Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար          Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը       Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»    

14 հուլ 2017 22:22

Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների բացահայտման վերջին դեպքերը

Տավուշի մարզում  ապօրինի ծառահատումների բացահայտման վերջին դեպքերըՎերջին շրջանում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը  բանպահպանություն տեսչության հետ միասին  լայնածավալ ստուգումներ են իրականացնում հանրապետության տարածքում՝ մասնավորապես Տավուշի մարզի անտառտնտեսություններում, որի արդյունքում հարուցվել է  8 քր. գործ, որից 5-ը «Դիլիջան» ազգային պարկում իսկ 3-ը՝ «Իջեւան» անտառտնտեսությունում: Ի դեպ 2 անձ մեղադրվում են կաշառաք  ստանալու մեջ, մեկ անձի  գործ էլ արդեն դատարանում է:
Հիշեցնենք՝ ըստ Hayacq.com-ի տեղեկատվության «Իջեւան» անտառտնտեսությունում ապօրինի ծառահատվել է 381 ծառ, որից 194-ը բացահայտվել է Տավուշի մարզպետարանի բնապահպանական բաժնի կողմից:
Սակայն սա դեռ ամենը չէ, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  Տավուշի մարզում ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատվել է շուրջ 6000 ծառ, որից 1000-ը Իջեւան անտառտնտեսության տարածքում պետությանը պատճառելով 48.000.000 դրամի վնաս: Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, վերջնական արդյունքներին մենք դեռ կանդրադառնանաք մեր հերթական հրապարակումների ընթացքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր