Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

24 հուն 2017 15:20

Վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն

Վարունգը սննդակարգում օգտագործելը հիանալի է ազդում մեր օրգանիզմի վրա, սակայն կան վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերին է հայտնի: Ինչպես գրում է Healthy food star-ը` վարունգը կարող է օգնել անգամ տնային գործերն անելիս: 
Վարունգը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է: Այն ապահովում է 6 վիտամինով և 7 հանքանյութով, այսինքն` վիտամինների օրական անհրաժեշտ չափաբաժինը: Վարունգն օգնում է հեռացնել լոգարանի հայելու վրա առաջացող մառախուղը: Վարունգի կտորով անհրաժեշտ է լոգանք ընդունելուց առաջ սրբել հայելին մառախուղի առաջացումից խուսափելու համար:

Ձգում է մաշկը: Վարունգը հիանալի միջոց է մաշկը ձգելու, կնճիռներից և ցելյուլիտից ձերբազատվելու համար:
Վարունգը կանխում է խումհարը: Քնելուց առաջ վարունգ ուտելն օգնում է առավոտյան արթնանալ առանց գիշերային խնջույքի հետևանքներն զգալու:
Փայլեցնում է կոշիկները: Վարունգի կտորով կարելի է սրբել կոշիկները, և դրանք հիանալի փայլ կստանան:
Նվազեցնում է սթրեսը: Կտրատած վարունգի շերտերը կարելի է դնել եռացող թեյնիկի կափարիչին, որից սենյակում վարունգի անուշ բույր կտարածվի: Այդ բույրն օգնում է թոթափել լարվածությունը:
Վերացնում է բերանի տհաճ հոտը: Վարունգի կտորը բերանի վերին մասում 30 վայրկյան պահելը նույն է, ինչ անանուխ  կամ մաստակ օգտագործելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր