ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 սեպ 2017 18:55

Սամիթի գաղտնիքը. ինչով է օգտակար այս հայտնի կանաչին

  Սամիթի գաղտնիքը. ինչով է օգտակար այս հայտնի կանաչին
Այժմ ամենալավ ժամանակն է օգտագործել մեծ քանակությամբ թարմ կանաչի: Ինչով է օգտակար ամենահայտնի կանաչիներից մեկը` սամիթը:
Ընդհանրապես, բոլոր տեսակի կանաչիները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղերով և հակաօքսիդանտներով: Սամիթը ոչ միայն ամենատարածված կանաչին է, այլ նաև ամենաօգտակարներից մեկը: Այն պարունակում է B, C խմբի վիտամիններ, կալիում, մագնիում և ֆլավոնոլներ, ինչպես նաև բջջանյութ:
Սամիթը կարելի է լայնորեն օգտագործել խոհարարության մեջ: Այն կարելի է չորացնել, իսկ սերմերն ավելացնել մարինադների, արգանակների մեջ: Տաք ուտեստների համար ավելի ճիշտ է ընտրել չորացրած սամիթը, իսկ թարմը օգտագործել աղցանների համար: Թերմոմշակման ժամանակ այս կանաչին կորցնում է շատ օգտակար հատկություններ:
Սամիթը օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը: Դրա եթերային յուղերը օգնում են կարգավորել նյութափոխանակության հյութերի արտադրությունը և խթանել աղեստամոքսային 
Բացի այդ, սամիթը օժանդակում է կարգավորել ինսուլինի և շաքարի մակարդակը արյան մեջ՝ պաշտպանելով շաքարային դիաբետից: Մեծ քանակությամբ հանքանյութերի պարունակության շնորհիվ, այս կանաչին օգնում է ամրացնել ոսկրային հյուսվածքները:
Սամիթը օգտագործում են նաև անքնության դեմ պայքարելու համար: Այս դեպքում արդյունավետ է եփուկը: Սամիթն ունի հանգստացնող հատկություն և պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք ամրացնում են նյարդային համակարգը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր