Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության       Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն    

25 մայիս 2026 13:34

Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության

Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրությանԿիրանց, Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար, Տիգրանաշեն. սրանք հայկական տարածքներ են, հայկական գյուղեր, որոնք նշված են վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Որոշումը, թե Տիգրանաշենի ու նշված գյուղերից յուրաքանչյուրի ճակատագրի հետ ինչ կարող է լինել, կարող է կայացնել միայն ՀՀ քաղաքացին՝ հանրաքվեով: 

Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: 

«Ոչ մի իշխանություն, ոչ մի վարչապետ չի կարող կանխորոշել մեր հայկական տարածքների ճակատագիրը, ինչն արդեն մի անգամ արեցին։ 

Ի՞նչ է տեղի ունենում, հարգելի հայրենակիցներ, Google Maps-ով բացում ենք և ՀՀ  ինքնիշխան տարածքում տեսնում ենք Ադրբեջան: Արարատ մարզի Տիգրանաշեն գյուղը նշված է որպես Ադրբեջանի տարածք։ 

Հայեր ջան, մենք գործ ունենք անելու: Եթե դու չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ իսկապես Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության: Գնա ընտրության, որպեսզի չգան ադրբեջանցիներն ու ընտրեն քո փոխարեն»,-նշել է նա: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր