Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը          Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներ       Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում, առայժմ իր ոչ հուժկու բնույթով    

01 հուն 2017 18:34

10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. առողջապահության նախարար. տեսանյութ

10 հազար դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. առողջապահության նախարար.  տեսանյութ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել:
Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը:
Ըստ դրա, օրինակ, նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով:  
«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ, պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր