Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

07 հուն 2017 14:35

Կարող է ամռանը ձյուն էլ գալ. Ռուստամյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Խելացի հայտարարություն են կատարել, որովհետեւ ֆորս-մաժոր միշտ կարող է լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ թե արտախորհրդարանական ուժերը կարող են միավորվել եւ երկրում կարող են ֆորսմաժորային զարգացումներ լինել:

«Ոչ մի բան բացառել չի կարելի, այն էլ այս մեր վիճակում», - ասաց պատգամավորը:
Դիտարկմանն արդյոք ինքը տեսնում է իշխանափոխության անհրաժեշտություն, Ռուստամյանն ասաց, որ ինքը երբեք ոչինչ չի բացառել. «Դուք ասում եք ընդհանրապես իշխանափոխություն, ընդհանրապես ամեն ինչ էլ կարող է գալ, կարող է ամռանը հանկարծ ձյուն էլ գալ»:
Ռուստամյանի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերը միավորվելու ցանկություն ունենալու պարագայում կարող են գտնել նաեւ միջոցները. «Դա իրենց գործն է»:

Նշենք, որ նախօրեին «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ մնում է քաղաքականության մեջ եւ պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաեւ չէր բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր