Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

14 օգոս 2017 14:39

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի կատարյալ զուգընկերը

Խոյ

Խոյն ագրեսիվ անհատականություն է, որը սիրում է արագ տեմպով ապրել: Նրանց հարկավոր է զուգընկեր, որը կարող է քայլել ժամանակին զուգընթաց: Նրանց համար կատարյալ զուգընկեր կլինի ինքնավստահ, ռիսկի դիմելու պատրաստ մեկը:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Խոյը, Աղեղնավորը, Երկվորյակները եւ Ձրհոսը:

Ցուլ

Նրանց հարկավոր է հավատարիմ, ռոմանտիկ եւ միասեր անձնավորություն: Ցուլը լոյալ է մնում մինչեւ վերջ: Բայց նրանց հարկավոր է մեկը, ով կարող է նույն կերպ պատասխանել իր զգացմունքներին:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Խեցգետինը, Այծեղջյուրը, Կույսը եւ Ձկները:

Երկվորյակներ

Նրանց հարկավոր է խելացի, հումորով եւ հետաքրքիր կյանքի ուղեկից: Երկվորյակները կարող են բծախնդիր լինել իրենց ընտրության հարցում, այդ պատճառով ձեզ առանձնահատուկ կզգաք, եթե ընտրեն ձեզ:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Առյուծը, Կշեռքը, Խոյը եւ Ջրհոսը:

Խեցգետին

Նրանց հարկավոր է խելացի, քնքուշ սրտով մեկը: Խեցգետինը մեծ սիրտ ունի, հսկայական սեր՝ նախատեսված նվիրելու համար: Նրանց հարկավոր է մեկը, ով բավականաչափ խելացի է, բայց նաեւ քնքուշ, որպեսզի կարողանա Խեցգետնին ստիպել յուրահատուկ եւ սիրված զգալ:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կարիճը, Ցուլը, Ձկները եւ Կույսը:

Առյուծ

Նրանց ինքնավստահ անձնավորություն է պետք, մեկը, ով պատրաստ է արկածների, ինտրիգների, որպեսզի չհասկանա, թե ինչ է լինելու հետո...

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Երկվորյակները, Կշեռքը, Աղեղնավորը եւ Խոյը:

Կույս

Նրանց փորձառու, հավակնոտ եւ հավատարիմ ուղեկից է պետք: Նրանք նաեւ պետք է ակտիվ լինեն, ամբողջ օրն անգործ չնստեն: Սակայն Կույսին ամենից առաջ պետք է մեկը, ով նույնքան կապված կլինի իրեն, որքան ինքը՝ սիրելիին:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կարիճը, Այծեղջյուրը, Խեցգետինը եւ Ցուլը:

Կշեռք

Նրանց պետք է լավ արտաքինով, ուղեղով եւ ինքնավստահ մեկը: Կշեռքը բարձր չափանիշներ ունի, երբ խոսքը սիրո մասին է: Նրանք պատահական մեկի հետ հարաբերությունների չեն համաձայնի: Նրանց դուր են գալիս ինտելեկտը, ինչպես նաեւ ֆիզիկական գեղեցկությունը:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Երկվորյակները, Ձրհոսը, Աղեղնավորը եւ Առյուծը:

Կարիճ

Նրանց հարկավոր է ինչ-որ մեկը, ով կարող է նրանց մարտահրավեր նետել եւ հագեցնել իրենց կրքով եւ ինտենսիվությամբ: Կարիճի սերը խորն է եւ աներկբա: Նրանք նաեւ սիրում են գաղտնիքներ եւ ինտրիգներ:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Ձկները, Կույսը, Այծեղջյուրը եւ Խեցգետինը:

Աղեղնավոր

Նրանց ազատ հոգի ունեցող մեկն է պետք, որը չի փորձի փոխել իրենց: Աղեղնավորները գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը եւ կարիք չունեն, որպեսզի ինչ-որ մեկն ուղղորդի իրենց:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Առյուծը, Ջրհոսը, Խոյը եւ Կշեռքը:

Այծեղջյուր

Նրանց հարկավոր է ոճային, ինտրիգային մեկը, որը կարող է մինչեւ վերջ հավատարիմ մնալ: Այծեղջյուրը չի վախենում հիասթափվելուց, երբ խոսքը սիրո մասին է: Նրանց կյանքի ուղեկիցը պետք է ինտելեկտ ու նրա հետ խորը եւ իմաստալից փոխհարաբերությունների հնարավորություն ունենա: Բայց նախ եւ առաջ նրանք պետք է հուսալի եւ հավատարիմ լինեն... Այծեղջյուրին հարկավոր է մեկը, որի վրա կարող են հույս դնել:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Ձկները, Ցուլը, Կույսն ու Կարիճը:

Ջրհոս

Նրանց հարկավոր է սիրող, սեւ հումորով եւ խոհարարական տաղանդ ունեցողը: Ջրհոսի համար կատարյալ ուղեկից կլինի ուրախ մարդը, որը պատրաստ է պատահական արկածների: Նրանց նաեւ սարսափելի գրավում են նրանք, ովքեր սեւ հումոր եւ սուր միտք ունեն: Եթե կարողանաք նրանց ստիպել ծիծաղել, նրանք ձեզ համար կանեն՝ ինչ ցանկանաք:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կշեռքը, Խոյը, Երկվորյակներն ու Աղեղնավորը:

Ձկներ

Նրանց վստահ, ստեղծագործ մարդ է հարկավոր: Ձկները սեփական աշխարհում են ապրում եւ երբեք կյանքը շատ լուրջ չեն ընկալում: Նրանց համար կատարյալ զուգընկեր կլինի ինքնավստահ, վայրի եւ ստեղծագործ մարդը:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Խեցգետինը, Ձկները, Կարիճը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր