Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա          «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց       Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ    

30 օգոս 2017 18:20

ԵՊՀ-ն պարզաբանում է․ ինչու է բուհին անհրաժեշտ թմրամիջոցներ ներմուծելու լիցենզիա

ԵՊՀ-ն պարզաբանում է․ ինչու է բուհին անհրաժեշտ թմրամիջոցներ ներմուծելու լիցենզիա
«Hraparak.am»-ը գրում է. Վաղը կառավարության կայանալիք հերթական նիստում կքննարկվի որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է ԵՊՀ-ին 3 տարի ժամկետով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և այլ միջոցներ ներմուծելու լիցենզիա տրամադրել: Թե ԵՊՀ-ի ինչին է պետք այդ լիցենզիան, հետաքրքրվեցինք Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանից, սակայն վերջինս լսափողը փոխանցեց Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սաղյանին։

Ակադեմիկոս Սաղյանը մեզ տեղեկացրեց, որ նման նյութերը հարկավոր են ինստիտուտի համար․«Մեթանոլ, ասետոն, ացետինոտիլ և այլն, սրանք նյութեր են, որոնք առանց լիցենզիայի հնարավոր չէ ներկրել, մենք էլ համապատասխան պահեստ ստեղծեցինք, կառավարությունից եկան, հավանություն տվեցին, լիցենզիա են տալիս, որ ինքներս ներմուծենք, ոչ թե լիցենզիա ունեցող ընկերությունների խնդրենք, մեզ համար մաքսակետից հանեն։ Դրանք պետք են մեր սարքավորումների աշխատելու համար։ Այդքան բան։ Դա ընդամենը աշխատանքային պրոցեսի համար է, այն էլ անալիտիկական, ամեն նյութից մի հինգ լիտր է պետք, ոչ ավել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր