird ընկերության ներդրումային ծրագիրը, որն  ունի ոչ միայն հայաստանյան, այլ էլ տարածաշրջանային տրամաբանություն, սփյուռքի մեր գործարարների, մասնագետների և ներդրողների ներդրումն է, ինչը շատ կարևոր արձանագրում է։ 
Երևանում մասնավորապես մեր շրջայցերի ընթացքում տասնյակ սփյուռքահայեր ենք հանդիպել, ովքեր անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է։ 

Մենք պետք է շատ հստակ կարողանանք գնահատել, թե ով՝ ում է ներկայացնում ընդհանրապես, որովհետև մեր իրականության մեջ ընդունված է, ով ասես, կարող է ում անունից ասես խոսա։ Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն, ինչ-որ գրասենյակներ կան, խմբեր կան, ակումբներ կան, ովքեր այդպես իրենց վերապահում են սփյուռքի անունից խոսելու իրավունք, բայց ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես սփյուռքը չեն, իրենք սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրենք սփյուռքը չեն, իրենք սփյուռքում այլևս այնքան ճնշող փոքրամասնություն են, այնքան ճնշող փոքրամասնություն են, որ ես միանշանակ ասում եմ, որ իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու, որովհետև այդ կազմակերպությունները, ինչպես ասում են՝ անունը կա, ամանումը չկա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր