Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

07 հուն 2017 11:45

Ուզում եք սղացնեք, անցկացնեք. Պատգամավորները դժգոհությունը ԱԺ-ում(տեսանյութ)

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը քննարկվեն համապատասխանաբար 1.5 եւ 2 ժամ տեւողությամբ:

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հարցերի քննարկման տեւողությունը սահմանել 5-ական ժամ: Փաշինյանի առաջարկին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բացարձակ անընդունելի է, որ ինչ մնացել է չմասնավորեցված, բյուջեն լցնելու համար անում եք դա, 1.5 ժամում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է եւ 90 րոպեն սահմանել ընդամենը գալըչկայի համար քննարկում եք կազմակերպում»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


Նույնը վերաբերում է նաեւ համայնքների խոշորացման մասին օրինագծին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատերն են դեմ այդ խոշորացմանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ իրենք ի սկզբանե առաջարկել են 1.5 ժամ տեւողությամբ քննարկում, բայց Կառավարությունը համաձայնել է Փաշինյանի առաջարկին եւ սահմանել 2 ժամ տեւողություն: Այդ ժամկետը, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, նույնպես անընդունելի է:


«Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանի փոքր խմբակցությունը խանգարում է Կառավարությանը: Ոչ մի քննարկում չի արվել՝ արդյոք համայնքների բնակիչները կողմ են այս խոշորացմանը, թե ոչ: Չի կարելի կոռուպցիայի մարմնի ստեղծման համար սահմանել 4 ժամ, իսկ մնացած նախագծերի համար ընդամենը 2 ժամ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորներին բովանդակային քննարկումներ չանցկացնել եւ առաջարկեց Արա Բաբլոյանին առաջարկությունը դնել քվեարկության: Մինչեւ քվեարկության դնելը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել՝ Կառավարության հետ ժամկետները հստակեցնելու համար: Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Նշենք, որ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել ՀՀ Կառավարության առաջարկությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր