Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

28 սեպ 2017 19:50

Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

 Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ ընդունած բանաձևով երկրի նախագահին և Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ սենատում ելույթ է ունեցել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:
«Գործընկերներիս դիմելով` ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1991-ին Իոսիֆ Ստալինն էր, ով Արցախը բռնազավթեց Հայաստանից և հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության», - ասել է սենատորը:

Կոչ է արվել նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր