Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

13 սեպ 2017 21:00

Որ դպրոցները կփակվեն

 Որ դպրոցները կփակվեն
ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Հայաստանում դպրոցները չեն օպտիմալացնում, պարզապես դատարկները փակում են։ 
Դպրոցում պետք է լինի 30 աշակերտից բաղկացած թեկուզ մեկ դասարան։ Այլ կերպ ասած՝ հանրակրթական դպրոցում (1-9-րդ դասարաններ) առնվազն 270 աշակերտ պետք է լինի։
Պետք է նշել, որ բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն։ Երեւանում դպրոցների 30 տոկոսը ծանրաբեռնված չէ, իսկ 30 տոկոսը, հակառակը, ծանրաբեռնված է։ Նախարարը հավելեց, որ որոշվել է փակել միայն այն դպրոցները, որտեղ աշակերտները քիչ են կամ գործնականում չկան։
Օրինակ՝ Երեւանի կենտրոնի մերձակայքում Կոնդ շրջանի դպրոցում ընդամենը 50-60 աշակերտ կա։ Նորագյուղի շրջանում դրությունը նույնն է, ինչպես նաեւ մի շարք այլ դպրոցներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր