Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

12 հուն 2017 17:00

«Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեզ մրցակից չեն. Տարոն Մարգարյանը

 «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը մեզ մրցակից չեն. Տարոն Մարգարյանը
Երևանի ավագանու կազմում փոփոխություններ դեռ չեն սպասվում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիների հետ աշխատանքային հարաբերություններին: Մարգարյանի խոսքով` իր թիմ ունի փորձառություն և շատ լավ է աշխատել նաև Ելք» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիների հետ:
«Մենք պատրաստ ենք քննարկել այն բոլոր առաջարկները, որոնք  կներկայացնեն Երևանի ավագանու ընտրություններում իրենց մասնակցությունն ունեցած քաղաքական ուժեը: Մենք նրանց չենք տեսնում, որպեսզ մեզ մրցակից: Ընտրություններն ավարտվեցին և մենք նրանց Երևանի կառուցման և խնդիրների շուտափույթ լուծման հարցում մեզ հետ միասնական ենք համարում»,- ասաց Մարգարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր