Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն
«Բացարձակ ընդունելի չեն: Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն, աննախադեպ, իրենց լեզվով ասած, պատմական զեղծարարություն»:Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
Բագրատ Սրբազանն ասել է, որ դրանք հասկանալի պատճառներով են եղել, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու և դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած:
«Այդ բոլորով հանդերձ, ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,-հավելել է նա։
