Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 մայիս 2017 20:30

ՀՀԿ-ն աշխատել է օրենքի շրջանակներում. Արմեն Աշոտյան

 ՀՀԿ-ն  աշխատել է օրենքի շրջանակներում. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, սակայն իրենց եզակի բնույթով չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը:
«Արդյունքը կլինի լեգիտիմ, սպասենք արդյունքներին, որպեսզի փաստենք, որ այսօրվա միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը»,- նշել է նա:
Արմեն Աշոտյանը նաև հույս է հայտնել, որ ՀՀԿ-ի մրցակից ուժերը չեն դիմի քարոզչական և հակաքարոզչական միջոցների իրենց վարկանիշի համար։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն աշխատել է օրենքի շրջանակներում:
«Այն դեպքերը, որոնք իրավապահների կողմից կդիտվեն որպես օրենքի խախտում, պետք է իրենց ընթացքը ստանան: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ցածր մասնակցություն է գրանցվել, ապա ասեմ, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են»,-ասել է Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ցածր մասնակցությունը ընտրությունների ապաքաղաքական լինելու կարևոր ապացույցներից մեկն է, թեև ՀՀԿ-ի համար ցանկալի էր, որ մասնակցությունը լիներ ավելի բարձր:
«Փաստենք, որ արդյունքների ամփոփումը ցույց կտա, թե այդ մասնակցությունն ինչի հետևանք է: Իմ կարծիքով՝ այս ամենը հետևանքն է այն բանի, որ մեր մրցակիցները չեն կարողացել ներգրավել երևանցիներին: Գուցե մի քիչ առաջ եմ ընկնում, սակայն եթե սխալ լինեմ, ցանկացած ժամի կարող եք ասել»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր