«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

21 հուլ 2017 10:00

Արցախում պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»

 Արցախում պետք է միանձնյա ղեկավար. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂՀ նախագահի ընտրություններին, երբ այդ երկրի խորհրդարանը որպես անցումային նախագահ ընտրեց պաշտոնավարման երկրորդ ժամկետը բոլորած Բակո Սահակյանին:
«Մի անգամ էլ Ղարաբաղում, երբ որ պետական պաշտպանության կոմիտե է եղել, ես այն ժամանակ էլ էի պատգամավոր, և մենք անցումային փուլի համար այն ժամանակ նախագահ ընտրեցինք: Դրանից հետո համաժողովրդական ընտրություններ եղան,- ասել է Բալասանյանը՝ հավելելով. «Արցախում նամանավանդ պետք է միանձնյա ղեկավար: Նախագահական մոդելը պատերազմող և մեր երկրի նման երկրի համար միանշանակ ճիշտ է: Ես միանշանակ կողմ եմ, գտնում եմ ճիշտ և դա միանգամայն հիմնավորված է»:
Իսկ թե անցումային փուլից հետո ով է լինելու ԼՂՀ նախագահը, նա չի մանրամասնել. «Ժամանակը ցույց կտա, թե ում ենք տեսնում երկրի նախագահ: Մենք չգիտենք, թե վաղն աշխարհում ինչ զարգացումներ են լինելու»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր